ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն Արցախը չի ստորագրել, Արցախը չի հանձնել Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը. համաձայնությունը տվել է ՀՀ ղեկավարը ու Հայաստանն պետք է անհապաղ դուրս գա դիտորդի կարգավիճակից 03/13/2023 14:18 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, նրանց կողմից առաջ տարվող թեզը, թե Արցախը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, կեղծ թեզ է։ Ստեղծված իրավիճակում Արցախն այդ շփումներից միայն տուժում է, կորցնում է, քանի որ ռեսուրսներ չունենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ պատագմավոր Վահրամ Բալայանը։
«Կարծում եմ՝ պետք է հեռու մնալ ադրբեջանցիների հետ հանդիպումներից։ Դա ոչ մի հարց չի լուծելու, ավելին՝ ամեն մի նման հանդիպում էլ ավելի է վատացնում վիճակը։ Եթե հանդիպումներ լինեն, ապա առնվազն միջազգային կառույցների ներկայությամբ, այլ ձևաչափով պետք է լինեն»,-ասաց Բալայանը։
Արցախի ԱԺ պատգամավորն ահազանգում է՝ Արցախում բավարար ռեսուրս չկա՝ Ադրբեջանին դիմակայելու համար. Հայաստանն անհապաղ պետք է դուրս գա դիտորդի կարգավիճակից ու վերսկսի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունը։
«ՀՀ իշխանությունները, փաստացի, հրաժարվում են պատասխանատվությունից։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն Արցախը չի ստորագրել. մենք չենք համաձայնել հանձնել Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը։ Այդ համաձայնությունը տվել է ՀՀ ղեկավարը։ Եթե նա ստորագրել է այդ համաձայնագրի տակ, ուրեմն պատասխանատու է դրա հետևանքների համար ու պարտավոր է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել և ոչ թե ասել՝ Արցախը թող Ադրբեջանի հետ իր հարցերը լուծի։ Ստեղծված վիճակում Ադրբեջանի հետ ցանկացած շփում ավելի է մոտեցնում վերջնական կործանումը»,-նշեց Վահրամ Բալայանը։
Դիտարկմանը՝ գուցե Արցախում հանրավահաքներ անցկացնելով հնարավոր լինի սթափեցնել Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայությանն ու փոխել իրավիճակը, Բալայանը պատասխանեց. «Երկու հուժկու հանրահավաքով արցախահայությունն իր կամքն ու անհանգստությունն արտահայտել է, Արցախի ԱԺ-ն է հայտարարություններ է ընդունել. հիմա այդ տեսակետերն իրացնելու համար աջակցություն է պետք։ Դա է, որ, ցավոք, չկա Հայաստանից ու Սփյուռքից։ Բացի այդ, շրջափակման պայմաններում, երբ մի լուցկի գտնելն անգամ խնդիր է, մարդիկ չեն կարող, վառելիք չունեն, որ ամեն օր հանրահավաքի դուրս գան։ Արցախում ապրողներն ամեն օր պայքարում են՝ այստեղ շրջափակված ապրելով, սահմանին կանգնած լինելով։ Դիմադրում են եղած ռեսուրսներով, բայց ռեսուրսներն անբավարար են։ ժողովուրդը պետք է ստափվի, ի վերջո, գիտակցի, որ կտոր-կտոր տալով հասնում են իր տանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ