ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, համոզված եմ, որ նախաքննական մարմինը Օնիկ գասպարյանի կարիքն զգում է. Անդրանիկ Քոչարյան 03/16/2023 20:17 | ԼՐԱՀՈՍ
44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հանդիպումը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ շարունակվելու է: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողներին հայտնել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Պարոն Գասպարյանի այցելությունից առաջ քննիչ հանձնաժողովի հրավերով ԳՇ ներկա պետն էր եկել, որը Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարեւորագույն վարչություններից մեկի ղեկավարը, օպերատիվ վարչության պետը: Բնականաբար, մենք ունենք ցանկ եւ հրավիրելու ենք օպերատիվ իրավիճակին քաջ տիրապետող ամենակարեւոր ռազմական պաշտոնյաներին: Դրա համար սկսեցինք ներկայիս ԳՇ պետով, հաջորդը պետք է լիներ պատերազմի տարում բանակը ղեկավարած պաշտոնյան՝ գեներալ Գասպարյանը»,- ասել է Քոչարյանը՝ նշելով, որ ի տարբերություն շատ-շատերի, Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքել է հրավերին։
Այսօր շուրջ 6 ժամ Օ. Գասպարյանը պարզաբանել է հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերը։ «Այն ինչ արձանագրեցինք, շատ կարեւոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում լուծելու համար»,- նշել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են բոլոր մանրուքները՝ սկսած պատերազմից առաջ բանակի վիճակից, սպառազինությունից, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու եւ այլ խնդիրներից։
«Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր: Եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլիներ:
Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ: Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում: Հետագայում Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց իր զինվորականի պահվածքը, եւ այսօր էլ համոզված եմ, որ նախաքննական մարմինը Օնիկ գասպարյանի կարիքն զգում է: Կարծում եմ՝ ինքը իր գիտելիքներն ու ինֆորմացիան կիսում է նախաքննական մարմնի հետ»,- հայտարարել է Քոչարյանը:
Նա կրկին նշել է, թե ռազմական հեղաշրջման փորձ եղել է: «Մեր երկիրը մի հատ է եւ զինվորականությունը երբեք չի կարելի գրկաբաց բերել ներքաղաքական խմորումների դաշտ եւ փորձել բանակն օգտագործել բազուկների ցուցադրության համար: Բանակին պետք էր հանգիստ թողնել»,- ասել է Ա.Քոչարյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- նշված էր զինվորականների տարածած հայտարարության մեջ:
ԳՇ պետն այդ ընթացքում Օնիկ Գասպարյանն էր, ինչից հետո նա պաշտոնանկ արվեց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ