ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան 03/16/2023 22:05 | Հարցազրույց
Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք ուշագրավ հայտարարություններ է հնչեցրեց կառավարության նիստում, այդ թվում՝ բռնի տեղահանվածներին իրենց բնակության վայրեր վերադառնալու միջազգային կառուցակարգերը գործարկելու մասին։ Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
-Պարոն Իշխանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից հայտարարում է Արցախի «ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի» մասին, մյուս կողմից ասում է, որ հանձնարարարել է ԱԳՆ–ին՝ բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ` տեղահանված հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու վերաբերյալ։ Ո՞վ է ապահովելու վերջիններիս անվտանգությունը և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ հակասություն կա։
-Անշնորհակալ գործ է վարչապետ կոչեցյալի խոսքերի մեկնաբանությունը։ Նա այսօր այս կասի, վաղը՝ մեկ այլ բան և կգործի բոլորի համար անսպասելի՝ հերթական դավաճանական կերպ։ Համոզված եմ՝ նրան բացարձակապես չի հետաքրքրում ոչ միայն տեղահանված, այլև և՛ Արցախի, և՛ Հայաստանի ամբողջ բնակչության ճակատագիրը։ Իսկ նրա այդ խոսքերն ուղղակի ծիծաղելի են։ Միջազգային այս սրված իրավիճակում, նույնիսկ եթե լինեն այդպիսի բանակցություններ, դրանք որևէ արդյունք չեն տա։ Երկրորդ, եթե նույնիսկ այդ հարցը քննարկվի, ապա Ադրբեջանը կտրականապես դեմ կլինի և թույլ չի տա նման առաքելության մուտքը։ Այսպիսով՝ գործ ունենք հերթական, ներեցեք, փչոցի հետ։
-Կարելի՞ է ասել, որ սրանով Փաշինյանը հող է նախապատրաստում նաև Ալիևի 5 պահանջներից մեկի՝ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի համար։
-Չեմ բացառում։ Ինչպես նա հինավուրց հայկական մշակութային կենտրոն Շուշին համարեց ադրբեջանական քաղաք, հայկական բնակավայրերը կոչեց ադրբեջաներեն, կարելի է համոզված պնդել, որ այս ամենը եղել է նրա գաղտնի պայմանավորվածությունների հաշվին։ Իսկ, թե ապագայում նա ինչպիսի հերթական զիջումների կգնա, նույնպես, ըստ այդ նույն պայմանավորվածությունների, ցավոք դրանց ականատեսը կլինենք։
-Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս խոսեց միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու մասին՝ արցախցիներին սպառնացող ցեղասպանությունը կանխելու համար, քանի որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարողանում կատարել իր առաքելությունը։Կարո՞ղ ենք արձանագրել, որ Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության աշխատանքներին գործուն տեսք է հաղորդում։
-Սա նույնպես նրա գաղտնի պայմանավորվածությունների մասին է վկայում։ Կարծում եմ՝ նա հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը։ Խաղաղապահ ուժերը պետք է կողմերի միջև չեզոքություն պահպանեն։ Այն, որ ադրբեջանական կողմը դիմում է սադրանքների, դրանց նպատակը հենց խաղաղապահ ուժերին վարկաբեկելն է։ Իսկ եթե խաղաղապահ ուժերը միջամտեն, ապա Ադրբեջանը կպահանջի նրանց հեռացումը։ Այսպիսով, կարելի է պնդել, որ Հայաստանի վարչապետ կոչեցյալն ու Ադրբեջանի նախագահը համատեղ գործում են ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ։ Այո՛, սա արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է, որը սկսվել է 2018թ․՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելով, հետագայում պայմանավորված պատերազմ հրահրելով, պարտությամբ, տարածքների կորստով, հազարավոր զոհերով։
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ վարչապետ կոչեցյալը կատարում է իր տերերի առջև ստանձնած պարտավորությունները։ Եվ այդ ամեն՝ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի հաշվին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ