Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   13:36 Եթե Պուտինը գար Հայաստան՝ ՀՀ իշխանությունները արևմուտքի ճնշման տակ կհայտնվեր. Դրա համար էլ խնդրել են, որ ԵԱՏՄ նիստը ՌԴ-ում լինի. Խաչատրյան 11/27/2024   13:34 Գեղամ Նազարյանի մանդատը վայր դնելու հարցը քննարկվելու է. Խաչատրյան 11/27/2024   13:31 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում.ԱՆ 11/27/2024   13:26 Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել դեռահասների համար սոցիալական ցանցերի արգելքին 11/27/2024   13:24 Տեղումները կշարունակվեն. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով 11/27/2024   13:18 Լիբանանը զինվորականներ է տեղակայում երկրի հարավում՝ Իսրայելի և Հեզբոլլահի միջև զինադադար ապահովելու համար 11/27/2024   13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ 11/27/2024   12:59 Գևորգ Պապոյանը տեղյակ չէ, որ Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Փաշինյանի խնդրանքով անցկացվելու է ՌԴ-ում 11/27/2024   12:53 Ալեքսանդր Սիրունյանին՝ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը 11/27/2024   12:51 Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տվյալներ ունի, որ ԱՄՆ-ն մտադիր է ամբողջապես ենթարկեցնել Հայաստանին 11/27/2024   12:48 2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 11/27/2024   12:43 Գյումրիում հաղթած ուժը անպատասխանատվություն է դրսևորել, ստիպված ենք ԺՊ նշանակել. Պապոյան 11/27/2024   12:35 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11/27/2024   12:32 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 11/27/2024   12:25 Աղետ է, երեխաները ճարպակալում են. էներգետիկների վաճառքը սահմանափակելու նախագիծ՝ ԱԺ-ում ուղիղ 11/27/2024   12:19 ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 11/27/2024   12:12 Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը 11/27/2024   12:10 Հանրապետության ողջ տարածքում առատ ձյան տեղումներ են դիտվել. ձյան ծածկույթը հասել է մինչև 30 սմ-ի 11/27/2024   12:07 Սպիտակի ոլորանների ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար 11/27/2024   12:00 Սևաստոպոլի մոտ 4 ԱԹՍ է խոցվել 11/27/2024   11:51 Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին 11/27/2024   11:45 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է 11/27/2024   11:41 Պատահար Քանաքեռավանում. բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա վիրավոր. shamshyan.com 11/27/2024   11:40 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 11/27/2024   11:33 Վրաստանում հայտնել են նախագահի թեկնածուի անունը 11/27/2024   11:32 Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով' իմպոտեն. Դանիելյան 11/27/2024   11:27 ՔԿ քննիչ է ձերբակալվել՝ կոռուպցիոն գործով 11/27/2024   11:24 ՔԿ ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը. Աբրահամյան 11/27/2024   11:20 Արմեն Չարչյանը կմնա ազատության մեջ. Դատախազի բողոքը մերժվել է.փաստաբան 11/27/2024   11:15 Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. ՆԳՆ 11/27/2024   11:12 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 11/27/2024   11:07 Ալեն Սիմոնյանը չի սպառնացել ու չի ճնշել Հովիկ Աղազարյանին․ ԱԺ նախագահի խոսնակը հերքում է լուրերը 11/27/2024   08:27 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին 11/27/2024   08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» 11/27/2024   08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ» 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/27/2024   08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ» 11/27/2024   08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» 11/27/2024   08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ» 11/27/2024   08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ» 11/27/2024   08:00 Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» 11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է

«Հաց բերող»-ի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու վերաբերյալ գործը դատարանում է. Արմեն Չարչյանի և մյուսների գործը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը 03/16/2023   12:19  |  ԼՐԱՀՈՍ

Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու վերաբերյալ վարույթը, որով մեղադրյալի աթոռին են «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը և ևս չորս փորձագետ, արդեն դատարանում է։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործը դատարան մուտք է եղել երեկ և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։

Ի դեպ, Ադրինե Ղուկասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ։ Մինչ այդ՝ նա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, որի վարույթում գտնվել է ավելի քան 200 գործ, որոնք անավարտ են մնացել՝ նրա տեղափոխմամբ պայմանավորված։ «Դատալեքս»-ում առկա տեղեկության համաձայն՝ Երևան տեղափոխվելուց հետո Ադրինե Ղուկասյանին մակագրվել է 11 գործ, որոնցից վերջինը Արմեն Չարչյանի և մյուսների վերաբերյալ է։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։ Ըստ իրավապահների՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, կեղծ եզրակացություն է տվել։ Նշված վարույթի շրջանակներում Արմեն Չարչյանից բացի մեղադրյալի կարգավիճակում են հանձնաժողվի կազմում ներգրավված ևս չորս փորձագետներ՝ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը, Վարդան Խաչիյանը։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նշենք, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից: Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերեւի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել: Սարգսյանի մահվան հանգամանքները չէին բացահայտվել անգամ 2018թ իշխանափոխությունից հետ, այս տարիներին որևէ անձի մեղադրանք չէր առաջադրվել, փոխարենը նրա մահը շարունակում էր շահարկման առարկա դարձվել գործող իշխանությունների կողմից՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանությունները։


Այժմ, երբ Արթուր Սարգսյանի մահվանից շուրջ վեց տարի է անցել, իրավապահները մեղադրում են այն ժամանակ Սարգսյանի առողջական վիճակը և կալանքի հետ հնարավոր անհամատեղելիությունը պարզելու նպատակով նրա նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ներգրավված Արմեն Չարչյանին և փորձագետներին՝ բժշկական կեղծ եզրակացություն տալու համար։ Ընդ որում, պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունեն Արթուր Սարգսյանի գործը քննող քննիչները և հսկողություն իրականացնող դատախազը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քանի որ, եթե անգամ համարենք, որ դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննության եզրակացությունը լիարժեք ճշգրիտ չէ, ապա այդ հարցում եւս մեծ դեր է ունեցել ոչ թե հանձնաժողովի անդամների, այլ՝ իրավապահների գործողությունները, ինչ այս պարագայում դրսեւորվել է անգործությամբ։ Մասնավորապես, Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացրած կրկնակի փորձաքննության հանձնաժողովի անդամները պահանջել են լրացուցիչ ելակետային տվյալներ սպառիչ եզրակացություն տալու համար, որը քննիչը չի փոխանցել, ինչի արդյունքում էլ հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ առկա տվյալների պարագայում չի կարելի հաստատապես պնդել այն նախկին եզրակացությունը, ըստ որի` Արթուր Սարգսյանը տառապել է բեխտիերևյան կայուն հիվանդությամբ։ Հենց այս եզրակացությունից հետո էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանքի միջնորդությամբ հապճեպ դիմել է դատարան՝ հասնելով կալանքի։ Դատարանի որոշումից հետո կալանավորը հացադուլ է հայտարարել և 10 օր անց մահացել՝ բոլորովին այլ հիվանդությունից։ Ըստ այդմ, որևէ պատճառահետևանքային կապ այդ եզրակացության և մահվան միջև առկա չէ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]