ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ վանաձորցի քրեական հեղինակություն «Շալոյի» սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Սամվել Այվազյանի իրավունքները խախտվել են 03/14/2023 14:27 | Քրեական խրոնիկոն
ՄԻԵԴ-ը մասնակի բավարարել է Վանաձորում բնակվող քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ի՝ Շալիկո Մանուչարյանի, սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Սամվել Այվազյանի դիմումը՝ արձանագրելով նրա իրավունքի խախտումը։
Հիշեցնենք, որ Վանաձորում բնակվող քրեական հեղինակության սպանությունը ծրագրվել էր իրականացնել 2017 թվականի գարնանը, ինչի համար Հայաստան է հրավիրվել նաև դիպուկահար, ով, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։ Սակայն, նախաքննության տվյալներով, մինչ դիպուկահարը կիրականացներ պատվերը ու կսպաներ քրեական հեղինակությանը, վարձակալված բնակարանում սպանվել է հենց նա։ Դիպուկահարի՝ Եվգենի Կաչակի դին հայտնաբերվել է 2017 ապրիլի 29-ին՝ Երեւանում, Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը՝ բռնության բազմաթիվ հետքերով։ Հետագայում պարզվել էր, որ նա սպանվել է Վանաձորում՝ վարձակալված բնակարանում, իսկ հետքերը թաքցնելու համար նրա դին տեղափոխվել էր Երեւան։ Ընդ որում՝ նրա մոտ չի եղել որեւէ փաստաթուղթ եւ օրեր շարունակ ոստիկանությանը չէր հաջողվում պարզել նրա ինքնությունը, թեեւ նա նախկինում եղել է ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից։ Կաչակի սպանությունն առայժմ բացահայտված չէ, սակայն դրա քննության ընթացքում բացահայտվել է քրեական հեղինակության սպանության նախապատրաստությունը, որի համար մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Սամվել Այվազյանին։ Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, Սամվել Այվազյանը ճանաչել է նաեւ Կաչակին եւ հենց նա էր նրան հրավիրել՝ Շ.Մանուչարյանին սպանելու համար։ Նշենք, որ նախաքննության փուլում մեղադրյալ Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն դատարանում այն փոխարինվել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին։ Սամվել Այվազյանի դրվագով քրեական գործն ավելի քան երկու տարի է, ինչ գտնվում է դատարանի վարույթում, սակայն դատարանի կազմի փոփոխության պատճառով դեռևս գտնվում է դատաքննության նախապատրաստման փուլում։
Նախաքննության ընթացքում Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և հետագայում կալանավորման ժամկետը երկարացնելու հարցով նրա պաշտպանները դիմում էին ներկայացրել ՄԻԵԴ՝ գտնելով, որ Այվազյանին նախնական կալանքի տակ պահելու հիմքերը բացակայել են, իսկ կալանավորման ժամկետները երկարացնելիս կարծրատիպային բանաձև է կիրառվել, ինչով խախտվում է նրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը։ ՄԻԵԴ-ում գանգատը միացվել է Մանուկյանի գործին և քննվել մեկ վարույթում, քանի որ վիճարկվող խնդիրը նույնաբովանդակ էր։ Գործի քննության ընթացքում ՀՀ կառավարությունը դիտարկումներ է ներկայացրել, որում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ Այվազյանի նկատմամբ նախնական կալանք կիրառելիս դատարանները հաշվի են առել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստմանը նրա մասնակցության ողջամիտ կասկածը, մեղադրանքների ծանրությունը, դիմողի նախկին փորձը՝ կեղծ անձնագրով լքել երկիրը. ուրիշների վրա ազդելու ռիսկը՝ հաշվի առնելով, որ ենթադրյալ հանցագործությունը կատարվել է մի խմբի կողմից, և որ դիմումատուի համախոհները դեռևս չեն հայտնաբերվել։ ՄԻԵԴ-ի կողմից ընդունելի է համարվել այդ փաստարկը և այդ մասով Դատարանը հայցը մերժել է։ ՄԻԵԴ-ը, սակայն, խնդիր տեսել է կալանքի ժամկետների առնչությամբ։ Մասնավորապես, Դատարանն արձանագրել է, որ սույն գործում ներպետական դատարանները չեն ներկայացրել համապատասխան և բավարար պատճառներ դիմումատուների նախնական կալանքի ժամկետների վերաբերյալ:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՄԻԵԴ-ն արձանագրում է նախաքննության ընթացքում անձանց նախնական կալանքի տակ պահելու հարցով իրավունքի խախտում, ինչը ոչ միայն վկայում է ՀՀ-ում կալանավորման՝ որպես խափանման միջոցի «ֆետիշացման» մասին, այլև փաստում է նախաքննության որակի խնդրահարույց լինելը։ Փաստացի, իրավապահները պատշաճ ջանասիրություն չեն ցուցաբերում՝ գործերով պատշաճ քննություն իրականացնելու, օրինական ճանապարհով մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք բերելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ