Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան 03/19/2023   17:37  |  Հարցազրույց

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման, եւ Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների վրա դրանց անդրադարձի  շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։

- Պարոն Զուրաբյան,  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը փաստացի խաղաղության պայմանագրով փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիայի դիմելու և նոր տարածքներ զավթելու համար։ Ու, այսքանով հանդերձ, միաժամանակ նշում է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր կնքել, երբ կողմերից մեկը մյուսի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի։

-Նիկոլ Փաշինյանի չորս ու կես ժամանոց ելույթը միայն մի իրողություն բացահայտեց. մենք գործ ունենք մի ղեկավարի հետ, որը չգիտի ինչպես պատասխանել Հայաստանի եւ Արցախի առջեւ ստեղծված մարտահրավերներին, չի տիրապետում միջազգային քաղաքականությանը եւ ազգային անվտանգության հարցերին, չի հասկանում բանակցային գործընթացի եւ դիվանագիտության նրբությունները։ Միեւնույն ժամանակ սեփական ձախողումների համար ամբողջ պատասխանատվությունը նա փորձում է բարդել այլոց՝ նախկինների, Ռուսաստանի, Արեւմուտքի, բանակի եւ անգամ ժողովրդի վրա։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա բնական է, որ խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի բոլոր փոխադարձ տարածքային պահանջները։ Կարող են մնալ չլուծված հարցեր, բայց պետք է խաղաղության պայմանագրով ամրագրված լինի, որ այդ հարցերը կարող են լուծվել միայն խաղաղ բանակցություններով, եւ երկու կողմերը պետք է հրաժարվեն այդ հակասությունները ուժի միջով լուծելու հնարավորությունից, ինչպես նաեւ ստեղծվեն խաղաղության միջազգային երաշխիքներ։

- Պաշտոնական Երեւանը խուսափում է հստակ ամրագրել, ընդունելի՞ է արդյոք պայմանագրի ստորագրումը՝ առանց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է։

-Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գլխավոր ծավալը պետք է ամրագրել խաղաղության պայմանագրով։ Ինչ վերաբերում է անկլավների խնդրին, ապա, իմ կարծիքով, դրանք կամ պետք է ֆորմալ փոխանակել, ընդունելով անկլավների հարցում ստեղծված փաստացի ստատուս քվոն, կամ պետք է այդ հարցի քննարկումը թողնել ապագայի համար, որդեգրելով Ձեր առաջին հարցի պատասխանում ներկայացված մոտեցումները։

-Փաշինյանը հայտարարում է, որ  Ադրբեջանը հրաժարվում է կատարել Բրյուսելում ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունները եւ միաժամանակ արձանագրում, թե ինչ կարիք կա նոր պայմանավորվածությունների, եթե դրանք չեն կատարվելու՝ նշելով, որ Փաշինյան-Ալիև նոր հանդիպում այս պահին նախատեսված չէ։ Կարելի՞ է ասել, որ, այդպիսով, ՀՀ վարչապետը ձախողել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

-Փաշինյանն ընդհանրապես ձախողել է բանակցությունների գործընթացը։ Բանակցությունները վերածվել են անդադար մի գործընթացի, որում Հայաստանին ամեն անգամ ուժային ճնշման ներքո ստիպում են ստորագրել նորանոր զիջումներ։ Ամեն անգամ Փաշինյանին թվում է, թե զիջումով նա ընդհատելու է Ադրբեջանի կողմից բռնության կիրառման շղթան, եւ ամեն անգամ նա սխալվում է եւ Հայաստանը ստանում  է նոր բռնութուն։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացին, իր առջեւ սխալ եւ անիրագործելի նպատակներ է դնում, արդյունքում` աստիճանաբար տանում մեր ազգը դեպի նորանոր կորուստներ։ Նրա դատողությանն ու տրամաբանությանն ընդհանրապես հնարավոր չէ վստահել, ինչի ամենափայլուն ապացույցն է Մյունխենում իր անմեղսունակ ելույթը, որում նա չկարողացավ ներկայացնել Հայաստանի լեգիտիմ շահերը եւ պահանջները։

- ՀՀ վարչապետը` խոսելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին՝ նշում է, որ ոչ թե  Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանից հեռանում։ Նախ` ինչպե՞ս  հասկանալ այս բառախաղը, և երկրորդ` ակնհայտ է, որ ունենք խնդիր ՀԱՊԿ-ի հետ, վերջինիս հետ հարաբերությունների վերջնական խզումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի անվտանգային համակարգի վրա։

-Այդ բառախաղով նա ընդամենը ծածկում է ողջամիտ քաղաքականության բացակայությունը։ Տարածաշրջանային այս վտանգավոր միջավայրում Հայաստանը կոլեկտիվ անվտանգության համակարգի կարիք ունի եւ դեռ երկար է ունենալու։ Արեւմուտքը մեզ նման համակարգ չի առաջարկում, իսկ խոսքով դատապարտելը մեզ հնարավոր ագրեսիայից չի փրկում, առավելեւս, որ չի զուգորդվում Ադրբեջանի դեմ ձեռնարկած որեւէ պատժամիջոցներով։ Մյուս կողմից՝ պարզ է, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-֊ը չեն կատարում իրենց պարտավորությունները անհրաժեշտ ծավալով։ Սակայն, հրաժարվել թեկուզեւ թերի կոլեկտիվ համակարգից հօգուտ ոչնչի, նշանակում է՝ Ադրբեջանին հրավիրել ռազմական նոր գործողությունների։ Ստեղծված վիճակում  մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, Ամերիկայի եւ Եվրոպական Միության, ինչպես նաեւ Իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ անվտանգության բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար։ Բայց մի ճամբարից մյուս ճամբար նետվելու քաղաքականություն Հայաստանի համար ուղղակի գոյություն չունի. մենք իրավունք չունենք լայնացնելու մեր թշնամիների շրջանակը։ Մեծ հաշվով, առաջնայնությունը պետք է լինի սեփական բանակի հզորացումը։ Առանց դրա ոչ մի համագործակցություն մեզ չի փրկի։

-Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունն ի՞նչ մարտահրավերների առաջ կարող է կանգնեցնել երկիրը։

-ՆԱՏՕ֊-ն Հայաստանի համար կոլեկտիվ անվտանգության համակարգի այլընտրանք լինել չի կարող, թեկուզեւ այն պարզ պատճառով, որ ՆԱՏՕ-֊ն նման որեւէ պլան չունի։ Պատճառները ե՛ւ քաղաքական-ռազմավարական են, ե՛ւ կանոնադրական։ ՆԱՏՕ֊-ն չի կարող հակառակվել իր անդամ Թուրքիայի անվտանգության շահերին եւ ընդհանրապես չի ընդունում իր համակարգի մեջ երկրներ, որոնք ունեն անվտանգության չլուծված խնդիրներ եւ չլուծված հակամարտություններ հարեւանների հետ։ Բոլոր պնդումներն այն մասին, որ Հայաստանի կողմից վարվող քաղաքականության փոփոխությունը կարող է փոխել ՆԱՏՕ-֊ի դիրքորքշումը Հայաստանի նկատմամբ, ավելին չէ, քան ցանկալին իրականի տեղ դնելու անպատասխանատու ինքնախաբեություն։ Վառ ապացու՞յց. Վրաստանը իննսունականերից ի վեր բոլոր քայլերը արել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, բայց մինչ այսօր ՆԱՏՕ֊-ն պատրաստ չէ Վրաստանին ընդունել իր կազմի մեջ։                         

 Շարունակելի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:12 19/03/2023  |  ԼՐԱՀՈՍՊատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր առաջիկա էսկալացիայի մասին և առաջարկվել համատեղ զորավարժություն անցկացնել` ՀԱՊԿ զորքերի ներգրավվածությամբ․ Տիգրան Վարդանյան
07:49 18/03/2023  |  ՄամուլԿոշտ կարծիք Վենետիկից․ «Փաստ»
07:38 18/03/2023  |  ՄամուլՓաշինյանական նոր «վախերն» ու ՏՏ ոլորտի մեծ դժգոհությունը․ «Փաստ»
00:00 18/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
21:00 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցության օրակարգի հարցեր
16:42 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
15:14 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին ներկայացվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022թ. կատարողականը
11:37 17/03/2023  |  ՄեկնաբանությունՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին
22:05 16/03/2023  |  ՀարցազրույցՎարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
20:36 16/03/2023  |  ԼՐԱՀՈՍԹողնում ենք ՀՀ ղեկավարության խղճի վրա ԼՂ-ի ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը․ Զախարովա (տեսանյութ)

Արխիվ

[]