ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սփյուռքի վերակազմակերպումը մեզ համար դարձած է անհետաձգելի հրամայական․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն՝ կիպրոսահայերին 03/19/2023 16:36 | ԼՐԱՀՈՍ
Հովուապետական այցելութեամբ Կիպրոս ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Շաբաթ, 18 Մարտ 2023-ի երեկոյեան, Նիկոսիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ Իւթիւճեան սրահին մէջ, Նորին Ս. Օծութիւնը հանդիպում ունեցաւ կիպրահայ կազմակերպութեանց ներկայացուցիչներուն հետ: Հանդիպման ներկայ էին Կիպրոսի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան, պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեան, թեմական մարմնի ներկայացուցիչը, Ազգային Վարչութիւնը, Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոսը, Ս.Դ.Հ.Կ.ի, Հ.Յ.Դ.ի, Ռ.Ա.Կ.ի, Հ.Մ.Ը.Մ.ի, Հ.Ե.Մ.ի, Հ.Բ.Ը.Մ.ի, Հ.Օ.Մ.ի, Կիպրոսի Համազգայինի, Լառնագայի հայկական մարմինի, Պաֆոսի հայերու վարչութեան ներկայացուցիչները, Նարեկ վարժարաններու հոգաբարձութիւնը, տնօրէնուհին եւ ուսուցչական կազմը, Ազգային Առաջնորդարանի քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբը, Կիպրոսի հոգեւոր կանանց ատենապետուհին եւ կիպրահայ առցանց գործող մամուլի պատասխանատուները: Այս մասին տեղեկանում ենք Կաթողիկոսարանից։
«Սրբազան հայրը Հայրապետին ներկայացուց Կիպրոսի հայ համայնքը ղեկավարող մարմինները, եւ ապա ընդգծեց համերաշխօրէն կատարուած աշխատանքին արդիւնաբերութիւնը՝ յիշելով անցնող տարիներուն կատարուած աշխատանքները:
Վեհափառ Հայրապետը ողջունելով ներկաները՝ ըսաւ, թէ երբ գաղութի մը բոլոր կառոյցները, մտածողութիւնները, տարբերութիւնները, մէկ ամբողջութեան ծիրէն ներս, քով-քովի կու գան ու ներդաշնակ գործունէութիւն կը ծաւալեն՝ կազմակերպուած գաղութի մը խօսուն պատկերը կ՚ուրուագծուի մեր դիմաց: Միակողմանի, միատեսակ ու միապաղաղ մտածողութենէ պէտք է դուրս գանք եւ միախմբուինք հիմնական արժէքներու, մտահոգութիւններու եւ նպատակներու շուրջ, ըսաւ Նորին Սրբութիւնը: Շարունակելով իր խօսքը՝ ան շեշտեց միասնական գործունէութիւն ծաւալելու անհրաժեշտութիւնը:
Հայրապետը ըսաւ. «հայութիւնը ճակատագրական ժամանակներէ կ՚անցնի: Հետեւաբար, այսօր, առաւել քան երբեք, կարիքը ունինք միասնաբար աշխատելու»: Ան կարեւորութեամբ շեշտեց, թէ Սփիւռքի վերակազմակերպումը մեծապէս պիտի նպաստէ Հայաստանի ու Արցախի հզօրացման: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութիւնը սոսկ լոզունգ ըլլալէ անդին պէտք է մեր մտածողութեան ուղեցոյց դառնայ: Ան Իր խօսքը կեդրոնացնելով Սփիւռքի վերակազմակերպման վրայ՝ ըսաւ, որ Սփիւռքը իր ներկայ վիճակէն դուրս պէտք է բերել: Սփիւռքը տարտղնուած է. ան կարիքը ունի համախմբուելու. կարիքը ունի հաւաքական արժէքներու, կեցուածքներու եւ ուղղութիւններու ներդաշնակման: Մեր զանազանութիւնները պահելով հանդերձ՝ պէտք է ներդաշնակենք մեր աշխատանքները: Հետեւաբար, Սփիւռքի վերակազմակերպումը մեզի համար դարձած է անյետաձգելի հրամայական, ըսաւ Նորին Ս. Օծութիւնը:
Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը կիպրահայ կազմակերպութեանց հետ ունեցած իր հանդիպումէն առաջ ունկնդրեց Նիկոսոիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մանկապատանեկան երգչախումբը։ Շուրջ 70 մանուկներէ եւ պատանիներէ բաղկացած երգչախումբը, Նորին Սրբութեան հովուապետական այցելութեան առիթով, հրամցուց հայ հոգեւոր եւ ազգային երգերէն փունջ մը:
Հանդիսութեան աւարտին, Վեհափառ Հայրապետը իր հայրական օրհնութիւնը փոխանցեց մանկապատանեկան երգչախումբի անդամներուն։
Նոյն օրը գիշերը, տէր եւ տիկին Վարդգէս եւ Մակի Մահտեսեան, իրենց բնակարանին մէջ, ի պատիւ Վեհափառ Հայրապետին, ընթրիք մը սարքեցին, որուն ներկայ էին Կիպրոսի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան, Կիպրոսի մօտ Լիբանանի դեսպան Գլոտ Ալ-Հաճալ, Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսէրեճեան, Կիպրոսի հայոց թեմի երեսփոխանական ժողովի ատենապետ Վահան Այնէճեան եւ տիկինը, Կիպրոսի հայոց թեմի Ազգային Վարչութեան ատենապետ Սեւակ Կիւրիւնլեան ու տիկինը եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական յարաբերութեանց վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից