ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը՝ Հայաստանն ու հայ ժողովրդին դարձնում է համաշխարհային իզգոյ, գլխացավանք. Արտակ Զաքարյան 03/10/2023 18:15 | Մեկնաբանություն
Եթե անվտանգության և ռազմա-տեխնիկական համագործակցության առումով խնդիր ունեցող Հայաստանը, 2018թ–ին Նիկոլի թեթև ձեռքով հետ կանչեց դեռևս երկու տարի պաշտոնավարման իրավունք ունեցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ապա ինչո՞ւ պետք է չհրաժարվեր նաև գլխավոր քարտուղարի տեղակալի ռոտացիոն քվոտայից: Այս մասին ֆեյսբուքում գրել ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Նիկոլին իշխանության բերողներին պետք են ՀԱՊԿ-ի դեմ պայքարող դերակատարներ, որովհետև ՀԱՊԿ-ը հեղինակազրկելն ու քանդելն արևմուտքի ռազմավարական նպատակներից մեկն է: Նիկոլին շարունակում են օգտագործել նաև այս հարցում, որովհետև տեսնում են, որ նա իրականում չգիտե, թե ինչպե՞ս համագործակցել բարդ ՀԱՊԿ-ի հետ՝ ի շահ Հայաստանի:
Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ խուլ հակամարտության մեջ մտած Հայաստանը, այլ տեղերից չունի առաջարկվող այլընտրանքներ: ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում, կամ եթե ապագայում սպասում են, ապա միայն Թուրքիայի հովանու տակ: ՀԱՊԿ-ի հետ թել առ թել կապերը խզող կապիտուլյանտների Հայաստանն այդ կերպ իր աստիճանական հեռացումն է ցուցադրում Ռուսաստանից՝ դիմացը ոչ մեկից ոչինչ չստանալով:
Նիկոլը Հայաստանը տանում է դեպի վճռական մենակի կարգավիճակ: Այսպես շարունակելու պարագայում, աշխարհում չի գտնվելու մի երկիր կամ կազմակերպություն, որը վճռականորեն կկանգնի Հայաստանի կողքին: Նույնիսկ մեր բարեկամ Ռուսաստանը կամ Ֆրանսիան պատրաստ չեն պաշտպանել Հայաստանի շահերը, որովհետև տեսնում են, որ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր ակնհայտ շահերը: Սա Ադրբեջանին լրացուցիչ հնարավորություն է տալու Թուրքիայի հետ մեկտեղ, ուժի միջոցով կամ առանց ուժի կիրառման, վերջնականապես ազատվել Հայաստանից ու հայկական հարցից:
Նիկոլը նման է մի երեխայի, որը չիմանալով թե ինչպես են խաղում խաղալիքներով՝ քանդում և փչացնում է դրանք: Այդպես նա վարվեց Արցախյան հարցի հետ, այդպես նա վարվեց Հայոց Բանակի հետ, այդպես է նա վարվում միջազգային հարաբերություններում, այդպես է նա վարվում Հայաստանի պետական կառավարման համակարգի հետ, այդպես է վարվել հայ հասարակության հետ, հայ եկեղեցու հետ և այլն:
Կառուցելու, ստեղծելու, արարելու, բարեկամանալու, վստահություն ստեղծելու, բարի համբավ ձեռք բերելու շնորհք չունեցող Նիկոլը՝ Հայաստանն ու հայ ժողովրդին դարձնում է համաշխարհային իզգոյ, գլխացավանք, իսկ հայկական պետականությունը վերածել է համաշխարհային քաղաքական քարտեզի ավելորդ գոյացություն, որը կայուն գործընկերոջից վերածվելու է բոլորին խանգարող անվստահելի միավորի:
Պատերազմ ստանալու, ներքին և արտաքին հակամարտություններ բստրելու, ինչպես նաև մանիպուլյացիաների պոպուլիստ վարպետը՝ հենվելով հասարակության` քաղաքականապես անգիտակից խավի վրա, քոռ դանակով դանդաղ մորթում է հենց այդ խավի և նրանց երեխաների վաղվա օրը:
Ի՞նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր հասկանում ինչ է անում, երբ անդամակցում էր ՀԱՊԿ-ին: Ռոբերտ Քոչարյանն ինչու՞ էր ռազմա-տեխնիկական հարաբերություներ կառուցում ՀԱՊԿ-ի հետ: Սերժ Սարգսյանը ինչպե՞ս էր կարողանում զարգացնել և խորացնել ՀԱՊԿ-ի հետ ռազմա-տեխնիկական և ռազմա-քաղաքական հարաբերություններն ի շահ Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության: Այդ ինչպե՞ս եղավ, որ հենց Նիկոլի ժամանակ ՀԱՊԿ-ը դարձավ վատը և անօգուտ:
ՀԱՊԿ-ը հեշտ կառույց չէ, և մեզ համար միշտ դժվար է եղել այնտեղ առաջ տանել մեր շահերը: Կրկնում եմ՝ դժվար էր, բայց հնարավոր և օգտակար: ՀԱՊԿ-ից քայլ առ քայլ հեռանալով մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ոչ մեկին վնաս չենք տալու, բայց որ Նիկոլը Հայաստանին ևս մեկ վնաս է հասցնելու՝ դրանում կարող եք չկասկածել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից