ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը շարունակում է կեղծիք տարածել՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնելով. Մարտի 1-ից հետո որևէ հանդիպում արցախյան կողմի հետ չի եղել 03/17/2023 17:02 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ոչ միայն շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, այլև լկտիաբար առաջ տանել այն անընդունելի ու կեղծ թեզը, թե, իբր, «Արցախի հայության «վերաինտեգրման» ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում»։
Արձագանքելով ՀՀ ԱԳՆ՝ երեկ տարածած այն հաղորդագրությանը, որով դատապարտվել է Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը՝ մտացածին «արևմտյան Ադրբեջան»-ի տակ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ցուցաբերած բացահայտ նկրտումների համար, ալիևյան ռեժիմը հայկական կողմին մեղադրել է երեշպաշտության ու տարածաշրջանում կայունության հաստատմանը խոչընդոտելու մեջ։
«Ադրբեջանը երկխոսում է հայ բնակիչների հետ և, որպես բարի կամքի դրսևորում, առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում, իսկ Հայաստանն էլ, հակառակը՝ մերժել է «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ երկխոսելու առաջարկը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը ոչ միայն ապատեղեկատվություն տարածեց, թե, իբր, արցախյան կողմի հետ հանդիպմանը քննարկվել է ինտեգրման հարց, այլև ալիևյան ռեժիմին ծառայող լրատվամիջոցներով արցախյան կողմին ցինիկաբար առաջարկեց հանդիպել Բաքվում։
Ադրբեջանի ցնդաբանություններին Արցախի ԱԳՆ-ն հրապարակային պատասխանել էր հետևյալ կերպ. «Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ՝ առանց դրանց անհարկի քաղաքականացման»։
«Փաստինֆո»-ն նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակից տեղեկացել է, որ մարտի 1-ից հետո արցախյան կողմն ադրբեջանական կողմի հետ որևէ հանդիպում չի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ