ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետություն, մենք մեր երեխուն ձեզ ենք վստահել, ուր ա երեխես, զոհված զինծառայողի մայրը՝ դատարանում 03/09/2023 21:33 | Դատական ռեպորտաժներ
Գեներալները շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին ասել են՝ վիրավորներին գլխից խփել և դուրս գալ, բայց զինծառայողները վիրավորներին մենակ չեն թողել, վիրավորներին ծածկոցով են տեղափոխել, չափաբաժնով ջուրն առաջին հերթին վիրավորներին են տվել, կարող էին թողնել փախչել և ողջ մնալ, բայց չեն թողել, մնացել ու իրենք էլ են անմահացել։ Այս մասին Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ընթացքում ցուցմունքում ասաց զոհված Դավիթ Ադոյանի մայրը՝ տիկին Լիլյա Սարգսյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է տուժողների իրավահաջորդների՝ զոհված զինծառայողների ծնողների, հարցաքննությունը։
Զինծառայող Ռաֆո Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը, պատմեց, որ որդին բանակ էր զորակոչվել 2020թ հուլիսի 1-ին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտին է եղել, ծնողները չեն կարողացել ներկա գտնվել որդու զինվորական երդմնակալության արարողությանը, որը եղել է օգոստոս ամսին։ Երդմնակալությունից հետո որդին տեղափոխվել է Ջաբրայիլի զորամաս, սեպտեմբերի 18-22-ը, երբ արդեն կարանտինն ավարտվել էր, մայրն այցելել է որդուն, մի քանի օր տեսել նրան, այդ ժամանակ խոսակցություններ էր գնում, որ զինվորներին նեղացնում են, զինծառայողներից լսել էր, որ Իշխան Վահանյանի հետ կապված խնդիրներ են եղել։ Մինչև պատերազմը զինծառայողը հայտնել է, որ իրենց զինվորական գրքույկները հավաքել են, իսկ թե ինչու՝ չգիտեր։ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց հետո որդու հետ խոսել է, կապի մեջ եղել՝ մինչև նրա մոտ գտնվող հեռախոսների մարտկոցները նստել են, դրանից հետո որդին զանգահարել է տարբեր հեռախոսներից։ Որդու պատմածներից մայրը հիշում է, որ, Ջաբրայիլում, երբ իրենց իբրև ասել էին, որ ապահով է, իրականում նման բան չի եղել, հակառակը, բոլորն առաջին գծում են եղել՝ նահանջի պայմաններում, իսկ խրամատ կոչվածները եղել են ծնկներից, երբ հակառակորդի դիվերսիա էր լինում, զինծառայողները խուճապահար մեկը մյուսի վրա էին կրակում, որդու հետ խոսելու ընթացքում որդին ասել է՝ «մամ, Խըդըրը տրաքեց»։
«Այս չակերտավորը երեխեքին ասել է, եթե մեկդ գնացիք, սաղիդ լեշ եմ սարքելու, տվյալ լեշը մեզ պետք չի։ Թողնում են Խըդըրին այդտեղ, նա մարմինների տակ է մտնում, հետո կամավորականները դուրս են բերում նրան»,-պատմեց տիկին Վարդուհին՝ հավելելով, որ դրանից հետո զինծառայողները հասնում են Արա լեռ, որտեղ մարտեր են լինում, հետո մի 60 հոգով՝ առանց սպայական անձնակազմի, գնում են Հադրութ.« Ռաֆս ասեց՝ ավելի լավ է կանգնած մեռնեմ, քան՝ ծնկաչոք մեռնեմ»։
Հադրութում ՌՈ-ն բռնում է զինծառայողներին, Ռաֆո Սահակյանն այդ ժամանակ ասել է, որ մոլորվել են, որովհետև սպայական անձնակազմ չկա, չգիտեն ուր պետք է գնան, ինչ պետք է լինի, դրանից հետո Հադրութի դպրոց են տանում նրանց, որտեղ հրամանատարներ են լինում, Ջալալ Հարությունյանի հրամանով՝ ամբողջ անձնակազմը պետք է Խուռհատ սար բարձրանար, թեև արդեն խոսակցություններ կար, որ դիրքեր չունեն, իսկ զինծառայողներն էլ անպատրաստ են, Ջալալ Հարությունյանն էլ ասել է՝ դա իրեն չի հետաքրքրում, Հայկազ Գրիգորյանի հետ կոնֆլիկտ է ունենում Ռաֆո Սահակյանը, Բարսեղյանն էլ ասում է՝ «առաջինը դու ես գնալու»։ Խուռհատ սարից նահանջից հետո Ռաֆո Սահակյանը և մյուսները հայտնվում են շրջափակման մեջ, այդ մասին նրա մայրը՝ Վարդուհի Մանուկյանն իմանում է հոկտեմբերի 10-ին, ինչից հետո դիմում է տարբեր պաշտոնատար անձանց, պատկան մարմիններին, որ կարողանան զինծառայողներին հանել շրջափակումից։ Արցախի ԱԻՆ-ը զինծառայողներին շրջափակումից հանելու համար երկու ուղղությամբ է գնում, սակայն դիվերսիա է լինում։ Որդու հետ վերջին անգամ Վարդուհի Մանուկյանը խոսել է հոկտեմբերի 12-ին, երբ որդին ասել է, որ նույն վայրում են՝ նույն կարգավիճակով, մոտ 18 զինծառայող են, որից 7-ը վիրավոր է, ծանր վիճակում։ Զինծառայողներից մեկը, որը վիրավոր է եղել պատերազմի ժամանակ, պատմել է, որ իրեն և մյուս վիրավորներին հենց Ռաֆո Սահակյանն էր իջեցնում՝ երկու-երկու, նստեցրել են «Ուրալ»-ը։
«Ռաֆոն 13 տարվա մարզիկ էր, միջազգային քառակի չեմպիոն, հասակը 187 սմ էր, քաշը՝ 97 կգ, երկու-երկու էր զինվորներին իջեցնում»,- պատմում է մայրը՝ հիշելով զինծառայողների խոսքերը։
Հաջորդիվ դատարանում ցուցմունք տվեց զոհված զինծառայող Արամ Գաբրիելյանի հայրը՝ Բենիկ Գաբրիելյանը, որը պատմեց, որ որդին երկու ամսվա ծառայող էր,երբ պատերազմը սկսվեց։ Հոկտեմբերի 3-ն էր, երբ որդին հոր հետ հեռախոսազրույցում է՝ «Պատերազմ է սկսել, նահանջ տալով մեզ բերում են մեր սպաները»։ Զինծառայողը հոկտեմբերի 5-ին Հադրութի դպրոցից զանգել էր հորը, պամել, որ Հայկազ Գրիգորյանը մի քանի սպաներով «Ուրալ»-ներով զինվորներին տարել են, իրենք մնացել են ոտքով, մի քանի օրից կրկին դիրքեր պետք է գնան։ Դրանից հետո զինծառայողներին տարել են Խուռհատ սարը, որտեղ սպայական կազմը՝ մինչև գեներալներ, փախչել են։
«Բոլորը փախչել են, մեր երեխեքին չեն օգնել։ Բոլորն էլ պետք է պատասխան տան»,- ասաց նա, ապա հայտնեց, որ իր տղայի մարմինը 6-7 ամիս մնացել է Կապանի դիահերձարանում, գոնե մեկ թուղթ գրեին, դնեին՝ գրպանը, որ իմանան, թե որ զինծառայողն է, դրա համար ո՞վ պետք է պատասխան տար։
Զինծառայող Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը, որը միայն վերջերս է տուժողի իրավահաջորդ ճանաչվել, քանի որ ամուսինը մահացել է, դատարանում որպես ցուցմունք հրապարակեց ամուսնու նշումները։ Ըստ այդմ հայտնի դարձավ, որ որդին հորը հայտնել էր, որ չորս վիրավոր ընկերներ ունեն, կապվել են գեներալների, հրամանատարների հետ, բոլորը խոստացել են գալ և օգնել, բայց արդեն որերորդ օրն է՝ ոչ ոք չի եկել։ Զինծառայողները գտնվել են Վանք գյուղի տներից մեկում, որը երկու հարկ է ունեցել, վիրավորները, որոնց վիճակը ծանր էր, նկուղում են եղել, մյուսները հսկել են, որ հակառակորդը չմոտենա։ Հոկտեմբերի 14-ին կրկին կապ են հաստատել զինծառայողների հետ, որոնք հայտնել են, որ ոչ ոք չի մոտեցել իրենց։ Հոկտեմբերի 18-ին Դավիթի հայրը, որը, ինչպես պարզվեց, նախկինում ՊՆ պայմանագրային ծառայող էր, կոչումով՝ փոխգնդապետ, կապ է հաստատել սպայական կազմից Գարիկ Վարդերեսյանի հետ, որը խոստացել էր, որ հրամանի դեպքում ինքը կգնա և կազատի զինծառայողներին, շրջափակման մեջ հայտնված զինծառայողների մասին իմացել է նաև ՊԲ գեներալ Կարեն Առստամյանը, որն իբրև բունկերում էր և ասում էր, որ տեղյակ է։
ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը կապ է հաստատել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, որը նշել էր, որ իրավունք չունի միջամտելու, պետք է վարչապետը դիմի Վլադիմիր Պուտինին, նա էլ՝ հրաման տա, որ կարողանան զինծառայողներին դուրս բերել։ Հետագայում, երբ որոնողական աշխատանքներին մասնակցում էին նաև ծնողները, Արցախի ԱԻՆ ծառայողները հայտնել են, որ դիակներ են բերվել Ստեփանակերտի դիահերձարան, ծնողները պետք է տեսնեն՝ ճանաչում են, թե ոչ։ Դավիթի հոր նշումների համաձայն՝ դիակներից երկուս թարմ են եղել՝ պատերազմից հետո սպանված, մյուսները՝ 20-25 օրվա վաեղմության, սկզբից ծնողները չեն ճանաչել իրենց որդիներին, ծնողներից Ռուստամը մնացել էր դիահերձարանում, մյուսները՝ դուրս եկել ծխելու, իսկ երբ ներս են մտել, տեսել են, որ թարմ դիակներից մեկը մեջքի վրա են շրջել, քննիչն ասել է, որ Ռուստամը ճանաչել է որդուն։
Լիլյա Սարգսյանը հայտնեց, որ իր որդին տևական ժամանակ անհետ կորածների ցուցակում էր, շրջափակման մեջ գտնվելիս արդեն վիրավոր է եղել՝ նռնակի պայթյունի հետևանքով, չէր կարողանում տեղաշարժվել, ձախ ոտքն ամբողջությամբ փշրված է եղել։ Մոր խոսքերով՝ գեներալներն ասել են զինծառայողներին՝ «վիրավորներին խփեք, դուրս եկեք»։ Դավիթը, որը նռնակի պայթյունի հետևանքով ոտքի վնասվածք էր ստացել, չի կարողացել տեղաշարժվել, նրան մյուս զինծառայողները ծածկոցով են տեղաշարժել, տեղափոխել անտառ, որդուն, ինչպես և մյուս վիրավորներին, զինծառայողները միայնակ չեն թողել, մնացել են մինչև վերջ եւ իրենք էլ անմահացել, թեև կարող էին թողնել ու փախչել, ողջ մնալ, բայց չեն արել։ Մայրը պատմում է, որ ջուրը չափաբաժնով է եղել, զինծառայողներն առաջին հերթին ջուրը վիրավորներին են տվել, որդին զինծառայողներին ասել է՝ իրեն թողնել ու գնալ, ինքը կպահի թիկունքը, բայց մյուսները չեն թողել։
«Եթե այս երեխեքի գլխին իրական սպաներ լինեին, մենք ոչ հողերը կտային, ոչ էլ այդքան զոհեր կունենայինք։ Պատի ծակից ընկածները գնացել են ու այսօր սահմա՞ն են պահելու»,-ասաց Սարգսյանը, ապա, դիմելով մեղադրյալ Իշխան Վահանյանին, ընդգծեց. «Մենք մեր երեխեքին երկու տարով տալիս ենք պետությանը։ Պետություն, մենք մեր երեխուն ձեզ ենք վստահում, բա ձեզ ենք վստահում, ուր ա երեխես։ Սրա նմաններին, խնդրում ենք, հարգելի դատարան, դատեք սրան՝ ամենաբարձրագույն ձևով»։
Զինծառայողի մայրը դատարանում տվեց Արթուր Աղաբեկյանի անունը, որը, ըստ նրա՝ ասել է. «ընդամենը 60 զինվորի մասին է խոսքը, ինչ եք խառնվել իրար, եղածը 60 զինվոր է, ով զոհվել՝ զոհվել է, ով չէ՝ կհանեն», ապա նշեց, որ է այդ մարդկանց համար իրենց երեխաների կյանքը ոչինչ էր։ Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ իրենց հունից հանում է, որ երեխաները մարտի են բռնվել առանց հրամանատարների, նախատեսված օգնությունը, որը պարտավոր էր տալ հրամկազմը, չի արվել։ Նա պատմեց, որ որդու՝ շրջափակման մեջ հայտնվելու առաջին օրերին երկու հետախույզ իր ամուսնուն ասել են, որ Դավիթը վիրավոր է, մտնում են հանեն, ամուսինն ասել է՝ կամ բոլորին, կամ ոչ ոքին։
Մոր խոսքերով՝ զինծառայողները կռվել են «Յաշմա» ջոկատի դեմ, նրանց փոխանցմամբ՝ լավ կռիվ տվել։
Լիլյա Սարգսյանի հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից