ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն աշխատում է մի քանի ուղղություններով․ գլխավոր թիրախն Արցախն ու Հայաստանն են․ Տաթևիկ Հայրապետյան 03/10/2023 16:24 | Քաղաքական
Ադրբեջանն ակնհայտորեն գնում է իրավիճակի լարման ճանապարհով։ Մարտի 5-ին Արցախի ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացրած ահաբեկչությունից հետո նրանք ինտենսիվորեն կեղծ հաղորդագրություններ են տարածում, թե, իբր, հայկական կողմերը խախտում են հրադադարը։ Առնվազն տարածվող ապատեղեկատվություններն ու այնտեղից հնչող հանրային ելույթները փաստում են, իրենց ցանկանում են էսկալացիայի գնալ Արցախի ու նաև հնարավոր է ՀՀ–ի դեմ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։
«Ադրբեջանն աշխատում է մի քանի ուղղություններով․ գլխավոր թիրախն, իհարկե, Արցախն ու Հայաստանն են, ուղղակի փորձում են օգտագործել հնարավորություններն ու նաև Իրանի դեմ քայլեր անել։ Վերջերս շատ ինտենսիվ այցեր ու փոխայցելություններ են տեղի ունենում Բաքվի ու Թել–Ավիվի միջև: Այսօր հայտնի դարձավ, որ Ալիևը հանդիպել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիեի հետ: Մյունխենում Ալիևը հանդիպել էր Իսրայելի պաշտպանության նախարարի հետ: Մարտին նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի այցը Իսրայել: Այս ամենը փաստում է սերտ ռազմաքաղաքական համագործակցության մասին, որն, իհարկե, առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ»,-ասաց Հայրապետյանը և հավելեց, որ չնայած Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենք չեն տրամադրի իրենց տարածքը որպես պլացդարմ, բայց իրողությունները հակառակն են փաստում։
Հիշեցնելով վերջերս Իսրայելում Ադրբեջանի դեսպանի արած այն հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել այլ պետությունների դեմ»՝ ադրբեջանագետը նկատում է՝ «խելացի գյուղերի» անվան ներքո Իսրայելն ակտիվ ռազմական ներկայություն ունի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականում՝ Իրանի հարևանությամբ։
«Այս ամենը 2020 թ. պատերազմի հետևանք է: Ստատուս–քվոյի փոփոխությունը բերեց տարածաշրջանում նոր վտանգավոր զարգացումների, որն առաջին հերթին սպառնալիք է ՀՀ–ի ու Արցախի, բայց նաև ոչ պակաս վտանգավոր Իրանի ու ՌԴ-ի համար: Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է լարվածություն մտցնել Իրանի հետ իր հարաբերություններում: Երեկ՝ մարտի 9-ին, Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին՝ իր քաղաքացու մասին տեղեկատվություն չստանալու առնչությամբ: Ադրբեջանը փորձում է հանրային կերպով Իրանը ներկայացնել որպես վտանգավոր պետություն և իր հանրության շրջանում թշնամական վերաբերմունք առաջացնել այդ երկրի հանդեպ: Դրա հետ մեկտեղ նրանք շարունակում են Իրանի մշակութային ժառանգության յուրացմանն ուղղված իրենց պետական քաղաքականությունը: Ալիևի մակարդակով միջոցառումներ են կազմակերպվում իրանական մեծ պոետ Նիզամիին նվիրված, որը ներկայացվում է որպես ադրբեջանցի: Փաստացի, Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է վարում Իրանի դեմ»,-նշեց Հայրապետյանը։
Ադրբեջանագետի համոզմամբ՝ Ադրբեջանը գերագնահատում է իր հնարավորություններն ու էլ ավելի սրում տարածաշրջանում՝ առանց այն էլ ստեղծված պայթունավտանգ իրավիճակը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ