ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանը հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների նկատմամբ. Գեղամ Նազարյան 03/07/2023 17:06 | ԼՐԱՀՈՍ
Դա պետության ղեկավարի խոսելու տոն է՞, ինչպե՞ս կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել։ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ արձագանքելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան երեկվա հայտարարությանը։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ մարտի 6-ին Արցախում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
«Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու»,- ասել էր Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել։
Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը պետք է պարզաբանի, թե ինչու է բարձրաձայնում Ադրբեջանի երազանքի մասին։ «Ես կուզեմ, որ այդ հարցին հենց Արայիկ Հարությունյանը պատասխանի ինչու է այդ մասին ինքը բարձրաձայնում ու հիմա։ Ինքն այնտեղ է, որ այդ խնդիրները կարգավորի։ Ինքը Արցախի հանրապետության նախագահն է եւ ոչ թե Ադրբեջանի ինչ-որ շրջանի հայերի միության ղեկավարը, այդ հարցադրումը անելու փոխարեն պետք է սուսուփուս անվտանգային խնդիրները լուծեր»,- ասել է Գեղամ Նազարյանը։
Համեմատություն կատարելով մեկ այլ հակամարտության հետ՝ Գ.Նազարյանը նկատել է, որ անգամ դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Պաղեստինի ղեկավարը, դիմելով ժողովրդին հայտարարի, թե Իսրայելի նպատակն է Պաղեստինը ընդգրկել Իսրայելի մեջ, հակառակ պարագայում ուժ կկիրառեն։
«Դա պետության ղեկավարի խոսելու տոն է՞, ինչպես կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել, եթե չհամաձայնեք ուժ է գործադրելու, դա ասելու բա՞ն է»,- ասել է Գ.Նազարյանը՝ ընդգծելով, որ այդպիսով հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա։
Ընդդիմադիր պատգամավորն արձանագրել է, որ 30 տարի Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակի մեջ էր, բայց իրենց պաշտոնյաները չէին ասում՝ գիտեք, հայերը պահանջում են Գանձակը, ասում էին՝ հայեր, հետ վերադարձրեք Ֆիզուլին:
«Ամեն հարթակ օգտագործում էին, ասում էին՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը: Մենք ինչո՞ւ չենք ասում, որ Ադրբեջանն օկուպացրել է Հադրութի ամբողջ շրջանը, Մարտունու, Շուշիի շրջանների մի մասը: Արցախի իշխանության խնդիրը ո՞րն է, մարդկանց հուսահատության հասցնե՞լը, որ շուտով ճանապարհը բացվի, հաշվեն, թե մեկ օրում քանի մեքենա է դուրս գալու: Ես վստահ եմ, որ արցախցիները ամուր կմնան իրենց հողում, եւ Արցախը կապրի, կլինի հայկական»,- նշել է Գեղամ Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ