Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

ՀԿԱԾ-ի կողմից գանձված կատարողական ծախսերը 1 մլրդ 325 մլն դրամի չափով գերազանցել են ծառայության ծախսերը, հստակեցվել են նվերներ ընդունելու արգելքին առնչվող կարգավորումները և այլն. Գրիգոր Մինասյան 03/17/2023   18:09  |  ԼՐԱՀՈՍ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության 5-ամյա միջոցառումների ծրագրի` արդարադատության ոլորտի վերաբերյալ զեկույցը, որտեղ անդրադարձել է  2022թ. կատարված հիմնական միջոցառումներին և արդյունքներին:

Նախարարը նշել է, որ 2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական, պրոբացիայի և մի շարք այլ ոլորտներում:

Գրիգոր Մինասյանը նշել է, որ 2022 թվականին մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների իրականացման նոր բաց, մասնակցային գործընթացը: Ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը, որտեղ ներգրավված են ոչ միայն պետական մարմինների, այլ նաև քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Արդեն իսկ որոշումներ են կայացվել խորհրդարանական կառավարման ձևը որպես հայեցակարգային ուղղություն ընտրելու վերաբերյալ:

Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վերհանված խնդիրների բացահայտման ու լուծման գործընթացը: Անդրադարձ է կատարվելու այնպիսի հարցերի, ինչպիսիք են, օրինակ տեղամասային կենտրոնների ընտրության, քվեարկության սենյակի կահավորվածության հարցերը, որպեսզի ավելի անխոչընդոտ իրացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: Նախատեսվելու է ընտրողների ժամանակավոր ցուցակներում ավելի արագ և ճկուն ընդգրկվելու հնարավորությունը: Կքննարկվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսումը:

Դատաիրավականրական բարեփոխումների շրջանակներում՝ Գրիգոր Մինասյանն նշել է, որ ընդունվել է ոլորտային նոր ռազմավարություն` նոր մեթոդաբանությամբ:

Ավարտվել են հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները, ստեղծվել է նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում ձևավորվել են երկու առանձին՝ քաղաքացիական և վարչական պալատներ, ստեղծվել է նոր՝ հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան քննության ողջ շղթան:

Երևան քաղաքում առանձնացվել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական և քրեական դատարանները:

Բարձրացվել է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը:

Դատական համակարգը նոր պրոֆեսիոնալ կադրերով համալրելու նպատակով՝ նախատեսվել են դատավորների ներգրավման նոր ճկուն ընթացակարգեր:

Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ընդլայնվել է գործերի քննության պարզեցված և գրավոր ընթացակարգերի կիրառությունը, մի շարք գործեր, օրինակ արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումը, դուրս են բերվել դատարանների քննությունից: Արդյունքում ակնկալվում է բարելավել ողջամիտ ժամկետում գործերի քննությունը դատարաններում:

Ամբողջությամբ ավարտվել են դատարանների մի շարք շենքերում նորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Շենքերը հագեցվել են անհրաժեշտ նյութատեխնիկական և կահավորման բոլոր միջոցներով և հանձնվել շահագործման։

Բարելավվել է հաշտարարության ինստիտուտը: Մի շարք ընտանեկան գործերով նախատեսվել է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարություն իրականացնելու պահանջ: Բացառություն կկազմեն միայն այն գործերը, որոնցում առկա է ընտանեկան բռնության տարր: Ավարտին են հասցվում Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքները:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որով ցանկացած անձ կարող է ամբողջական տեղեկատվություն ստանալ իր կատարողական վարույթի վերաբերյալ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն ավելի քան 1 մլրդ 325 մլն դրամի չափով գերազանցել են ծառայության ծախսերը:

Գործող 13 առևտրային բանկերում օպտիմալացվել է դրամական միջոցների բռնագանձման գործընթացը. այժմ այն տևում է 2-3 օր՝ նախկին 7 օրվա փոխարեն:

Փաստաբանների պալատում ձևավորվել է նոր կարգապահական հանձնաժողով, հանրային պաշտպանության շահառուների շրջանակը լրացվել է ևս 3 խմբով: Այդ նոր խմբերն են` 1) օտարերկրացիները՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար, 2) անձինք, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակության վարույթ, 3) տուժողները, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա: Բացի այդ, 10-ով ավելացվել է հանրային պաշտպանների թվակազմը, որոշակի մասնագիտական պահանջների բավարարող անձանց համար նախատեսվել է հնարավորություն մասնակցելու փաստաբանի որակավորման քննություններին առանց փաստաբանական ակադեմիայում ուսանելու:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև Քրեաիրավական ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև ազատության սահմանափակում պատժատեսակի կիրառությունն ապահովելու համար ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության միջոցներ (200 միավոր ոտքին կամ ձեռքին կրելու համար):

Քննչական կոմիտեի հաստիքների թիվն ավելացվել է 210-ով, Հակակոռուպցիոն կոմիտեինը՝ 100-ով, իսկ Դատախազությանը՝ 20-ով: Միևնույն ժամանակ, օպտիմալացվել է քննչական համակարգը:

Քննչական գործողությունների ընթացքում անչափահասների, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն առավելագույնս երաշխավորելու նպատակով առաջին անգամ իրականացվել է հատուկ հոգեբանների որակավորում և վերապատրաստում:

Մեկնարկել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները:

Նախարարը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը, նշել է, որ հստակեցվել են նվերներ ընդունելու արգելքին առնչվող կարգավորումները: Սահմանվել է նաև նվերները հաշվառելու պարտականություն: Ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Կատարելագործվել է հավատարմագրային կառավարման ինստիտուտը:

Հստակեցվել են ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները, նախատեսվել է նոր ազդարարման տեսակ՝ ազդարարում հանրությանը: Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվել են ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու, ազդարարների պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման և այլ լիազորություններ:

2022 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարան է ներկայացվել ընդհանուր 21 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, բռնագանձման է ենթակա նաև 296 գույք: 2022 թվականին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29,4 մլրդ ՀՀ դրամի վնաս:

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների շրջանակներում՝ Գրիգոր Մինասյանը նշել է, որ դատապարտյալները հնարավորություն են ստացել միջնակարգ կրթություն ստանալ նաև 19 տարեկանից հետո՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Դատապարտյալների անվտանգ փոխադրումներն իրականացնելու համար ձեռք են բերվել և համապատասխան սարքավորումներով կահավորվել են թվով 10 ժամանակակից տրանսպորտային միջոցներ:

Դատապարտյալների իրավունքների երաշխավորման նպատակով քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովվել է շուրջ 30 լեզուներով թարգմանության իրականացում:

«Աբովյան», «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում կատարվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ` հատուկ հարմարեցված պայմաններ ստեղծելով անազատության մեջ պահվող և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրվել է տեսահսկման ամբողջական համակարգ, օդափոխության համակարգ:

Բանտային բժշկության ոլորտի բարեփոխումներով քրեակատարողական հիմնարկներում ներդվել է նաև հեռաբժշկության ծրագիրը:

ՀՀ-ում առաջին անգամ բացվել է Մասնագիտական ուսուցման կենտրոն, որտեղ պրոբացիայի շահառուներին դասավանդվելու են տարբեր հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ: Մշակվել է օրենսդրական փաթեթ, որով քրեակատարողական ծառայությունում ներդրվելու է քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգ:

Հայտարարվել է նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային աշխատանքների մրցույթը: Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ պայմանավորված՝ կփակվեն «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները:

Ամփոփելով ելույթը՝ նախարարն նշել է, որ Արդարադատության նախարարությունն ամբողջությամբ համակարգել է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման և Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները, որոնց արդյունքները հավանաբար կներկայացնեն համապատասխան ոլորտի ղեկավարները:

     

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:41 14/03/2023  |  ԼՐԱՀՈՍԳրիգոր Մինասյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները
15:37 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍԲա հենց դա է կոռուպցիայի դեմ պայքարը, որում չկան յուրայիններ. Մինասյանը՝ «Քովիդի» գործի վերաբերյալ կոռուպցիոն սկանդալի մասին
18:54 09/03/2023  |  ԼՐԱՀՈՍԻրավիճակը դառնում է պայթյունավտանգ. Ռուս խաղաղապահները թույլ չեն տա որեւէ միջազգային փաստահավաք խմբի մոտենալ Լաչինի միջանցքին. Միջազգայնագետ (տեսանյութ)
12:36 02/03/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը որևէ միտում կամ հատուկ նպատակ չունի. Վստահեցնում է նախարարը
18:32 01/03/2023  |  ԼՐԱՀՈՍԳրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը
08:01 01/03/2023  |  ՄամուլՕրենքներ գրելու իրավունքն իշխանությունը հանձնել է տարբեր սորոսական կազմակերպությունների․ «Հրապարակ»
15:56 28/02/2023  |  ԼՐԱՀՈՍԳրիգոր Մինասյանի հրամանով՝ իրականացվել է հինգ քրեակատարողական հիմնարկների պետերի տեղափոխություն
16:31 17/02/2023  |  ԼՐԱՀՈՍԳրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը
18:35 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍՄիջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացի խնդիրները
15:36 07/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Հարությունյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից

Արխիվ

[]