ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են և, որպեսզի արժանի պատիժ չստանան, պատրաստ են մինչև անգամ Արցախը հանձնել. Սամվել Բաբայան 03/13/2023 16:59 | Քաղաքական
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով քաղաքական այն գործիչներին, ովքեր իրեն մեղադրում են Արցախը հանձնելու մեջ։ Հայտարարության մեջ ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի հռչակման մասին Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին Գերագույն խորհրդի 1992թ․ որոշմամբ պարտավորվել է սատար կանգնել ԼՂՀ-ի ու նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և անընդունելի է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Եթե այս համատեքստում ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային առաջարկներում դիտարկելու լինենք տարածքների և կարգավիճակի հարցերը, ապա կստանանք հետևյալ պատկերը.
Ըստ «Փաթեթային» առաջարկի (1997թ․), Ադրբեջանին է վերդարձվում յոթ շրջանը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվում է ԵԱՀԿ-ին, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ԼՂ-ն ստանում է ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ԼՂ-ի քաղաքացիներին տրվում է Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ հավելագրումով։ Ըստ «Փուլային» առաջարկի (1997թ․) Ադրբեջանին են վերդարձվում յոթ (հինգ+երկու) շրջանը, ԼՂ-ի և Լաչինի շրջանի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային։ Ըստ «Ընդհանուր պետության» առաջարկի (1998թ․), ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային միավոր է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն, ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովվում է Լաչինի միջանցքով։ Ըստ «Մեղրիի» առաջարկի (1999թ․), նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը՝ Ադրբեջանին: Տարածքային փոխանակման և միջանցաքային տրամաբանություն ուներ նաև «Քի Ուեսթի» առաջարկը (2001թ․)։ Ըստ «Մադրիդյան սկզբունքների» (2007թ․), ԼՂ-ի հարակից տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվում է պլեբիսցիտի միջոցով, ԼՂ-ի և Հայաստանի կապը ապահովվում է Լաչինի միջանցքով։ «Կազանյան սկզբունքները» (2011թ․) որոշակի խմբագրումներով կրկնում են Մադրիդյան սկզբունքները։ Նույն սկզբունքներն ընկած են մեկ այլ փաթեթային առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին էտապի և հետագա քայլերի մասին դեկլարացիայի (2016թ․) հիմքում, ըստ որի Ադրբեջանին է վերադարձվում նախկին ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջանը՝ պայմանով, որ պահպանվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է համաժողովրդական հանրաքվեով։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանն են վերադարձվել ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջանները, այլև բուն ԼՂԻՄ-ի տարածքի զգալի մասը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվել է ՌԴ-ին, ԼՂ-ի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա։
Այս ամբողջը ԼՂ-ի բանակցային պրոցեսի գաղտնազերծում չէ, այլ տարբեր տարիների գաղտնազերծված փաստաթղթերի հիմնական թեզիսների մեկտեղում՝ ցույց տալու, որ «ոչմիթիզականությունից» մինչև «սեփական կետից» բանակցություններ վարելու արդյունքում ունենք շարունակվող ռազմական ագրեսիա, անատամ խաղաղապահություն, խաղաղության անփառունակ քարոզ և այդ ֆոնին մարդկային, տարածքային և նյութական շարունակական կորուստներ, հումանիտար աղետ, Բաքվի կողմից պարտադրվող ինտեգրացիա և այլն։
Եվ սա ոչ թե հայ ժողովրդի պատմության մի տխուր դրվագ է, այլ փառահեղ հաղթանակների քաղաքական առևտուր, ռազմական ձեռքբերումների դիվանագիտական փոշիացում, վերջապես՝ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի խեղում։ Միայն թե չասեք, թե Արցախի իշխանությունները անմեղսունակ են և չգիտեին, թե ինչ է բանակցում Հայաստանը։ Երբ ԱՀ-ի և ՀՀ-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ., https://goo.su/vzCKm) հայկական կողմից ի պաշտոնե բանակցող ՀՀ-ի վարչապետն առաջարկում էր հստակեցնել «բանակցային գործընթացի հիմք հանդիսացող» Մադրիդյան սկզբունքների (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ., https://goo.su/OrAT) տարընթերցումների տեղիք տվող արձանագրումները, արդյո՞ք չէր նշանակում, որ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն տեղյակ էր, այլև համաձայն։
Եթե յոթ շրջանները ԱՀ-ի 2006թ․ և 2017թ․ Սահմանադրությամբ երկրի տարածքային ամբողջականության մասն են կազմել, ապա ինչպես է Հայաստանն Արցախի իմացությամբ բանակցել նույն շրջանները վերադարձնելու շուրջ։ Չէ՞ որ Արցախի սահմանները փոփոխելու իրավունք ունի միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Մի՞թե Արցախում ժողովրդավարություն չէ։ Թե՞ Արցախի Սահմանադրության վերջին հոդվածն էլ դուք չեք քարոզել և ընդունել։ Թե՞ Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության կառավարումն էլ դուք չեք զիջել՝ հանուն աթոռի։
Բազմաթիվ փակագծեր չբացելով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված և միմյանց կցորդ հանդիսացող իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են և, որպեսզի արժանի պատիժ չստանան, պատրաստ են մինչև անգամ Արցախը հանձնել։ Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա՝ առանց երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հստակ տեսլականի, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում են իշխանության մաս կազմել, իշխանություն ժառանգել։ Այդ մարդիկ, եթե մի կորեկի չափ գիտակցություն ունենան, որ պաշտոնը և իշխանությունը պատասխանատվություն և բեռ է, այլ ոչ թալանի տեղ, մոտիկ անգամ չէին գա։ Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է։
Եվ եթե այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր շարունակում են պնդել, թե ես ինչ-որ անհատի, շրջանակի, ուժի եմ ներկայացնում, Արցախը հանձնելու կամ ինտեգրացիայի մտադրություն ունեմ, ապա այլ բան չի մնում, քան ուղղակիորեն հարցնել․ ո՞վ է Արցախը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․ կմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եմ ժառանգություն թողել ձեզ՝ կանոնավոր, մարտունակ բանակով հանդերձ․․․»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ