ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք չէի՞նք կարող ուժեղ բունկերներ սարքել՝ ամբողջ Հայաստանը քար, ավազ, ցեմենտ է, ոչ թե ցելոֆոնով, վագոններով. Մարգարյան 03/15/2023 21:27 | Քաղաքական
Լինի «5-րդ շարասյուն», թե «6-րդ, 7-րդ շարասյուն», չի կարելի սեփական բացթողումներն ու թերությունները թողած, այլ տեղերում մեղավորներ փնտրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, մահապարտ Եփրեմ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմում հայկական ԶՈՒ-ն պարտություն է կրել, քանի որ բանակի շարքերում «5-րդ շարասյուն» է գործել։
«Գործող իշխանությունը թող մի բան հասկանա՝ իրենց թերությունները թող իրենց մեջ ման գան։ Այդ ի՞նչ է՝ կառավարությունում բոլորն անթերի են, մնացածը, որ իշխանություն չունեն, սև կարդինալներ են խաղո՞ւմ՝ դառան մեղավո՞ր, ով եկել, նստել է իշխանության, ով հանձն է առել պետությունը ղեկավարելու, ընդ որում նաև՝ ԶՈՒ գլխավոր հրամանատարի կոչումը։ Թող այնքան ուժեղ լիներ, որ «5-րդ շարասյունն» ազդեցություն չունենար։ Չէ՞ որ շատ բարձր-բարձր ասում էր՝ իմ հրամանատարական որակների վրա թող ոչ ոք չկասկածի, չենք կասկածում»,- նշեց նա։
Մարգարյանի կարծիքով՝ պատերազմում պարտության համար ազգովի ենք մեղավոր, քանի որ միասնական ու սրտացավ չենք։ Դրա հետևանքն է նաև այսօր դիրքերում տիրող իրավիճակը. պայմանագրային զինծառայողներից շատերը չեն սիրում իրենց դիրքի վրա աշխատել, որովհետև իրենց պետք չի, օրերն են հաշվում, թե երբ պետք է 14 օրը լրանա, գնան տուն, ժամկետայիններն էլ ասում են՝ «դե խի տանջվենք, որ թուրքերը տեխնիկայով են անում, մենք խի բահ ու քլունգ վերցնենք», մինչդեռ ՝ դիրքը նաև զինվորի տունն է։
«Մի 2-3 դիրք տանում են հանձնաժողովին ցույց են տալիս, որը որ լավ կահավորված է, բայց խորքում ընկած դիրքերն ահավոր վիճակում են։ Գործի դնելուց բացի՝ պետք է լինի նաև խստապահանջություն. մեծ պագոններով մարդիկ, որոնք նստած են դիվիզիոններում, կորպուսներում՝ մտածում են իրենց պաշտոնների մասին։ Հրամանատարներ կան՝ միայն քարտեզով գիտեն իրենց դիրքը՝ ծայրից ծայրը, իսկ տվյալ դիրքում մեկ անգամ չեն եղել»,- ասաց Մարգարյանը։
Ազատամարտիկի խոսքով՝ պարեկների համար նախատեսված մեկ մեքենայի գումարով կարելի է մի քանի դիրք կահավորել, այլ հարց է, որ մեզ ոչ թե բանակ, այլ ոստիկանապետություն է պետք։
«Այսքան ոստիկան, այսքան ուժային ի՞նչ են անում։ Ուզում ենք դիրքերը սարքել ու չեն կարողանո՞ւմ. ամբողջ Հայաստանը քար, ավազ, ցեմենտ է, մենք չէի՞նք կարող ուժեղ բունկերներ սարքել, մենք չէի՞նք կարող ուժեղ դիրքեր սարքել, ոչ թե ցելոֆոնով, վագոններով կամ գետինը փորենք, մտնենք, երկու հատ գերան գցենք, ժեշտը գցենք վրան, ու իմանանք, թե դիրք ունե՞նք»,- եզրափակեց ազատամարտիկը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ