ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիան երեք տարի առաջ է եղել, ինչի որոշվեց հիմա բացահայտել, այն էլ` կիսատ-պռատ. Արթուր Վանեցյան 03/13/2023 18:24 | ԼՐԱՀՈՍ
Կոռուպցիան երեք տարի առաջ է եղել, ինչի որոշվեց հիմա բացահայտել, այն էլ` կիսատ-պռատ։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նկատել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ չբացառելով, որ խնդիրը ոչ թե արդարության վերականգնում է կամ մեղավորներին պատժելը, այլ՝ քաղաքական նպատակահարմարությունը։
Նկատենք, որ օրեր առաջ տված հարցազրույցում Արթուր Վանեցյանն ակնարկել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից դուրս գալուց հետո իշխանությունները կոռուպցիոն հանցագործություններ չեն բացահայտել։ Մինչեռ նախորդ շաբաթվա վերջին ՀԿԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում արձանագրվաղ աղաղակող չարաշահումների ու ձերբակալությունների մասին, որոնց առանցքում գործող իշխանության ներկայացուցիչներն են։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվեց Ա.Վանեցյանից, արդյոք չի կարծում, որ մի փոքր շտապել է իր գնահատականի մեջ։
«Եթե խոսքը վերաբերում է օրերս արված բացահայտումներին, ես թերահավատ եմ, որ տեղի ունեցածը կոռուպցիայի դեմ պայքարի կամ օրենքի գերակայության հաստատման արդյունք է»,- ասել է Ա.Վանեցյանը՝ նկատելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումներն այնպես չէ, որ անակնկալ էին կամ հիմնազուրկ են։
«Ամենևին։ 2020 թվականին բազմաթիվ գործընկերներ, նաև մեր կուսակցական ընկերները խոսում էին այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ծավալվում է ծայրահեղ անարդյունավետ և հնչեցվում էին հիմնավոր կասկածներ, որ պետության կողմից հատկացված միջոցները տնօրինվում են խիստ անարդյունավետ և առկա են չարաշահումներ։ Այնպես որ՝ կասկած չունեմ, որ չարաշահումներ տեղի են ունեցել։ Բայց սա հարցի մի կողմն է»,- ասել է Ա. Վանեցյանը։
Նրա արձանագրմամբ՝ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ «Եթե չարաշահումները տեղի են ունեցել դեռ երեք տարի առաջ ու այդ մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, ինչու հանկարծ որոշվեց հենց հիմա անդրադառնալ դրանց։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ խնդիրը ոչ թե արդարության վերականգնում է կամ մեղավորներին պատժելը, այլ՝ քաղաքական նպատակահարմարությունը։ Եթե խնդիրը չարաշահումները ողջ ծավալով բացահայտելն ու մեղավորներին պատժելն է, ինչո՞ւ է ներգրավված անձանց շրջանակն այդքան փոքր։ Ի վերջո, մեր երկիրը փոքր է, և տեղեկությունները շատ շուտ են տեղ հասնում։ Մասնավորապես, կան տեղեկություններ, որ արդեն իսկ մեղադրյալի կարգավիճակում հայտնված անձանցից բացի, կորոնավիրուսով պայմանավորված չարաշահումների մեջ բազմաթիվ այլ անձինք և ինստիտուտներ ևս ներգրավված են եղել։ Ինչո՞ւ է քննությունը մասնակի և հատվածական։ Եթե այս հարցերը սպառիչ պատասխաններ չեն ստանում, կնշանակի, որ մենք գործ ունենք քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված գործողության հետ, այլ ոչ թե կոռւպցիայի դեմ պայքարի։ Կոռուպցիան երեք տարի առաջ է եղել, ինչի որոշվեց հիմա բացահայտել, այն էլ` կիսատ-պռատ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ա.Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ