ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու և Ադրբեջանի հետ շփումները վերսկսելու որոշումը Հարությունյանն Արցախի քաղաքական ուժերի հետ չի քննարկել․ Դավիթ Գալստյան 03/13/2023 11:50 | Քաղաքական
Արցախի ներկա իշխանությունը չի կարողանում որոշել, թե երբ ու ինչ պետք է անել։ Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանից, և՛ ՀՀ-ից ճնշումներ են գործադրվում, բայց անկախ դրանցից՝պետք է առաջնորդվել բացառապես արցախահության շահերով և անկեղծ խոսել ժողովրդի հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Թե՛ դեկտեմբերի 25-ի համաժողովրդական հանրահավաքը, թե՛ Օպերատիվ շտաբի ներկայացուցիչների հետ շրջաններում բնակչության հետ ունեցած հանդիպումներն ապացուցեցին, որ Արցախի բնակչությունը միաձայն կողմ է ընտրված՝ Ադրբեջանի պահանջները չկատարելու, ճնշումներին տեղի չտալու ճանապարհին։ Չգիտեմ՝ ինչու Արայիկ Հարությունյանը որոշեց զիջումների գնալ՝ այն էլ միակողմանի։ Փետրվարի 23-ի որոշումը (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելը,-խմբ․) և Ադրբեջանի հետ շփումները վերսկսելու որոշումը Արցախի մնացած քաղաքական ուժերի հետ չի քննարկվել․ Արայիկ Հարությունյանը միանձնյա է այդպես որոշել, և հիմա դրա դառը պտուղներն ենք քաղում»,-ասաց Գալստյանը։
Պատգամավորի խոսքով՝ 2020թ․ նոյեմբերի 10-ից հետո Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գրեթե ամեն անգամ իր ներկայացրած ուժը հնչեցրել է հստակ ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը, որով կհստակեցվեր, թե մինչև 2025թ․ և դրանից հետո ինչ ճանապարհով է գնալու Արցախը։
Պետական մակարդակով նման ռազմավարություն չունենալն է, որ հուսահատեցնում է արցախցուն։ Հիմա հրշեջային քաղաքականություն է վարվում․ Կառավարությունը պարենային խնդիրն է փորձում հնարավորինս մեղմել, բայց քաղաքական ու դիվանագիտական ուղենիշներ չկան։ Երբ դեկտեմբերի առաջին կեսին՝ շրջափակումից օրեր անց անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ որոշվեց, որ գնում ենք պայքարի ճանապարհով, պետք է նախանշվեին անելիքները։ Համարյա երեք ամիս է՝ Արցախը շրջափակված է, բայց Գործադիրը մինչև հիմա չի մշակել ճանապարհային քարտեզ»,-նշեց պատգամավորը։
Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե ճնշումների ու պարտադրանքների պայմաններում Հարությունյանը գուցե և հրաժարական տա, Գալստյանը նշեց՝ Արցախի գործող Սահմանադրությունն ունի համապատասխան կարգավորում, բայց եթե անգամ նման քայլ արվի, ապա շատ ուշացած կլինի։ Ըստ մեր զրուցակցի՝ պատերազմին հաջորդած ամբողջ ժամանակահատվածում Արցախը բացառապես հետընթաց է ունեցել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ