ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի վրա ճնշումներն ավելանում են. Պետք է մշակենք ճանապարհային քարտեզ ու արագ կոնսոլիդացնենք հասարակությանը. Արշակ Աբրահամյան 03/14/2023 20:07 | Քաղաքական
Իրավիճակն Արցախում բավականին լուրջ է՝ նամանավանդ, եթե հաշվի ենք առնում այն, որ Կաշենի, Դրմբոնի ուղղությամբ, Շուշիի հատվածում հակառակորդն ուժեր է կուտակել։ Սա վկայում է այն մասին, որ Արցախի վրա ճնշումները սաստկանում են։ Հիմա մեր կարևորագույն խնդիրը հասարակության կոսնոլիդացիան է, ինչը և փորձում ենք անել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի ղեկավար, «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը։
«Շատ դժվար է ինչ-որ բան կանխատեսել, իրավիճակն արագ է փոփոխվում։ Դեռ չհասցրած մի խնդիրը լուծել, նորերն են ի հայտ գալիս։ Արցախի վրա ճնշումներն էլ ավելանում են ու, ցավոք, ՀՀ իշխանությունների կողմից ևս։ Հիմա հանդիպումներ ենք ունենում հասարակության տարբեր խավերի, ՀԿ-ների, երիտասարդական կազմակերպությունների, ներկա ու նախկին պաշտոնյաների հետ, նախանշում մեր անելիքները, այսպես ասած, ճանապարհային քարտեզ ենք փորձում գծել»,-ասաց մեր զրուցակիցը։
Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ քաղհասարակության կոնսոլիդացմանը, Արշակ Աբրահամյանի խոսքով, օգնում են տարբեր նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը, Միջխորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների համակարգման մարմինը և այլն։
Քաղաքական, հասարակական գործիչների հետ կլինի հանդիպումը, թե հասարակության ամենատարբեր ներկայացուցիչների, քննարկումները մի քանի կարևոր կոնցեպտների շուրջ են լինում։ Պայքարի միասնական դաշտ պետք է ձևավորենք, որպեսզի կարողանանք պաշտպանել կարմիր գծերը։ Անիմաստ կդառնան Արցախն Ադրբեջանի հետ ինտեգրելու անթույլատրելիութւան մասին բոլոր հայտարարությունները, եթե գործնականում չաշխատենք դա թույլ չտալու համար։ Արցախի ներկա իշխանություններին ևս պարբերաբար հորդորում ենք ձերբազատվել հարմարվողական կեցվածքից և տեղի չտալ ՀՀ իշխանությունների ճնշումներին ևս։ Այն, որ ֆինանսական աջակցության և այլ լծակներ օգտագործելով՝ ՀՀ ներկա իշխանությունն Արցախի իշխանություններին փորձում է հնազանդեցնել, ակնհայտ է։ Բայց մի բան պետք է հստակ գիտակցել. ցուցաբերվող ֆինանսական օգնությունը որևէ կերպ կերպ չի կարելի շահարկել և Արցախին ստրուկի պես վերաբերվել»,-նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ Արցախի իշխանությունները բացառապես ժողովրդի կամքը պետք է արտահայտեն՝ չենթարկվելով ոչ Ադրբեջանից, ոչ էլ ՀՀ իշխանություններից եկող պարտադրանքներին։
Հետզհետե սաստկացող ճնշումներից բացի, արդեն 93 օր շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում տնտեսական ու սոցիալական խնդիրներն էլ ավելի են սրվել։ Աբրահամյանն ասում է՝ կյանքի ճանապարհի փակ լինելու հետևանքով հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, մինչդեռ որոշ գործարարներ գերշահույթներ են ստացել ու ստանում, ինչը բացառելու ուղղությամբ ևս բավարար ջանքեր չեն գործադրվում։
Կենսական անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման, բանկային քարտերի ժամկետի հետ կապված խնդիրները մի կողմից, անվտանգային՝ օրեցօր սաստկացող մարտահրավերները՝ մյուս, մեր զրուցակցի խոսքով, Արցախում ապրողներին այլ տարբերակ չեն թողնում, քան արագ ինքնակազմակերպվել և ստիպել իշխանություններին՝ դրսևորել քաղաքական կամք, ազգային ու պետական շահին հակասող ցանկացած առաջարկի դեպքում ընդվզել և անարդարությունների դեմ արդյունավետ պայքարելու մեխանիզմ կիրառել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից