ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի աշխատակազմի փոխղեկավարի կեղծ պնդումները՝ Առաջինի եթերում 03/11/2023 23:47 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին Հանրային հեռուստաընկերության՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում մի շարք մանիպուլյատիվ և կեղծ տեղեկություններ է տարածել, ինչպես նաև կրկնել է իր հետ կապ ունեցող կայքի՝ ամիսներ առաջ տարածած ապատեղեկատվությունը: Նման արձանագրմամբ է հանդես եկել փաստերի ստուգման հարթակը` FIP-ը:
Ստորեւ ուսումնասիրության արդյունքները:
«Հարցազրույցի հիմնական թեման օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցն էր, որի ժամանակ Սարգսյանը խոսել էր հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսից՝ մասնավորապես հայտարարելով, որ անհրաժեշտ է փոխել բանակցողին:
Քոչարյանի բանակցածը
Ի պատասխան բանակցողին փոխելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության՝ Չախոյանը պնդեց, որ նախկին նախագահները բանակցային պրոցեսում արել են ավելի կոպիտ սխալներ, քան ներկա իշխանությունները․
«Լավ, էդ դեպքում ո՞վ պետք է բանակցի։ Ռոբերտ Քոչարյա՞նը, ով բանակցում էր Մեղրիի փոխանակման պլանի շուրջ»։
Խոսքը Քի Վեսթում Քոչարյանի օրոք բանակցված և հանրության շրջանում «Մեղրիի պլան» անվանումը ստացած փաստաթղթի մասին է։
Այս փաստաթղթին դեռևս 2005-06 թթ․ հնարավորություն է ստացել ծանոթանալու Արցախի հարցում մասնագիտացած լրագրող-փորձագետ Թաթուլ Հակոբյանը։
Ըստ այդմ, Տարածքների փոխանակման կամ Մեղրիի տարբերակ քննարկվել է, սակայն Քոչարյանը մերժել է այն, քանի որ Հայաստանը չէր կարող ամբողջությամբ կորցնել Իրանի հետ սահմանը:
Ըստ Քի Վեսթի տարբերակի՝ Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնությամբ միջանցքով, միացվում էր Հայաստանի Հանրապետությանը։ Միևնույն ժամանակ, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով (փաստաթղթում նշված է sovereign passage) կապի հնարավորություն էր ստանում Ադրբեջանի հետ:
Այսինքն, Տարոն Չախոյանի պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Մեղրին փոխանակելու շուրջ, մանիպուլյատիվ է։
Սարգսյանի բանակցածը. դրվագ
Չախոյանը հայտարարել է նաև, թե նոր իշխանություններն այլ տարբերակ չեն ունեցել, քանի որ Սերժ Սարգսյանն իրենց է փոխանցել տապալված բանակցային ժառանգություն․
«Իշխանությունը ստանձնելուց հետո վարչապետ Փաշինյանը ընդամենը փորձել է ինչ-որ կետից նոր շունչ տալ բանակցային պրոցեսին, որովհետև այլ ելք չկար, չէր մնացել։ 2018-ի ապրիլի դրությամբ Սերժ Սարգսյանը բանակցային պրոցեսը ամբողջությամբ տապալել էր [․․․] կամ հնազանդվում էինք ու կատարում էինք Ադրբեջանի պահանջները, կամ ի վերջո պատերազմ էր լինելու»։
Իրականում, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն է արել:
Իր թիմակիցների հետ տեղի ունեցած փակ հանդիպմանը խոսելով 2018 թվականին վարչապետ ընտրվելուց 4 օր անց Սոչիում ԱՊՀ առաջնորդների հետ հանդիպման մասին՝ Փաշինյանը պատմել էր, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հորդորել են իրեն օգտվել ժողովրդական մեծ վստահությունից և լուծել ղարաբաղյան հարցը և շեշտել․ «Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։
Սրանով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ինքն էր փաստում, որ ըստ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարների՝ բանակցությունները հասել էին այնպիսի փուլի, երբ «Ղարաբաղը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում»։ Հետևաբար՝ Չախոյանի պնդումը, թե նոր իշխանությունների օրոք արդեն իսկ բանակցությունները տապալված էին, նույնպես մանիպուլյատիվ է։
Փակ հանդիպման ընթացքում Փաշինյանի ձայնագրությունը՝ այստեղ։
«Հող հանձնողին կհանձնե՞ն հողին»
Հարցազրույցի ընթացքում Տարոն Չախոյանն ու Պետրոս Ղազարյանը, խոսելով Արցախի հարցում նախկին իշխանությունների քաղաքականության մասին, անդրադարձան նաև հայտնի «հող հանձնողին կհանձնենք հողին» կարգախոսին։
Չախոյանն այստեղ հայտարարեց, թե նախկին իշխանությունները «ոչմիթիզական» էին։
«Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ Արցախյան առաջին պատերազմը հաղթելուց հետո [․․․] փոխզիջումների տարբերակով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծենք։ Իսկ էս մարդիկ ի՞նչ էին ասում։ Հակառակ կողմն ի՞նչ էր ասում. Վերցրել ենք, մերն է, ստացել ենք մեզ ինչ պետք է, մենք քննարկելու բան չունենք»,- ասաց Չախոյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը բանակցում էր 5 շրջանները հանձնելու մասին, Չախոյանը պատասխանեց, որ Սարգսյանը դրա մասին հայտարարել է 2017 թվականին, և հռետորական հարց հնչեցրեց․ «Իսկ մինչև այդ պետական քարոզչությունը մեր երկրում ի՞նչ էր ասում»։
Պետրոս Ղազարյանը պատասխանեց․ «Հող հանձնողին կհանձնենք հողին։ Դա էր պետական քարոզչությունը»։
Իրականում, բանակցությունների ընթացքում փոխզիջումների, այդ թվում՝ տարածքային զիջումների գնալու անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանն աղմկահարույց հայտարարություն էր արել 2001 թվականին Ազգային ժողովում: Այդ ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը ԼՂ հակամարտության վերաբերյալ լսումների ընթացքում հայտարարել էր, որ ինքը փոխզիջումների անհրաժեշտության մասին խոսում է 90-ական թվականներից․
«Ընդհանրապես, ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։
Սարգսյանն ընդգծել էր, որ չի կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ հայերն Աղդամն ազատագրել են. «Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: […] Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Արդեն նախագահ դառնալուց հետո ևս Սերժ Սարգսյանը հրապարակային մի քանի հայտարարություն էր արել 7 շրջանները վերադարձնելու մասին: Օրինակ, 2010-ին Սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, նշել էր. «… երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։
Այսինքն պնդումը, թե Սերժ Սարգսյանը տարածքների վերադարձի մասին խոսել է միայն 2017-ին, կեղծիք է:
Հղում կեղծ լուրերին կամ «ինքնացիտում»
Հարցազրույցի մեկ այլ հատվածում Չախոյանը, խոսելով Արթուր Վանեցյանի մասին, ասում է, որ վերջինս հայտարարել էր, թե ցանկացած պահի կարող է հարյուր հազարավոր քաղաքացիների հանել փողոց։
«Հա, Վանեցյանն էլ 22 թվականի գարնանը կամ ամռանը ավելի շուտ, որքան հիշում եմ, հայտարարում էր, թե առանց ոտքը գետնին խփելու 200 հազար մարդ է փողոց հանելու։ Լո՞ւրջ։ Դուրս էկա՞ն էդ մարդիկ»,- հռետորական հարց է հնչեցնում Չախոյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս անցյալ տարվա գարնանը անդրադարձել էր այս թեմային՝ ցույց տալով, որ Վանեցյանը նմանատիպ հայտարարություն չի արել։
Ապացուցել էինք, որ այս կեղծ լուրի սկզբնաղբյուրը armenianews.net անունով սունկ կայքն էր, որը, ի դեպ, գրանցված է Տարոն Չախոյանի անունով։
Ավելին՝ սունկ կայքի հրապարակումից հետո այն տարածել էին իշխանամերձ freenews.am, araratnews.am լրատվական կայքերը։
Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ կապ ունեցող կայքում հրապարակված և իշխանամերձ լրատվական հարթակներով տարածված ապատեղեկատվությունն ամիսներ անց կրկնվում է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ դրա հերքումից և կեղծիքը բացահայտելուց շուրջ տասն ամիս անց:
Armenianews.net սունկ կայքի ու Տարոն Չախոյանի կապի վերաբերյալ ապացույցները՝ այստեղ։
Վանեցյանին վերագրվող կեղծ հայտարարության մասին՝ այստեղ։
Սևադա Ղազարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից