Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս չկատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը 03/16/2023   13:00  |  ԼՐԱՀՈՍ

Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների 2021-2022թթ. զեկույցները, որոնք անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային կետերին, Արցախի հակամարտությանը և տարածաշրջանում Եվրամիության դերին՝ կայունության ու խաղաղության հաստատման գործում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի

Երկու զեկույցները վերահաստատում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Եվրախորհրդարանն ընդգծում է՝ ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է միջազգային իրավունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգավորում, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ դրա  սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. հրապարակված բանակցային հիմնարար սկզբունքները։

Եվրախորհրդարանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության քայլերն ուղղված տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղության հասնելու համար, սակայն միևնույն ժամանակ դատապարտում է Ադրբեջանի ղեկավարների պահվածքը, ինչը խաթարում է այդ ջանքերը: Մասնավորապես՝ նկատի են առնված հետագա հարձակումների բացահայտ սպառնալիքները, սահմանային հաճախակի ագրեսիան, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նկատմամբ տարածքային պահանջները կամ հայ բնակչության նկատմամբ ատելության խոսքի տարածումը, հատկապես կրթության ոլորտում։

Երկու զեկույցներում էլ Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ ԵՄ-Ադրբեջան զեկույցում նշվում է բազմաթիվ հայ ռազմագերիների ֆիզիկական բռնության և ադրբեջանական ուժերի կողմից հայ խաղաղ բնակիչներին նվաստացնելու ու խոշտանգումների ենթարկելու մասին:
Հայաստանի մասին զեկույցում Եվրախորհրդարանն ընդգծվում է, որ ղարաբաղյան հակամարտության բուն պատճառը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի և բնակչության անվտանգության չլուծված խնդիրն է։

Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության 9-րդ հոդվածի կատարմանը՝ ԵԽ-ն երկու զեկույցներում էլ ընդգծում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Եվրախորհրդարանն ընդգծում է Ադրբեջանի պարտավորություններն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը կատարելու վերաբերյալ, որը պահանջում է Ադրբեջանից ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Նշենք՝ ԵՄ-Ադրբեջան զեկույցում ԵՄ խորհրդարանականներն ափսոսանք են հայտնում, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագիրը կենտրոնանում է միայն էներգետիկ համագործակցության վրա և ենթակա չէ որևէ պայմանի։

Ավելին, ԵՄ խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի առավելապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ սիրիացի վարձկաններ ուղարկելու միջոցով, որոնք Ադրբեջանի կողմից կռվել են Արցախի դեմ: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում և վերանայել Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը: Թուրքիան պետք է շոշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Եվրախորհրդարանը երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելության կամ բացահայտ բռնություն հրահրող խոսք:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով զեկույցները, նշում է. «Զեկույցները հստակորեն դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ և Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե նա չկատարի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Կարևոր է, որ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ընդգծվում է, որ Արցախի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին, մասնավորապես 3 հիմնարար սկզբունքներին»։ Ըստ Կարապետյանի՝ «Եվրախորհրդարանի դիրքորոշումը կարևոր է հայկական կողմի համար, այնուամենայնիվ, ԵՄ գործադիր իշխանությունն է, որ պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ հիմք ընդունելով Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը կշարունակի եռանդուն կերպով աշխատել այս ուղղությամբ»:
 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:18 15/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ժողովուրդը Ռուսաստանից ակնկալում է ավելի ակտիվ գործողություններ. Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը՝ Սերգեյ Միրոնովին
16:49 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանը ձեզ համար փորձադաշտ չէ. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե
11:29 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍԲելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին
16:17 09/03/2023  |  ՄեկնաբանությունԴատարանը չի երկարացրել ՀՅԴ-ական Գառնիկ Մանուկյանի կալանքը
17:43 04/03/2023  |  ՔաղաքականԵթե մեր ժողովուրդը շարժվում է դեպի անդունդ, ուրեմն մենք պետք է դառնանք այդ ընթացքի կասեցնողը. Իշխան Սաղաթելյան
20:22 02/03/2023  |  ԼՐԱՀՈՍԻշխան Սաղաթելյանն Իրանում մասնակցել է Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի խնդիրներին վերաբերող խորհրդաժողովին
13:06 28/02/2023  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելով՝ հարված է հասցվել Արցախի Հանրապետության ներքին անհրաժեշտ կուռ միասնականությանը. ՀՅԴ Բյուրո
11:48 27/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը, կոչ արել գնահատական տալ Սումգայիթի ջարդերին (տեսանյութ)
16:31 20/02/2023  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանը կշարունակի մնալ ազատության մեջ
14:49 20/02/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական Խորհրդարանից Հայաստան է ժամանում նոր պատվիրակություն

Արխիվ

[]