ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս տարի ամեն ինչից ավելի շատ ենք ցանելու. ազատ հողակտոր չպիտի մնա. տիկին Զարինեն՝ սահմանամերձ Խրամորթից 03/16/2023 20:47 | Կյանքն՝ Արցախում
Արցախի՝ սահմանամերձ դարձած Խրամորթ գյուղում աշխատանքային եռուզեռ է. բնակիչները որոշել են՝ տնամերձ հողատարածքներում ազատ սանտիմետր չպիտի մնա։ Շրջափակումով արցախցուն խեղճացնելու թշնամու ծրագրերին կուլ գնալ չեն պատրաստվում այստեղ։
Տիկին Զարինեն արդեն լոլիկի սածիլներն է պատրաստվում դնել, կարտոֆիլի սերմն էլ մի քանի օրից հողում կդնի։
«Ջերմոց էին բերել բաժանել ցանկացողներին։ Տարբեր տեսակի կանաչեղեն էի ցանել՝ համեմ, սամիթ, սպանախ։ Ամբողջ ձմեռ կանաչի ենք ունեցել։ Ճիշտ է, չեմ վաճառել, բայց մեզ լիովին բավարարել է, անգամ հարևաններիս եմ տվել։ Հիմա ջերմոցի մի մասը մաքրել եմ, որ լոլիկի սածիլները դնեմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է տիկին Զարինեն։
36 քառ. մետր մակերեսով ջերմոցը տիկին Զարինեն նպատակ ունի ամբողջ տարին մշակել։ Ասում է՝ տնամերձ հողատարածքում տարբեր պտղատու ծառեր ունեն, բայց քանի դեռ չեն տերևակալել ծառերը, այդ ազատ տարածքներն էլ կօգտագործեն։
«Կարտոֆիլի տեղն արդեն բացել ենք, պատրաստել, լոբին էլ շուտով կցանենք։ Շրջափակման պատճառով շատ ենք զգացել կարտոֆիլի, կաղամբի, գազարի կարիք։ Դրա համար էլ այս տարի, անցած տարիների համեմատ, ամեն ինչից էլ շատ ենք ցանելու։ Ամեն տարի, եթե լոբին միայն թարմ ուտելու համար էինք ցանում, այս անգամ շատ ենք անելու կարտոֆիլը, կաղամբը նույնպես»,-ասում է տիկին Զարինեն։
Մեր զրուցակիցը ցավով նկատում է՝ նախքան պատերազմը ու հատկապես մինչև ադրբեջանցիների ներխուժումը Փառուխ ու Քարագլուխ, թե՛ իր ընտանիքը, թե՛ մյուս խրամորթցիները բավականին լավ էին ապրում. անասուն էին պահում, ցորեն ու գարի ցանում, հողից ստացած բերքով լիովին բավարարում էին իրենց կարիքները և որ ամենակարևորն է՝ ապահով ու անվտանգ էին ապրում սեփական հողում։
«10 հա վարելահող ունեինք վարձակալած, ցորեն էինք ցանում։ Անասուններ ունեինք ահագին, քանի որ խոտի խնդիր չկար, իսկ հիմա թշնամին զավթել է թե՛ վարելահողերը, թե՛ խոտհարքերն ու արոտավայրերը։ Ընդամենը 1 հա վարելահող է մնացել, էն էլ թշնամու ուղիղ նշանառության տակ է։ Այնքան մոտ են ադրբեջանցիների դիրքերը, որ իրար հետ կռվում են, հայհոյում, ձենները մեր տանը լսվում է։ Էլ ինչպե՞ս կարող ենք մշակել էդ դիրքերին կպած մեր հողերը։ Որոշել էինք գարի ցանել, բայց քանի նոր շատ վտանգավոր է, չցանեցինք»,-նշում է խրամորթցի մեր զրուցակիցը։
Այդուհանդերձ, տիկին Զարինեն վստահեցնում է՝ թեկուզ ոռոգման խնդիր ունեն, բայց և այնպես՝ աշխատելու են գոնե տնամերձ հողատարածքում ազատ կտոր չթողնել, որպեսզի շրջափակումով Ադրբեջանը չկարողանա ճնշել իրենց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ