ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպել. Փաշինյան (տեսանյութ) 03/14/2023 12:14 | ԼՐԱՀՈՍ
Նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ շատ հաճախ մեր հանրային հարթակներում, սոցիալական ցանցերում որպես ահազանգ ներկայացվում է, թե ՀՀ կառավարությունը պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել։ Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1-2-3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է և ոչ թե վատ նորություն։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կա ինչ-որ փաստաթուղթ կամ քննարկումներ, որով ՀՀ իշխանությունները պատրաստվում են կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«Դա նշանակում է, որ բանակցային գործընթացներում մենք ունեցել ենք առաջաընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որը, այնուամենայնիվ, արդյունք է, որը պետք է ապահովվի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում։ Կա՞ արդյոք փաստաթուղթ, դուք գիտեք, որ, այսինքն՝ երևի չգիտեք դեռ, որ 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծի վերաբերյալ»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2023 թվականի փետրվարի կեսերին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայամանգրի հնարավոր նախագծի վերաբերյալ հերթական արձագանքը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ իրականում խաղաղության պայմանագրի մեկ նախագիծ կա. ադրբեջանական կողմի վերջին առաջարկներում թեև Փաշինյանն առաջընթաց տեսնում է, սակայն, ըստ ՀՀ վարչապետի, որքան գործընթացը առաջ է գնում, այնքան ի հայտ են գալիս «ֆունդամենտալ պրոբլեմներ»։ Դրանցից մեկը, ըստ Փաշինյանի այն է, որ որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը պաշտոնական Երևանի համար կարմիր գիծ է։
«Հաջորդը մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ։ Դա նույնպես, բնականաբար, կարմիր գիծ է մեզ համար»,- նկատեց գործադիրի ղեկավարը։
Կառավարության ղեկավարի մեկնաբանությամբ՝ թեև Ադրբեջանի առաջարկներում գրված չէ, որ վերջինս ստանձնում է ԼՂ հայությանը ցեղասպանելու մանդատ և թույլտվություն, այդուհանդերձ ինքը այդպիսի ընկալում ունի և անհրաժեշտության դեպքում կարող է հիմնավորել
«Եթե սա ես ասում եմ, նշանակում է՝ համոզված եմ, որ այդ հիմնավորումները կարող եմ բերել։ Հաջորդ խնդիրը հետևյալն է, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ, ըստ էության, մենք նույնիսկ ստորագրված պայամանգրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար։
Ինչո՞ւ, որովհետև մենք այսօր ունենք ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում։ Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է։ Այդ հայտարարության համաձայն որևէ կերպ Լաչինի միջանցքը փակ չպետք է լիներ, իսկ Լաչինի միջանցքը փակ է, հետևաբար՝ սա ավելի ընդգծում է Հայաստանի զգայունությունն այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային երաշխիքներ»,- հավելեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ