ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըմբո՞ստ է արդյոք Արսեն Թորոսյանը 03/13/2023 20:59 | Վերլուծություններ
Ըմբո՞ստ է արդյոք Արսեն Թորոսյանը, երբ իր ՖԲ էջում գրում է՝ «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ՝ ինչու՞ լավ չի աշխատում պետական ապարատը...»:
Բնականաբար՝ ոչ։ Ըմբոստ կլիներ, եթե պետոլորտի՝ մեղմ ասած՝ ոչ լավ աշխատանքը տեսնելով և հասկանալով, էն գլխից իր տեսակետը հայտներ, էն գլխից արձանագրեր թերությունները, էն գլխից պայքարեր համակարգի արդյունավետության համար։ Ընդ որում, դա աներ բարձրաձայն, ասեր, այս ու այս գործողություններն առավել թիրախային են և արդարացված, հարկ է իրականացնել և այլն, էլ քանի որ, օրինակ իր նշած՝ վասն կորոնայի դեմ արդյունավետ պայքարի և մահացությունների նվազման ձեռնարկած քայլերն այսօր իր դեմ են ուղղվում։
ՄԻնչդեռ, իր իսկ հարցի պատասխանը նա հետին թվով տալիս է՝ մի տեսակ զգուշացնելով պետոլորտի պաշտոնյաներին՝ «հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար»: Այսինքն, մեղադրում է վերևում նստածներին։ Էհ, էն գլխից մեղադրեիր ու բացահայտեիր ձերոնց թերությունները։ Ի վերջո, անկարելի էր աշխատել, հրաժարական տային․․․
Ի դեպ, նրա էջում իրեն մեղադրանք ուղղվում են ոչ միայն նրա համար, որ վերին ղեկավարին ինքը չի զեկուցել /թեպետ՝ այդօրինակ մեղադրանքներ էլ հնչում են, արդեն իսկ իր ֆբ էջում «առնետների», «գլխից թռնելու» քոմենթների հանդիպեցի/, նոր մասնագիտական կամ պետական պաշտոնյային հատկանշական քայլեր կատարել, այլ՝ առավելաբար՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող քայլերի և հենց կոռուպցիայի համատեքստում։
Իսկ թե ինչու՞ է մի տեսակ գաղտնիությամբ, կամ՝ նեղ շրջանակներում իր քայլերն իրականացվել, օրինակ, քաղպայմանագրից հեռացած ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն այսպես է մեկնաբանում և դա շատ բացահայտ է անում՝ ուղղակի իր էջում գրելով՝ «Կարող է մի օր նաև պարզեք, թե ո՞նց արսեն թորոսյանը` օգտագործելով զոհվածների ԴՆԹ անալիզ անելու փաստը, լկտիաբար մեծ գումարներով գնեց նոր ԴՆԹ սեկվենատոր, որի ոչ միայն կարիքը չկար, այլ նաև որևէ կերպ իրենց խոստացած ժամկետում չարեց նույնականացումը, բայց զատո 250մլ դրամ մտերիմ կազմակերպությամբ ֆռռացրեցին ...2020 թ. ից էս մասին խոսում ու խոսում եմ... հակակոռուպցիա , տո եսիմ ինչ զրթ ու զիբիլ։ Խաղալ է պետք խաղում են, մեզ էլ զբաղեցնելով ու շեղելով» ։
Նկատենք, որ Թորոսյանի գրառումը մի տեսակ՝ ինքնախոստովանական ցուցմունք է հիշեցնում։ Իսկ արդարադատության ներկա նախարարն, օրինակ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործի շրջանակում բացահայտումներն ու ձերբակալությունները որակում է իբրև կոռուպցիայի դեմ պայքար, վերջինս համարելով այս իշխանության բրենդը։
Իրականում այդ «բրենդ» կոչվածն էլ, ինչպես այս իշխանության ցանկացած բան, ֆեյքային է։ Սուտ, կեղծ։ Իրականությունն էլ այս պատմության մեջ գուցե այն է, որ ներկա իշխանությունների ցանկացած անդամ ունի իրեն հետևող-վերահսկող և վերին իշխանության սեղանին կոմպրոմատը դնող, նրան զեկուցող մեկ այլ անդամ, ճիշտ այնպես՝ ինչպես եհովականների մոտ է։ Հավաքում է այն վերևում նստածը և․․․ անհրաժեշտ պահին դարակից հանում։
Ի դեպ, ներկա իշխանության՝ նախկիններին մեղադրելու հիմնական ուղղությունը առանց մրցույթ հայտարարելու մեկ աղբյուրից գնումներն էին, մրցույթներն իրենց շրջանակի մարդկանցով անցկացնելը։ Սակայն, այն, ինչի մեջ մեղադրում էին, 2018-ից արագի մեջ, չտեսաբար իրականացնում են իրենք։ Բոլոր ոլորտներում իշխողը ԽԾԲ-ն է, «պոլի փետ լինի, մերը լինի» սկզբունքը։ ՈՒ եթե պոլի փետ էլ չկա, ապա՝ ավելի լավ է տեղը թափուր մնա։
Որ առաջիկայում բազմաթիվ չարաշահումների բացահայտումներ կլինեն, արդեն ակնհայտ է, մանավանդ, շատերն են տեսել ու լսել, թե՝ «մեխն էլ է մեր ձեռքին, մուրճն էլ»՝ ասող քպականները ո՜նց էին հրճվում և ձեռքերը շփում այս խոսքերն ասելիս։
Բնականաբար, ձուկը գլխից է հոտում, բայց ինչպես ժողովուրդն է ասում ՝ բռնում են պոչից․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ