ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմ ու պարտություն բերած, իր հորինվածք՝ «խաղաղության օրակարգի» ձախողումն արձանագրած, բայցև՝ աթոռից կառչած․․․ 03/16/2023 00:01 | Վերլուծություններ
Երբ երկրի ղեկավարը չորսուկես ժամանոց ասուլիս է տալիս՝ ըստ էության՝ եկել եմ ասելու, որ իմ վրա հույս չդնեք, հետայսու ես ոչ պատասխանատու եմ, ոչ էլ՝ մեղավոր՝ տոնայնությամբ, քանզի իր կարծիքով՝ մանիպուլյացիայի զորավոր, անբեկանելի և, ըստ էության, հիմնական պատճառ է գտել, այն է՝ «քանդվող, խորտակվող» տարածաշրջանում ենք ապրում։
Այսինքն, նա եկել էր ասելու, որ մոտակա պատերազմն անխուսափելի է, բայց այս համատեքստում «ինքը» ոչինչ չի որոշում։ Եվ քանի որ Լյուդովիկոս 14-ին վերագրվող «պետությունը ես եմ» կարգախոսը նրան էլ շատ հոգեհարազատ է՝ շատ պարզ հասկացնում է՝ Հայաստանը ոչինչ չի որոշում։
Եվ գիտե՞ք որն է ուշագրավը, առանց այդ էլ՝ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում իր հետ հույս կապող զանգված երկրում շատ քիչ է մնացել, բայց ամեն դեպքում նա երեկ եկել էր ապահովագրելու իր անձը՝ «ես զգուշացրեցի, հետո չասեք՝ չես ասել» տրամաբանության մեջ։
Այսքանից հետո՝ կա՞ մարդ, որ չի հասկանում՝ այս անձը պիտի հեռանա։ Պիտի հեռանա, քանի որ իրեն հիմա ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հայաստանը չեն հետաքրքրում, ինքը բացառապես իր հետագա ճակատագրի մասին է մտածում։
Բայց եկեք-տեսեք, որ սույնը արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, որ ինքը վարչապետի պաշտոնը «ժողովրդի կամքով և ցանկությամբ», 2021-ին էլ՝լեգիտիմ ընտրությամբ է ստանձնել և իրավունք չունի ժողովուրդից ստացած մանդատն ուրիշին հանձնել։ Իսկ թե «ժողովրդից» ստացած իշխանությունը ո՞նց է կարողացել ինքն իրացնել, ո՞րքանով է օգտակար եղել այն ժողովրդի համար, դատեք ինքներդ։
Բոլոր ոլորտների թռիչքային հեղափոխություններից ճամարտակելով՝ կառավարման համակարգը, կայացած ինստիտուտները կազմաքանդելով՝ 2020 թվականին իր իսկ գործողություններով պատերազմ հրահրելով՝ սույնը պարտության մատնեց երկիրը՝ բերելով և՛ մարդկային, և տարածքային հսկայական կորուստներ, ըստ էության, Արցախի Հանրապետության 75 տոկոսը ազարբայջանին հանձնելով և բանակը կազմաքանդելուց հետո էլ մեր 120 հազար հայրենակիցներին անպաշտպան, բացառապես ռուս խաղաղապահների հույսին թողնելով․․․
Այն, որ այս խայտառակ պարտությունից հետո հայության մի զգալի հատված ընտրություններում իր քվեն նվիրելով պարտություն բերածին՝ թույլ տվեց նրան շարունակել պաշտոնավարումը՝ ավելի երկար մնալով իշխանության ղեկին, շատ ամոթալի պատմություն է։
Հիմա այս մարդը՝ պատերազմ ու պարտություն բերածը, իր իսկ հորինվածք՝ «խաղաղության օրակարգի» ամբողջական ձախողումն արձանագրելուց և խոստովանելուց հետո անգամ հայտարարում է, որ հեռանալ չի պատրաստվում։
Ի դեպ, իր գունավոր հեղափոխության նշանաբան՝ «կոռուպցիայի դեմ պայքարի» տապալումն իր իսկ խոստովանությամբ և այս օրերին բացահայտված՝ իր թիմի կատարած կոռուպցիոն հանցանքներով է նաև փաստվում, ինչը հաստատում և վերահաստատում է՝ բոլոր ուղղությունները տապալած, երկրին աղետ բերած, Հայաստանն ու Արցախը վերջնական կործանման տանող արկածախնդիր մեկի հետ գործ ունի հայությունը։
Իսկ ի՞նչ է անում հայաստանյան ընդդիմությունը։ Ոչինչ, ուղղակի արձանագրում է ամեն օր լրատվամիջոցների արձանագրածը, մատնացույց արածը։ Փաստն այն է, որ ընդդիմությունը վերջնականապես տուն գնաց՝ իր անհաջողությունների մեղքը գցելով ժողովրդի վրա։ Ժողովուրդը դուրս չեկավ, անհրաժեշտ քանակի ժողովուրդ չհավաքվեց և այլն․․․ Իրականում սա շատ տխուր պատմություն է։ Այդ թվում նաև՝ կուսակցությունների մայրամուտը փաստող․․․
Ինչ վերաբերվում է՝ երեկվա երկարատև ասուլիսից հետո սեփական կուսակցության նույնքան երկարատև ժողովը վարողին, ապա նրա համար Հայաստանի վարչապետի պաշտոնը շարունակում է զուտ փրկօղակ լինել։ Եվ որքան շարունակվում է այս վիճակը, այնքան Հայաստանի և Արցախի շուրջ օղակը սեղմվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից