ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ նպատակ ուներ ակցիան, և ի՞նչ կարծիք է ձևավորվել ռուսների շրջանում․ «Փաստ» 03/14/2023 08:10 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մարտի 7-ին մի փոքր խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի Իվանյան գյուղում գտնվող ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքի մոտ։ Այս ակցիան տարբեր մեկնաբանություններ ստացավ։ Մի մասը դա գնահատեց որպես հուսահատ քայլ, իսկ ոմանց համար ակցիան ակնհայտ հակառուսական «գունավորում» էր ստացել, չնայած ակցիայի մասնակիցները պնդում էին, որ այդ ամենն իրականացվում է բացառապես շրջափակումից դուրս գալու նպատակով։ Հետաքրքիր է, որ, չգիտես ինչով պայմանավորված, հանկարծ այնտեղ է հայտնվել նաև գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիների շրջանում տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցած ակցիան, մեղմ ասած, առանց նրա գիտության չի եղել, իսկ վերջնանպատակն էլ հենց Ներսիսյանի հայտնվելը և հարցին «իտոգ» տալն է եղել։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս ամենը հստակ ֆիքսվել է ռուսների կողմից, ավելին, նրանք բավական կոշտ զրույց են ունեցել Արցախի իշխանությունների հետ։ Մասնավորապես, ռուսական կողմի համար անհասկանալի է, թե ինչու է նման ակցիա իրականացվում (թեկուզ և փոքրաքանակ), առավել ևս, ինչու է ցուցարարներին միանում պետնախարարը։
Ինչպես մեզ փոխանցեց մեր աղբյուրը, Ներսիսյանը փորձել է արդարանալ, որ ոչ թե ցուցարարներին է միացել, այլ ուղղակի փորձել է իրավիճակը տեղում հասկանալ, բայց հաշվի առնելով, որ ռուսական կողմը տեղյակ է նրա և ցուցարարների հետ եղած որոշակի կապերի մասին, նրանց մոտ կարծիք է ձևավորվել, թե պետնախարարը մասնակցում է հակառուսական ակցիային։ Թերթի տեղեկություններով, Արցախում տեղի ունեցածի հետ կապված լուրջ քննարկումներ են տեղի ունեցել, ինչից հետո Արայիկ Հարությունյանը Ներսիսյանին հորդորել է այլևս չդիմել նման քայլերի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 14․ 03․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ