ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանը սկսել է Ադրբեջանի ներքին դաշտում աշխատել. հիմնական թիրախում գտնվում է հենց Ալիևի ընտանիքը. Միսակյան (Տեսանյութ) 03/16/2023 22:10 | Քաղաքական
Իրան-Իսրայել հարաբերությունները վերջին 40 տարիների ընթացքում բավականին լարված են եղել, բայց, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ՝ դրանց լարվածությունը կա՛մ մեծանում է, կա՛մ թուլանում։ Այս պարագայում, հավանաբար, իսրայելական կողմի անհանգստությունները և սպառնալիքները նպատակ ունեն որոշակիորեն կասեցնել և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Իրանի միջուկային ծրագրի վրա։ «Փաստինֆոյի» եթերում ասել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանը։
«Մյուս կողմից, Իսրայելը ցանկանում է Ադրբեջանական Հանրապետության և Իրանի մյուս հարևաններին օգտագործել հակաիրանական գործողությունների համար, քանի որ Իսրայելը անմիջականորեն որևէ լայնածավալ պատերազմ չի կարող և չի էլ ցանականում սկսել Իրանի դեմ։ Կարող է հարևան պետությունների տարածքները օգտագործել Իրանի միջուկային օբյեկտներին որոշակի օդային հարվածներ հասցնելու համար»,- նշեց բանախոսը։
Իրանագետի խոսքերով, լայնածավալ գործողությունների համար Իսրայելի ներքաղաքական իրավիճակը կարող է խանգարել, բայց օդային որոշակի հարվածներ, կամ հարևան պետությունների տարածքից որևէ հակաիրանական գործողություններ՝ հնարավոր է փորձի նախաձեռնել։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների տեղակայմանը, բանախոսը նշեց, որ ցանկության պարագայում էլ, դժվար է Ռուսաստանին հեշտությամբ դուրս հանել տարածաշրջանից։ Իսկ իրանական կողմն էլ իր քաղաքականությունից ելնելով փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել, ավելի շուտ փորձում է համագործակցության ցանկությամբ և նախաձեռնողականությամբ խոչընդոտել տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը։ Ցանկության դեպքում էլ եվրոպական դիտորդները կամ արևմտյան տնտեսական ներկայությունը Իրանի տնտեսական կամ տարածաշրջանային ներկայությանը փոխարինել չեն կարող։ Իրանական կողմը ներկա պահին առավելագույն կերպով ցույց է տալիս, որ ցանկություն չունի մեծ տնտեսական կախվածության մեջ գտնվել Ադրբեջանից և Թուրքիայից՝ փորձելով դա իրականացնել Հայաստանի միջոցով։
Ինչ վերաբերում է Իրանի քաղաքականությանը տարածքային ամբողջականության հետ կապված և միջազգային սահմաններին, Գ․ Միսակյանը նշում է, որ դա մշտապես Իրանի կարմիր գծերից է եղել։ Այս պարագայում դրանք բավականին լուրջ կերպով կիրառվում են Հայաստանի պարագայում, հատկապես հայ-իրանական սահմանի երկայնքով։ Եվ Իրանի անմիջական հայտարարությունները վերաբերում են հենց Սյունիքի հատվածին, որպեսզի բացառվի ցանկացած ռազմական գործողություն Սյունիքի հատվածի վերաբերյալ։ Եթե փորձ արվի ռազմական ուժով հայ-իրանական սահմանը ընդհատել, ենթադրվում է, որ Իրանը կմիջամտի։
Անդրադառնալով շիաների և տեղաբնիկ ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներին, իրանագետը նշեց, որ դրանք վկայում են, որ Իրանը սկսել է Ադրբեջանի ներքին դաշտում աշխատել՝ հակաադրբեջանական ուղղությամբ, այսինքն ավելի շուտ հակաալիևյան ուղղությամբ, որովհետև Իրանի հիմնական թիրախում գտնվում է հենց Ալիևի ընտանիքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ