ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցին չպետք է ուտի Արայիկ Հարությունյանի խորամանկ կուտը. Առաջարկը պետք է արհամարհի՝ ընդհանրապես քննարկման առարկա չդարձնելով 03/09/2023 18:26 | Վերլուծություններ
Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ հրավիրելով Աժ քաղաքական ուժերի և վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ՝ շատ վտանգավոր թեզեր է առաջ քաշել, որոնք, ըստ էության, կարող են դիտարկվել արցախցիների վրա հոգեբանական ազդեցության համատեքստում։
Մասնավորաբար, ազարբայջան սարքովի պետության ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպման ժամանակ, վերջինս փաշինյանական մոտիվներով՝ ասես ազարբայջանի դեսպանի դերն է ստանձնել։
Հասկանում եք, մարդը հավաքել է երկրի քաղաքական ուժերին և յուրահատուկ «նաղլ» է արել այն մասին, թե՝ արցախյան կողմն ինչպես է իրեն դրսևորել ազարբայջանական կողմի հետ հանդիպման ժամանակ։ Իրազեկել է քաղաքական ուժերին, թե ինչ օրակարգով են հավաքվել առաջին հանդիպման ժամանակ՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում և Կաշենի հանքավայրի վերաշահագործում։
Հետո՝ տեղեկատվություն է տվել երկրորդ հանդիպման մասին, որի ընթացքում, դատելով ԱՀ նախագահի խոսքից՝ ազարբայջանի ներկայացուցիչն օգտագործելով «ինտեգրացիա» բառը, արդեն փորձել է քաղաքական թեմաների քննարկման մեջ ներքաշել իրենց, սակայն Արցախի ԱԽՔ Շահրամանյանն, ըստ պատմողի՝ կանխել է նրան, թե բա՝ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման:
Շարունակելով «նաղլը»՝ ԱՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը արդեն հանդես է եկել «ա տեպեր յա ալիև» տոնայնությամբ՝ արցախցիներին փոխանցելով ազարբայջանական կողմի խողովակներով իրեն փոխանցածը /իսկը՝ փչացած՝ հեռախոս/, որը «նաղլ անողի» խոսքով՝ «կամ-կամ»-ի մոտիվով է եղել։ Այն է՝ «կամ՝ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ ՝առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։
Չէ, պատկերացնու՞մ եք՝ ամիսներ շարունակ աննկուն պայքար մղող արցախցուն ինչ «տուպիկ» է ուզում մտցնել պետության ղեկավարի աթոռն զբաղեցնող այս կատարածու անձը, ժողովրդական խոսքով ասած՝ «մեկ մեխին, մեկ նալին է խփելով», մեկ արցախյան տեսակետը, մեկ էլ՝ ազարբայջանական «հաթաթաները» հնչեցնելով։ Բայց սա էլ ամբողջը չէ, քանզի Արցախի Հանրապետության նախագահի բերանով հնչում է նաև Արցախի և արցախցու շահերին դեմ՝ այլընտրանքային «սարքովի, շինծու» տեքստ, որի միտք բանին շատ վտանգավոր է։
Հոգեբանական ազդեցության հանգույն․․․
Վտանգավոր է, քանզի այն շոշոփում է անպատկերացնելի, աներևակայելի «կամ-կամ»-ի տարբերակ։ Սա ոչ միայն վտանգավոր, այլև միտումնավոր քայլ է, քանի որ Արցախի նախագահի կողմից խորամանկ փորձ է արվում քննարկում, դիսկուրս ծավալել անպատկերացնելիի, աներևակայելիի շուրջ։
Այսինքն, «կամ-կամ»-ի տարբերակի մասին խոսելու անուղղակի առաջարկ է անում փաշինյանայան ենթակայական ու պարտվողական նոտաների տակ պար եկող սույնը։
Արցախցին այդ խորամանկ կուտը մերժելով պիտի մերժի՝ ուղղակի մոտ չգալով դրան՝ անտեսելով, արհամարհելով։
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից