ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահանջում ենք չստորագրել «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքը, և այն ուղարկել միջազգային փորձաքննության. հայտարարություն 03/13/2023 13:58 | ԼՐԱՀՈՍ
Շուրջ մեկ տասնյակ լրագրողն ական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են ՀՀ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ չստորագրել «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի և դրա հետ ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն է։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, որոնց անհրաժեշտությունը լրացուցիչ մասնագիտական վերլուծության կարիք ունի, խորհրդարանը նոր սահմանափակում մտցրեց նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Մասնավորապես՝ դրա 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որը նախատեսում է տեղեկատվության մերժում, եթե այն «պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք», ավելացվեցին «կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» բառերը։ Այս փոփոխությամբ, ըստ էության, խեղաթյուրվեց և արժեզրկվեց ամբողջ այդ օրենքը։
Նախ՝ առնվազն հստակ չէ, թե ինչ չափանիշներով է առանձնացվում «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»-ը, և, բացի այդ, խիստ վիճահարույց է տվյալ սահմանափակման հիմնավորումը։ Ստացվում է, որ պետական կառույցներում շրջանառվող գրեթե յուրաքանչյուր փաստաթուղթ, նույնիսկ եթե այն որևէ գաղտնիություն չունի, կարող է բնութագրվել որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» պարունակող։ Փաստորեն, օրենսդրական այս փոփոխությամբ պաշտոնական տեղեկատվությունը մերժելու նոր հիմքեր են ստեղծվում։
Ճիշտ է, «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի հասկացություններում ներկայացված է, թե ինչ է նշանակում «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն», և դրա կարգավորումներին մի ամբողջ գլուխ է նվիրված։ Բայց նախ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից օգտվողը պարտավոր չէ վերոհիշյալ հասկացության իմաստը փնտրել այլ՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում։ Եվ ամենակարևորը՝ այդ հասկացության ձևակերպումը այնքան ընդհանրական է, որ դրա տակ ինչ ասես կարող է ընդգրկվել։ Այդ թվում՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության ստվերոտ կողմերը, բացթողումներն ու չարաշահումները, որոնք ժողովրդավարությանը ձգտող ցանկացած երկրում պետք է հասարակության ու մամուլի քննադատության թիրախ դառնան։ Իսկ հիմա դրանց մեծ մասը կարող է փակ մնալ։
Պաշտոնական տվյալների մատչելիության սահմանափակմանը, բացթողումների ու չարաշահումների կոծկմանն է ուղղված նաև շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքի նախագիծը։ Ըստ դրա՝ նույն տրամաբանությամբ խիստ սահմանափակվում է նաև բնապահպանությանը վերաբերող տվյալների տրամադրումը։ Հիշեցնենք նաև, որ անցած տարվա վերջից քննարկման է դրված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որը լայն հնարավորություններ է տալիս ինֆորմացիոն ոլորտում կամայական և անհամաչափ սահմանափակումներ կիրառելու համար։
Այսպիսով, գոյացել է տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների մի ամբողջ ռեգրեսիվ շղթա։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ պետական մարմիններից պաշտոնական տվյալներ ստանալն առանց այն էլ անասելի բարդությունների հետ է կապված, և բազմաթիվ անհիմն մերժումների են բախվում և՛ անհատ քաղաքացիները, և՛ լրատվամիջոցները, և՛ հասարակական կազմակերպությունները։
Ընդ որում՝ այդ հետադիմական օրինագծերը, նախքան դրանց հրապարակելը կամ շրջանառության մեջ դնելը, պատշաճ չեն քննարկվել մասնագիտացված հասարակական կառույցների հետ։ Մինչդեռ՝ անցած տարվա ապրիլի 19-ին մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Հուշագիր ստորագրեցինք օրենսդիր մարմնի (ի դեմս ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի) և գործադիր իշխանության (ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի) հետ առ այն, որ ինֆորմացիոն ոլորտին վերաբերող օրենքների յուրաքանչյուր փոփոխություն պետք է իրականացվի այժմ մշակվող օրենսդրական բարեփոխումների Հայեցակարգի սկզբունքների հիման վրա՝ մասնագիտական քննարկումներ անցկացնելով գաղափարների ծագման փուլից սկսած։
Արձանագրում ենք, որ անցած մոտ մեկ տարվա ընթացքում Հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները մի շարք դեպքերում իշխանությունների կողմից չեն պահպանվել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք՝
ՀՀ նախագահից՝ չստորագրել «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի և դրա հետ ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, հատկապես ուշադրություն դարձնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությանը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու այդ փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը,
Ազգային ժողովից և ՀՀ կառավարությունից՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրինագիծը և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը հանել շրջանառությունից, դրանց վերաբերյալ նախաձեռնել լրացուցիչ ուսումնասիրություններ և լայն քննարկումներ փորձագիտական շրջանակների հետ, ինչպես նաև ուղարկել այդ փաստաթղթերը միջազգային փորձաքննության։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ