ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարողացե՞լ է Նիկոլ Փաշինյանը կազմակերպել «չորրորդ շարասուներին». «Հրապարակ» 03/16/2023 10:20 | Մամուլ
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը դեռ քննարկվում է քաղաքական շրջանակներում:
«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
- Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր 2020 թվականի պատերազմում պարտության մասին եւ նոր վարկած առաջ քաշեց, որ բանակում «5-րդ շարասյուն» ենք ունեցել, որի պատճառով ենք պարտվել: Երեկ նաեւ պաշտոնից ազատվեց Տիգրան Փարվանյանը` Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը: Միքայել Արզումանյանի կալանքն են երկու ամսով երկարացրել, Դավիթ Տոնոյանի դատն են ձգձգում` նա դեռ կալանավայրում է, Սեյրան Օհանյանի եւ Գրիգորի Խաչատուրովի դեմ են գործ հարուցել: Ի՞նչ «5-րդ շարասյան» մասին է խոսքը: Սա արդյո՞ք ուղիղ հրահանգ չէր` ուղղված դատական համակարգին, եւ զինվորականության նկատմամբ հերթական արշավի մեկնարկ:
- Վերջին երեք տարում Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության բազմաթիվ պատճառներ է նշել, բայց այդպես էլ չի խոստովանում, որ գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ինքն է։ Ի՞նչ «հինգերորդ շարասյան» մասին է խոսքը։ Երկրի ղեկավարը պարտավոր է խոսել իրավական լեզվով։ Գոյություն ունի օրենսդրություն, գոյություն ունեն իրավապահ եւ արդարադատության մարմիններ։ Պատերազմից անցել է 3 տարի, այդ ժամանակը միանգամայն բավարար էր, որ բացահայտվեր այդ «հինգերորդ շարասյունը»։
Ավելին՝ եթե դա կար, ապա օր առաջ պետք է բացահայտվեր, որպեսզի կանխվեր հետագա սաբոտաժը կամ ապակառուցողական գործունեությունը։ Իհարկե, դավաճանության առանձին դեպքեր եղել են, տեսել ենք հաղորդագրությունները, բայց արդեն երեք տարի է անցել, որեւէ մեկը գիտի՞, թե ովքեր են այդ «հինգերորդ շարասյան» մեջ գտնվողները, ինչքանով են կազմակերպված, ով է կազմակերպել, ով է հրահանգներ տալիս։
Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ հենց վաղը կարող է նոր պատերազմ սկսվել, բայց նախորդ պատերազմի եւ պարտության մեղավորներին դեռ չի բացահայտել։ Իսկ գլխավոր մեղավորը, կրկնում եմ, հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ անգամ եթե այդ «հինգերորդ շարասյունը» եղել է, այն պետք է բացահայտվեր եւ ոչնչացվեր անմիջապես պատերազմի ընթացքում։ Ավելին, դա չէր կարող լինել պարտության պատճառ։ Այսօր ինքներդ կարող եք համոզվել, որ բազմաթիվ այլ երկրներում «հինգերորդ շարասյուները» չեն խանգարում, որ այդ երկրների իշխանություններն ու ժողովուրդները արդյունավետ պայքար մղեն հանուն իրենց ազատության ու անկախության։ Չի խանգարում, որովհետեւ մնացած «չորս շարասյուներն» արդյունավետ կազմակերպվում են, իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարողացել է կազմակերպել մյուսներին՝ նրանց, ովքեր չեն եղել այդ՝ իր պատկերացրած շարասյան մեջ։ Կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել դա անել։
- Մի կողմից բանակը գլխատել, չզինել, չվերակառուցել, մյուս կողմից` հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից, վատթարացնել ռուս-հայկական հարաբերությունները, չխորացնել Իրանի հետ ռազմական համագործակցությունը: Միաժամանակ խոսել պատերազմի ու նոր էսկալացիայի մասին` հասարակությանը վախեցնելով նոր պատերազմով: Որքանո՞վ եք ռեալ համարում նոր պատերազմի վտանգը եւ ինչպե՞ս եք գնահատում բանակի վիճակն ու մեր պատրաստվածությունը նոր պատերազմին:
- Նոր պատերազմի վտանգի մասին մենք խոսել ենք նախորդի ավարտից անմիջապես հետո։ Այն պայմանները, որոնցով Փաշինյանը գնաց կապիտուլյացիայի, եւ այն օրակարգը, որ հնչեցնում էր Փաշինյանն արդեն երեք տարի, մեզ քայլ առ քայլ տանում են նոր էսկալացիայի։ Երբ մենք այս մասին խոսում էինք, Նիկոլը ժողովրդին վախեցնում էր, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում։ Երեկ արդեն ինքն իր ասուլիսում փաստացի նշեց, որ Ադրբեջանը թքած ունի իր առաջ քաշած օրակարգի վրա եւ ուզում է ստանալ այն ամենը, ինչ ինքն է ուզում, հակառակ դեպքում սպառնում է պատերազմով։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն էր հայտարարել, որ չգիտի, թե որտեղ են վերջանում Ադրբեջանի ցանկությունները։ Այսինքն՝ Նիկոլը մեր երկիրը հասցրել է այնտեղ, որ կա՛մ պետք է բավարարենք Ադրբեջանի չվերջացող ցանկությունները, կա՛մ էլ այլընտրանքը պատերազմն է։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ մյուս երկրների հետ հարաբերություններին, ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ այսօր էլ կրկնում եմ, որ գործընկերների հետ անազնիվ, անհետեւողական ու չհաշվարկված հարաբերությունները ոչ միայն չեն նպաստում Հայաստանի ռազմաքաղաքական ներուժի ավելացմանը, այլեւ ուղիղ սպառնալիք են ստեղծում Հայաստանի, Արցախի եւ, առհասարակ՝ հայ ժողովրդի համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ