Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի համար. Թորոսյանը դժգոհ է քննությունից 03/11/2023   13:12  |  ԼՐԱՀՈՍ

Մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պացիենտներ են բուժում ստացել և ճնշող մեծամասնությունը փրկվել, մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի համար: Ոչ մի նոր մարտահրավերի ժամանակ հազարավոր բուժաշխատողներ և հարյուրավոր առողջապահության կառավարիչներ չեն նետվելու այդ մարտահրավերի դեմ պայքարի, ինչպես դա արեցին կովիդի և պատերազմի ժամանակ։Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ

Չէի ուզենա այս ֆորմատով անդրադառնալ տեղի ունեցածին, բայց ստիպված եմ` հաշվի առնելով երեկ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը, ինչպես նաև դրան հաղորդած որոշ երևույթներ.
1. Ինչպես բազմիցս նշել եմ, ըստ էության նաև ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ապացուցել, կովիդի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունը իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, ինչը հենց իրենք են ընդունում, սակայն միևնույն է եզրակացություններ են արվել, որոնք որևէ քննադատութան չեն դիմանում (ամբողջական տեսանյութը` https://www.youtube.com/watch?v=k64gHVPN8xU): Որպեսզի պարզ լինի, թե ինչպես է հաշվեքննությունը իրականացվել, ուզում եմ հիշեցնել, որ կովիդի համավարակի ամենաբուռն ժամանակահատվածում, երբ կառավարությունը իր ամբողջ ներուժը ներդրել էր դրա դեմ պայքարի գործում թե' առողջապահական, թե' սոցիալ-տնտեսական առումով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ջանք չէին խնայում ցեխ շպրտելու այդ գործողությունների վրա, նաև կասկածներ սերմանելու հանրության մեջ այդ գործողությունների արդյունավետության վերաբերյալ: Եվ ի վերջո ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվում է քննիչ հանձնաժողով, որը պետք է քններ համավարակի դեմ պայքարի զանազան ասպեկտներ (անկեղծ ասած չգիտեմ էլ կոնկրետ ինչ): Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում էր Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը և հանձնաժողովի աշխատանքների մասին ինձ շատ բան հայտնի չէ, չնայած բազմիցս հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ մասնակցել նիստերին և պատասխանել հարցերի: Ինչևէ հանձնաժողովը դիմում է Հաշվեքննիչ պալատին, որը այդ պահին ղեկավարում էր Լևոն Յոլյանը և հաշվեքննությունը հանձնարարվում է հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանին: Յոլյանի և Բախչագուլյանի քաղաքական անցյալը բոլորին է հայտնի և հաշվեքննության «արդյունքներն» էլ համապատասխան են դրան:

2. Հաշվեքննությունը ուղարկվում է դատախազություն, ինչպես սովորաբար տեղի է ունենում և դատախազությունը այն ուղարկում է հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ քրեական վարույթներ է նախաձեռնում դրա վերաբերյալ:


3. Հիմա անդրադառնամ այդ վարույթի ընթացքում տեղի ունեցած տարօրինակ երևույթներին, որոնք առիթ են տալիս կասկածելու դրա անաչառությանը: Վարույթի ընթացքում հարցաքննվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոնների բազմաթիվ տնօրեններ, առողջապահության նախարարության բազմաթիվ պաշտոնյաններ, բժիշկներ, պացիենտներ:

Տարօրինակը այն է, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո'չ նախորդ նախարարը, այսինքն ես, ո'չ գործող նախարարը (իմ ունեցած տեղեկություններով): Իմ բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի ինձ նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել և ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար: Չէ որ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված երկու հրամաններն էլ արձակվել են իմ կողմից և ինձնից ավելի լավ ոչ ոք չէր կարող իմանալ դրանց արձակման թե' նպատակները, թե' տրամաբանությունը: Հրամաններից մեկը կորոնավիրուսային աշխատանքների կազմակերպմանն է վերաբերում, իսկ մյուսը կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացված պացիենտների դուրս գրմանը: Տարօրինակ է նաև, որ մինչև երեկ չէր հարցաքննվել նաև երեկ ձերբակալված Գևորգ Սիմոնյանը: Այս ամենը առիթ է տալիս ենթադրելու, որ Կոմիտեին ավելի շատ հետաքրքրել է այդ ծանր աշխատանքը կատարած անձանց հրապարակային թիրախավորումը և ոչ թե գործի հանգամանքները: Ինձ, գործող նախարարին և Սիմոնյանին չհարցաքննելը այլ բացատրություն չի կարող ունենալ, իսկ խափանման միջոցի ընտրությունն ինքնին առիթ է տալիս ենթադրելու, որ դա արվում է մտացածին թեզերը մեղադրյալներին անազատության մեջ պահելով հիմնավորելու մղումով:

4. Տարօրինակ է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի հաղորդագրության նախաբանը, ըստ որի քննությունը, պարզել է, թե «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հետաքրքիր է այդ ինչպե՞ս են քննությունով պարզել հրապարակայնորեն հասանելի այս տեղեկատվությունը: Թե պարզապես իրենց աշխատանքին «լրջություն» հաղորդելու համար են սա հատուկ գրել, որ ընթերցողները ավելի շատ զայրանան «մելադրյալների» վրա: Սխալ եք պարզել հարգելի գործընկներներ, 26 մլրդ կառավարության կողմից հատկացվել է միայն 2020 թվականին, մոտավորապես այդքան էլ հատկացվել է 2021 թվականին, բայց թե դա ինչ կապ ունի այս կոնկրետ մեղադրանքի հետ, հայտնի չի ոչ մեկին:


5. Հիմա անդրադառնամ կոնկրետ մեղադրանքներին, անկախ մեղադրյալների անձերից: Հաշվի առնելով արտակարգ դրությունը և համավարակը Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով նրա տեղակալներից մեկին վերապահվել էր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման համակարգի ծավալման, կազմակերպման, բուժման դիմաց ֆինանսավորման աշխատանքների համակարգումը, մյուս տեղակալներին վերապահվել էին այլ գործառույթներ (հակահամաճարակային միջոցառումներ, դեղորայքի և բժշկական սարքավորումների ձեռքբերում և այլն): Ֆինանսավորման համակարգման գործառույթը չի ենթադրում այնպիսի վերահսկողական գործառույթներ, որոնք կենթադրեին ներկայացված հաշվետվությունների հետ այնպիսի գործողություններ, որոնք հենց այդ պահին կճշտեին, թե արդյոք բոլոր ԲԿ-ների բոլոր պացիենտներն են հոսպիտալացված հենց սովորակական հիվանդասենյակում կամ հենց վերակենդանացման բաժանմունքներում, ինչպես ներկայացված էր հաշվետվության մեջ, այլ ենթադրում էր միայն փաստաթղթային համապատասխանության ապահովում և դրա հիման վրա ֆինանսավորում:

Կորոնավիրուսային համավարակների պիկերի ժամանակ ԲԿ-ներում միաժամանակ բուժվում էր մի քանի հազար պացիենտ և այդ աշխատանքը, որը ակնկալում էր Կոմիտեն (իհարկե հայտնի չէ ինչ իրավական հիմքով), ֆիզիկապես էլ հնարավոր չէր անել: Կոմիտեի աշխատակիցները հավանաբար մոռացել են, թե ինչպես էր երկիրը այդ օրերին պայքարում համավարակի դեմ: Եվ ընդհանրապես առողջապահության ֆինանսավորման մեջ ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը իրականությանը միշտ ստուգվում է հետագայում, երբ ստուգումներ են բացվում ԲԿ-ների նկատմամբ և եթե հայտնաբերվում են շեղումներ, դրանք վերականգնվում են պետական բյուջե: Եվ որևէ նախարարի տեղակալ կամ այլ պաշտոնյա դրա պատճառով մեղադրյալ չի դարձել, քանի որ նման գործառույթ չի ունեցել: Նույն իրավիճակն է մեզ բոլորիս քաջ հայտնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հայտնի գործով, երբ հարյուրավոր պացիենտների համար պետական բյուջեից գումարներ էին փոխանցվել ԲԿ-ին հաշվետվությունների հիման վրա, իսկ պացիենտները ընդհանրապես չէին են բուժվել ԲԿ-ում: Որևէ պաշտոնյա մեղադրյալ այդ գործով չկա, քանի որ համակարգը իր ստուգողական ֆունկցիաները իրականացնում է բացված ստուգումների հիման վրա, իսկ ֆինանսավորումը իրականացվում է` ստացված հաշվետվությունների հիման վրա:

6. Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարությունից մեջբերեմ մեկ հատված «Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:» Այսինքն, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախարարության բոլոր պաշտոնյանները պետք է տարբերակեն «կեղծված» փաստաթղթերը։ Ընդ որում, հայտարարության մեջ անգամ խոսք չի գնում ակնհայտ կեղծիքի մասին, ինչպես սովորաբար ընդունված է որակել որևէ պատասխանատվություն առաջադրելուց առաջ։ Կեղծ փաստաթղթեր ու կեղծ հաշվետվություններ ներկայացնելու դեպքերը բացմաթիվ են պետություն և մասնավոր իրավահարաբերություններում, սակայն որևէ պաշտոնյա չի ձերբակալվում, եթե ապացուցված չէ այդ կեղծիքը կատարելու մեջ նրա մեղավորությունը, քանի որ բնական է որ պաշտոնատար անձը չի կարող ապրիորի տարբերակել կեղծ և ոչ կեղծ հաշվետվությունը, քանի դեռ դրա վերաբերյալ հատուկ ստուգում կամ ուսումնասիրություն չի իրականացվել, էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ խոսքը չի գնում ակնհայտ կեղծիքի մասին։ Կոմիտեի հայտարարությունից պարզ է դառնում, որ կեղծիք կատարելու մեջ Գևորգ Սիմոնյանի մեղավորությունը հիմնված է ենթադրությունների հիման վրա: Նույնիսկ ծիծաղելի է այս ձևակերպումը «նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով», ըստ էության ուրիշ ոչինչ չկա մեղադրանքի հիմքում:


7. Հաջորդ մտացածին թեզը վերաբերում է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժին (Դուրսգրման տրիաժ խմբեր): Հավանաբար Կոմիտեն չի ցանկացել կամ չի կարողացել ըմբռնել այդ խմբի բուն գործառույթը: Այդ խմբերը ստեղծվել են իմ հրամանով, երբ վարակված անձանց շատ մեծ թվի պատճառով ԲԿ-ներում այլևս տեղ չկար նոր պացիենտներին հոսպիտալացնելու համար և խմբերը պետք է ըստ գրաֆիկի այցելել էին բոլոր ԲԿ-ներ (հաշվի առնելով, որ 30-ից ավելի ԲԿ կար, այդ այցելությունները լինելու էին 2-3 շաբաթը մեկ անգամ), և ԲԿ անձնակազմի հետ հիվանդության պատմությունները և հենց պացիենտներին զննելով, իրականացնեին պացիենտների դուրսգրում, որպեսզի ազատվեին տեղեր նոր պացիենտների համար: Այս խմբերը որևէ ֆինանսական կամ ֆինանսական վերահսկողության գործառույթ չեն ունեցել և չէին էլ կարող ունենալ և մարդկանց մեղադրել մի բանի համար, որի համար իրենք պատասխանատու չեն եղել և չէին էլ կարող լինել, առնվազն զավեշտալի է, եթե ոչ քրեաիրավական առումով տարօրինակ: Պարզ լեզվով ասած, այդ խմբերը մահճակալ ազատելու համար են ստեղծվել և իրենց գործառույթը պատշաճ իրականացրել են:

8. Շատ տարօրինակ էր նաև երեկ բոլոր քննչական, ըստ էության փակ, գործողությունների մասով մամուլին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելը, որը կրկին տեղիք է տալիս մտածելու, որ այս ամենը ավելի շատ կոնկրետ անձանց թիրախավորելու համար է, քան թե իրականությունը բացահայտելու: Տպավորություն էր ստեղծվում, որ Հրապարակ օրաթերթը արտահաստիքային (գամ գուցե՞ հաստիքային) թղթակից ունի Կոմիտեում: Նույն տպավորությունն էր ստացվում երեկվա գործողությունների շտապողականությունից և դա այն դեպքում, որ Գևորգ Սիմոնյանը մշտապես հասանելի լինելով, նախապես չէր հարցաքննվել:

9. Մի առանձին հարց է նաև այս վարույթների նկատմամբ դատախազական հսկողությունը. արդյո՞ք հսկող դատախազը չի զարմացել, թե ինչու ինձ, գործող նախարարին կամ Գևորգ Սիմոնյանին մինչ օրս չեն հարցաքննել այն դեպքում, երբ ես եմ այդ հրամանները արձակել, իսկ վարույթի շրջանակում «հայտնաբերվածը» տեղի է ունեցել 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Կամ արդյո՞ք հսկող դատախազը վերոգրյալի վերաբերյալ պատկերացումներ ունի: Թե կրկին այդ հսկողական ֆունկցիան կա'մ ֆիկտիվ է, կա'մ միայն ամեն գնով մեղադրանքը հաստատելու միտում ունի` անկախ ապացույցների առկայությունից:
Մեր իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական այն ստերեոտիպը, որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը դա նախաքննական մարմնի վատ աշխատանքի արդյունք է և հետևաբար ամեն գնով դրանք պետք է առաջ գնան:

Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող: Հուսամ արդարադատությունը տեղի կունենա և եթե կան մեղավորներ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե չլինեն, ապա հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան:

Եվ նորից ուզում եմ հրապարակային կրկնել, որ պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ այս գործով:

Հ.Գ. մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պացիենտներ են բուժում ստացել և ճնշող մեծամասնությունը փրկվել, մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի համար: Ոչ մի նոր մարտահրավերի ժամանակ հազարավոր բուժաշխատողներ և հարյուրավոր առողջապահության կառավարիչներ չեն նետվելու այդ մարտահրավերի դեմ պայքարի, ինչպես դա արեցին կովիդի և պատերազմի ժամանակ»,- գրել է Արսեն Թորոսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:07 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության Նախարարի ընկերուհուն արգելանքից ազատել են. Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը
11:09 11/03/2023  |  Քրեական խրոնիկոն«Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, Գևորգ Սիմոնյանի կալանքի հարցը կքննվի այսօր
07:48 11/03/2023  |  ՄամուլՕղակը սեղմվում է․ Արսեն Թորոսյանը կարող է ձերբակալվել․ «Ժողովուրդ»
17:37 10/03/2023  |  Քրեական խրոնիկոնԻրավապահները պահանջում են կալանավորել Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին
16:40 10/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է. Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին առնչվող կոռուպցիոն գործով
15:05 10/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն այս պահին խուզարկում է փոխքաղաքապետի աշխատասենյակը
12:55 01/03/2023  |  ՔաղաքականՍա նորմալ է՞. 10 հարկանի շենքը, պարզվում է, կարա լինի 12 կամ 14 հարկ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
16:07 22/02/2023  |  ԼՐԱՀՈՍՉկարողացա անտարբեր անցնել իմ հարազատ ոլորտի կողքով. Արսեն Թորոսյան
07:32 22/02/2023  |  ՄամուլՈվ է «զոհաբերվելու»․ «Հրապարակ»
14:01 08/02/2023  |  ԼՐԱՀՈՍՈվ է տվել պատվերը, փորձագետները որեւէ մոտիվ չպետք է ունենային կեղծ եզրակացություն տալու համար

Արխիվ

[]