Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

Թերևս երջանկության մոլեկուլները մի կարճ ժամանակահատված մեր մթնոլորտում պար էին բռնել 2018 թ. հեղափոխությունից հետո միայն. Աննա Հակոբյան 03/08/2023   13:08  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է իր ելույթը «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ.

«Սիրելի տիկնայք՝

Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ իմ հրավերին արձագանքելու եւ այս տոնական օրը միասին անցկացնելու առաջարկն ընդունելու համար:

Մեր բուն միջոցառումը սկսելուց առաջ ուզում եմ ոտքի կանգնենք եւ մեր սիրո, մեր կարոտի, մեր երախտագիտության խոսքերն հղենք առ երկինք, որտեղ անմահություն են վայելում մեր դեմ սանձազերծված պատերազմներում հայրենիքը պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը քաջաբար զոհաբերած մեր հերոսները: Մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ երախտապարտ ենք, մենք ձեզ պարտք ենք, պարտք ենք ձեր կյանքին համապատասխան պետություն, մենք պետք է ամեն օր մեզ հարց տալ՝, ի՞նչ արժեն ձեր կյանքերը մեզ համար, որքա՞ն ենք մենք գնահատում դրանք, մի՞թե ձեր կյանքի գինը հազիվ գոյատեւող, վախվորած պետությունն է՝ անվերջ լացող եւ նվնվացող քաղաքացիներով: Ո՛չ, եւ ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ձեր կյանքի գինը ծաղկուն, զարգացած, հարուստ, բարեկեցիկ ուժեղ պետությությունն է՝ երջանիկ քաղաքացիներով: Եւ մենք ամեն օր մեր աշխատանքով կառուցում ենք այդ պետությունը: Կեցցե՛ն մեր հերոսները, եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Մեր այսօրվա միջոցառման խորագիրը հետեւյալն է՝ «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում»: Պետք է խոստովանեմ, որ այս խորագիրը ծնվեց այնքանով որքանով, որպես ընդհանրական ուղենիշ մեր խոսակցության համար: Ընդունված է, չէ՞, կանանց նվիրված միջոցառումների ժամանակ անպայման խոսել նրանց հնարավորություններից, խոչընդոտներից, հավասարությունից, բռնությունից եւ այլն:

Բայց հետո սկսեցի մտածել՝ իսկ հնարավորություններ ինչի՞ համար, խոչընդոտներ ինչի՞ն: Ինչո՞ւ ենք մենք՝ կանայքս, հնարավորություններ ուզում, հնարավորություններ, որ ի՞նչ անենք: Կամ այդ ի՞նչ ենք ուզում անել, որ խոչընդոտների ենք հանդիպում:

Գուցե կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ ու շատ մարդիկ, կազմակերպություններ ունեն այս հարցի պատասխանը, բայց ես գտնում եմ, որ մենք ինքներս մեր պատասխանը գտնելու եւ ձեւակերպելու կարիք ունենք:

Իմ տարբերակը հետեւյալն է՝ մեզ պետք են հնարավորություններ մեզ եւ մեր միջավայրը ավելի լավը, ավելի անվտանգ, ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձնելու համար: Մեզ պետք են հնարավորություններ երջանիկ լինելու եւ ուրիշների երջանկությանը նպաստելու համար:

Ահա այստեղ է, սակայն, որ ես կարեւորում եմ մեր այսօրվա խոսակցությունը: Իսկ ո՞րն է մեզ համար երջանկությունը: Մենք՝ հայ կանայքս, ի՞նչ ենք հասկանում երջանկություն ասելով:

Դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի, գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը: Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ, ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել: Չեմ հանդիպել ոչ իմ հարազատների շրջանում, ոչ հարեւանների, ոչ բարեկամների, եւ ոչ էլ գրականության մեջ: Իմ ճանաչած կանանց մեծամասնությունը հարյուր տոկոսով համապատասխանել է այդ դարավոր բանաձեւին՝ երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարս: Նրանք այդ դերը սրբորեն կատարել են, բայց դա նրանց չի երջանկացրել: Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձեւից եւ որեւէ այլ բանով էլ զբաղվել, գուցե եւ մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում էլ միջավայրը նրանց դա թույլ չի տվել. նրանց պիտակավորել են, անվանարկել:

Այստեղ, ահա, մեկ այլ հարց է առաջանում. իսկ մենք՝ հայ կանայքս, ընդհանրապես ուզում ե՞նք երջանիկ լինել: Իմ կարծիքով, այս հարցը չափազանց ուշացած, բայց միեւնույն ժամանակ մեր երկրի համար կենսական կարեւորության հարց է: Պատասխանի իմ տարբերակը հետեւյալն է. ոչ: Մենք չենք ուզում երջանիկ լինել: Մենք նման խնդիր մեր առաջ երբեւէ չենք էլ դրել: Այլապես, եթե դարերի խորքից վերապահված դերակատարությունը մեզ չի երջանկացնում, ինչո՞ւ ենք մենք շարունակում այդպես ապրել»:

Կարծում եմ՝ մենք այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել, որովհետեւ մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է: Առաքինի հայ կինը տառապյալ հայ կինն է: Որքան ավելի տառապյալ, այնքան ավելի առաքինի, ավելի վեհ, ավելի ակնածելի: Մենք ընդհանրապես չունենք բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար: Եթե բարոյական, ապա՝ միմիայն տանջված: Եթե երջանիկ, ապա՝ միմիայն թեթեւսոլիկ: Մեզ համար չկան այլ տարբերակներ: Մենք չենք էլ փորձել համատեղել առաքինությունն ու երջանկությունը:

Ես այս չափազանց զգայուն թեմային չէի անդրադառնա, եթե տեսնեի, որ մեծամասամբ դժբախտ եւ տառապյալ կանանցով բնակեցված մեր պետությունը հզորանում է, ուժեղանում, հարստանում, հաղթանակում: Եթե տեսնեի, որ տղամարդկանց ուժը, կամքը, քաջությունը, մարտունակությունը, ինքնագնահատականը դրանից ավելանում է, եթե տեսնեի, որ գոնե մեր երեխաները երջանիկ են: Բայց ոչ: Չկա այդ ամենը: Եւ դրա համար մենք պարտավոր ենք փոխել մեր պատկերացումները հայ կնոջ տեղի եւ դերի մասին:

Մենք պետք է հստակեցնենք ինչի՞ համար ենք ուզում հնարավորություններ, եւ ինչու չենք հանդուրժի խոչընդոտներ:

Այո, ես ուզում եմ երջանիկ լինել, ուզում եմ երջանիկ լինել, առաջին հերթին հանուն իմ երեխայի ժպիտի, հանուն այն բանի, որ նա իրեն պաշտպանված ու ապահով զգա, հանուն այն բանի, որ ես չսեւացնեմ նրա զուլալ աշխարհը: Ես ուզում եմ երջանիկ լինել հանուն իմ ամուսնու, իմ ընտանիքի երջանկության: Ես ուզում եմ երջանիկ լինել հանուն իմ երկրի, հանուն իմ ժողովրդի: Ես ուզում եմ երջանիկ լինել ինքս ինձ համար:

Իսկ ի՞նչ է ինձ համար երջանկությունը:

Ինձ համար երջանկությունը սիրո զգացողությունն է: Զգացողություն, որի շուրջ կառուցվում է ամեն ինչ: Երջանկությունն այդ սերը կրելն է, ուրիշներին տալն ու ուրիշներից ստանալն է: Իսկ Սերը կենդանի երեւույթ է, դա բոլորը գիտեն: Պետք է նրան մշտապես խնամել, աճեցնել, այլապես կցամաքի, կմահանա: Երբ հայ կինը իր սերն ու հոգատարությունը ուղղում է միմիայն իր ընտանիքի անդամներին, երեխաներին, ամուսնուն, սկեսուր-սկեսրայրին, մի ինչ-որ պահից սկսած այդ սերն ու հոգատարությունը փոխում են իրենց բնույթը, որովհետեւ երեխաները մեծանում են, մեծերը մահանում են, ամուսինը՝ միշտ աշխատանքի մեջ:

Արդյունքում՝ միմիայն ընտանիքին «ծառայող» հայ կնոջ սրտում սերը ոչ միայն չի աճում, այլեւ ի վերջո ինչ-որ պահից սկսում է ցամաքել ու կամ մահանում է, կամ նեխում-մնում այդ կնոջ սրտի մեջ՝ երբեմնի գեղեցիկ ու թռվռան աղջնակին վերածելով դժբախտ ու չարացած արարածի:

Բայց այդ նույն հայ կինը կարող է իր սերն ու հոգատարությունը ընտանիքի անդամներից բացի տարածել հարյուրավոր, հազարավոր այլ մարդկանց վրա: Օրինակ, նա կարող է լինել ոստիկան եւ իր սերն ու հոգատարությունը արտահայտել հասարակական կարգը պահպանելով, իր ընտանիքի, իր հարեւանների, իր համայնքի անդամների համար ապահով ու անվտանգ դարձնելով փողոցները, տներն ու բակերը: Կամ կարող է դառնալ փրկարար-դեսանտ եւ իր սերն ու հոգատարությունն արտահայտել այն մարդկանց նկատմամբ, ում նրան կվիճակվի փրկել կամ օգնել: Դատավոր՝ հարյուրավոր արդար վճիռներ, փրկված ճակատագրեր: Բժիշկ՝ հազարավոր առողջացած մարդիկ, վարսահարդար՝ հազարավոր գեղեցկացած մարդիկ, երաժիշտ, դերասան, նկարիչ՝ հազարավոր փափկած սրտեր, պատգամավոր՝ հարյուրավոր քաղաքացիների ձայնը խորհրդարանում, նախարար՝ հազարավոր մարդկանց կյանքի որակի փոփոխություն, զինվորական՝ հազարավոր մարդկանց խաղաղություն եւ անվտանգություն:

Եւ սրանից կշահեն բոլորը, բայց առաջին հերթին ընտանիքի անդամները, որովհետեւ նրանց մոր-հարսի-կնոջ սիրտում սերը երբեք չի հասցնի նեխել՝ արյան հետ միասին մշտական շարժման մեջ կլինի:

Ես չեմ հիշում մի տեւական ժամանակաշրջան, որ մեր պետությունը եւ այնտեղ ապրող մադիկ երջանիկ լինեին: Թերեւս երջանկության մոլեկուլները մի կարճ ժամանակահատված մեր մթնոլորտում պար էին բռնել 2018 թվականի հեղափոխությունից հետո միայն:

Հեղափոխություն, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետեւ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեցին դրան: Ուժեղ եւ երջանիկ պետություն էլ հնարավոր կլինի կառուցել միմիայն այն դեպքում, երբ հայ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեն դրան:

Մենք պարտավոր ենք անվերադարձ դեն նետել վեհ ու տառապյալ հայ կնոջ կերպարը: Չափազանց թանկ է նստում այն մեզ վրա: Մենք պարտավոր ենք երջանիկ լինել եւ երջանկություն բերել:

Շնորհակալություն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:10 04/03/2023  |  ՄամուլԱննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Գյումրու փոխքաղաքապետ. «Ժողովուրդ»
23:01 02/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ Բեռլինում այցելել է Թումո կենտրոն
10:08 02/03/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
15:42 28/02/2023  |  ԼՐԱՀՈՍԷսթետներ կան, որոնք խոցվում են սովորական կարկանդակներից. Աննա Հակոբյանը, ի հակադրություն «կարկանդակային» ֆոտոշարքի, իր ու վարչապետի բարձրաշխարհիկ ընթրիքից լուսանկար է հրապարակել
08:14 28/02/2023  |  ՄամուլԻնչ արժեր Փաշինյանի կիրակնօրյա լուքը․ «Հրապարակ»
16:21 25/02/2023  |  ԼՐԱՀՈՍԸմբոշխնեցինք թոնրից հանած տաք լավաշով բրդուճներ՝ հորած պանրով ու թարմ կանաչեղենով. Աննա Հակոբյան
16:46 21/02/2023  |  ՄեկնաբանությունԲոլորիս աչքալուսանքը Աղաջանյանների ընտանիքին, որտեղ իսկական վերածնունդ է. Աննա Հակոբյան
17:34 20/02/2023  |  ԼՐԱՀՈՍՆայեցի ու հասկացա, որ միջին վիճակագրական գերմանացի գյուղացին է սիրում իր երկիրը. Աննա Հակոբյան
21:07 18/02/2023  |  ՄեկնաբանությունԱննա Հակոբյանը ներկայացրել է գրքերի ցանկը, որ կարդացել է հեղափոխությունից հետո
11:48 06/02/2023  |  ՄեկնաբանությունԶգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]