ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թոռնիկ Ալեյանը համաձայնել է հանդիպել Չալաբյանի հետ՝ իմանալով, որ նա ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերը չի ներկայացնում 03/10/2023 21:12 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվել է առանցքային վկան՝ Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալեյանը։
Նշենք, որ Թոռնիկ Ալեյանը պարբերաբար չէր ներկայանում դատական նիստերին, իսկ նախորդ նիստին ինքնակամ լքել էր նիստերի դահլիճը։ Այսօրվա նիստին մինչ հարցաքննությանն անցնելը դատարանը նախ քննարկեց նրա նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը, սակայն Ալեյանի պարզաբանումից հետո, թե նախորդ նիստին մեկ ժամ սպասել է, ունենալով կարևոր գործեր, համաձանեցրել է դատարանի աշխատակազմի հետ և հեռացել, դատարանը որոշեց սանկցիա չկիրառել։
Թոռնիկ Ալեյանը հարցաքննության ընթացքում նշեց, որ հանդիպումը պետք է լիներ գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում, սակայն այդ ամենը քաղաքականացվել է, ինչն իր համար տհաճ է եղել, դրա համար իբրև չի հիշում։ Մասնավորապես, ըստ Թոռնիկ Ալեյանի՝ դասախոս Էմմա Սարգսյանը, որը սույն գործով մեղադրյալ է, իրեն ասել էր, որ ուսանողներին հետաքրքրող գյուղոլորտին առնչվող ծրագրերի քննարկման համար ցանկանում է իր հետ հանդիպել, խոսակցությունից մեկ կամ երկու օր հետո հանդիպել են Ագրարային համալսարանի ՈՒԽ-ում, ընդ որում, թեև Ալեյանը պնդում է, որ իր համար այդ քաղաքական խոսակցությունը տհաճ է եղել, բայց դրանից հետո շարունակել է հանդիպումներ ունենալ, ինչպես Էմմա Սարգսյանի, այնպես էլ Ավետիք Չալաբյանի հետ։ Ընդ որում՝ Չալաբյանին Ալեյանին ներկայացրել է Էմմա Սարգսյանը, ասել է, որ նա քաղաքական ուժի ներկայացուցիչ է։
«Ես այդ ժամանակ հարց եմ տվել, թե ո՞ր քաղաքական ուժի՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյան, իրենք ասեցին՝ ոչ մեկի հետ բացարձակ կապ չունեն, և ես համաձայնեցի հանդիպել պարոն Չալաբյանի հետ Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարանում»,- ասաց նա՝ հավելելով, որ հանդիպմանը ներկա էին նաև Էմմա Սարգսյանը և ևս մեկ տղամարդ, որին, սակայն, ինքը չի հիշում։
Ալեյանի խոսքով՝ մոտ կես ժամ է խոսել, Չալաբայնը երկրի բարելավման, զարգացման վերաբերյալ իր հայացքներն է ներկայացրել, թե՝ ինչ գործունեություն է ծավալում հայրենիքի համար, թե կոնկրետ ինչ է քննարկվել՝ Ալեյանը չի հիշում։ Նա անգամ «չհիշեց»՝ քննարկվել է Ագրարային համալսարանի ՈՒԽ հարցերը, թե՝ անձնական, այդուհանդերձ, գտնում է, որ իրեն հանդիպել են՝ որպես ՈՒԽ նախագահ։
«Թոռնիկ Ալեյանին, երբ ուզում են տեսնեն, դուրսն էլ են տեսնում, բնակության վայրում էլ են տեսնում»,- ասաց Ալեյանը։
Դատախազի հարցին, թե իր հետ կոնկրետ 2000 հոգու և 2 միլիոն դրամի մասին ինչ խոսակցություն է եղել, և իրենից ինչ է կոնկրետ պահանջվել, վկան ասաց, որ երևի միանային ակցիային, բայց բուն քննարկում այդ մասով չի եղել։
«Կոնկրետ 2000 հոգու հետ կապված հանդիպումը եղել է վերջին հանդիպումը՝ Էմմա Սարգսյանի հետ։ Երբ Էմմա Սարգսյանին ասել եմ, որ չեմ ցանկանում քաղաքական ինչ-որ բանի մեջ ներքաշվեմ, համալսարանն ընդհանրապես չի եղել քաղաքական դաշտում, ինձ հետաքրքրել է, թե ինչու է դասախոսը քաղաքական դաշտում և ինչու է ուզում ներգրավել։ Երբ ինքը թիվն է ասել, ես քմծիծաղով եմ սկսել խոսել։ Այսինքն՝ ի՞նչ ես խոսում դու, 2000 հոգի երկու միլիոնո՞վ... ի՞նչ, մի հոգին հազար դրա՞մ. այսպիսի քննարկում է եղել: Թե ինքը ում կողմից է առաջարկել՝ ես չեմ կարող ասել։ Իրենք ինձ վերջնական միտք չեն ասել, թե երկու միլիոնով 2000 ուսանողն ինչ պետք է անեին, որ ես ասեմ՝ սրա համար են ինձ կանչել կամ սրա համար են տալիս այդ գումարը։ Իսկ նախավերջին զանգի ժամանակ ես ասել եմ, որ չենք ուզում քաղաքականացվենք, մենք չկանք նման բաներում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ