ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ակտիվ գործընթացները եղել են, կան և լինելու են. Մելիքյանը՝ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների մասին 03/09/2023 21:53 | Քաղաքական
Վրաստանի իշխանությունները բավականին վատ աշխատեցին հասարակության հետ և չկարողացան ճիշտ ներկայացնել «Օտարերկրյա գործակալների գործողությունների մասին» նախագծի հիմնական կետերն ու դրույթները, ինչը տարակարծությունների առիթ դարձավ և բավականին լուրջ բողոքի ալիք բարձրացրեց, իսկ ընդդիմությունը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և դրա հաշվին կարողացավ մոբիլիզացնել թե՛ ընդդիմությանը, թե՛ հասարակական կազմակերպություններին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
«Այսօր երեկոյան բողոքի ցույցը կշարունակվի և կապված նրանից, թե օրակարգում ինչ փոփոխություններ կլինեն՝ ըստ այդմ այս բողոքի ակցիայի ուղղվածությունը կարող է փոխվել»,- նշեց նա։
Մելիքյանի խոսքով՝ կարող է և հակառակը լինել. այն անձինք, որոնք օրենքի դեմ էին դուրս եկել, կարող են իրենց գործն ավարտված համարել և չմիանալ ակցիայի մասնակիցներին, իսկ այն շրջանակները, որոնք ուղղակի առիթից օգտվելով դուրս են եկել փողոց՝ ներքաղաքական պայքարի նպատակով, կշարունակեն ակցիաները։ Այդուհանդերձ 1-2 օրից նոր հնարավոր կլինի վերջնականապես հասկանալ, թե ինչպիսի ընթացք կարող է ունենալ այս պայքարը։ Վրացագետի կարծիքով՝ այն կմարի, քանի որ անգամ Արևմուտքն է ողջունել օրինագիծը հետ կանչելու իշխանությունների որոշումը և կողմերին երկխոսության կոչ արել։
«Հիմնական զանգվածը, որը, ճիշտ չհասկանալով կամ համարելով, որ սխալ է այդ օրենքը, կոնկրետ օրենքի դեմ էր դուրս եկել, նրանց գործողություններում որևէ քաղաքական տարր չկար։ Նրանք պարզապես ուզում էին իշխանություններին ցույց տալ, որ դժգոհ են օրենքից, բայց կային մարդիկ, որոնք փորձում էին իրենց քաղաքական օրակարգը առաջ տանել՝ պրոուկրաինական, հակաիշխանական կոչեր էին հնչեցնում»,- ընդգծեց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ Վրաստանում կազմակերպված բողոքի ակցիաները չեն կարող պաշտոնական Թբիլիսիի քաղաքական վեկտորի փոփոխության պատճառ դառնալ։ Վերջին օրերին այդ օրակարգը ընդդիմությունն առաջ էր քաշում, որ մարդկանց կարողանա փողոց դուրս բերել։
«Ակտիվ գործընթացները կան, եղել են և լինելու են, մանավանդ գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր է, որ իրենք ակտուալ լինեն և բոլոր հնարավոր խնդիրներն առաջ քաշելով դրանք իշխանությունների դեմ օգտագործել և դիվիդենտներ շահել, ինչպես այս օրենսդրական փոփոխության դեպքում»,- հավելեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ երկու օր է՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում զանգվածային բողոքի ցույցեր են։ Ակցիայի մասնակիցները դեմ էին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին և պահանջում էին հետ կանչել այն, որն ընդունել էր առաջին ընթերցմամբ։
Ի վերջո, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հետ կանչեց օրինագիծը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից