Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանի քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հայտարարությունը՝ Արցախի ոստիկանների թիրախավորման վերաբերյալ 03/07/2023   18:39  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ մարտի 5-ին Ադրբեջանի կողմից արցախցի ոստիկանների թիրախավորումը դատապարտող հայտարարություն են տարածել․ «Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոնշյալ կազմակերպություններս, պահանջում ենք միջազգային գործընկերներից խստորեն և անվերապահորեն դատապարտել 2023թ. մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողների սպանությունը:

Մենք հավատում ենք, որ այս բնույթի կազմակերպված հարձակում կարող էր տեղի ունենալ միայն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հանձնարարությամբ և հովանավորչությամբ: Դա հաստատվում է նաև նրանով, որ դեպքերի անկախ հետաքննությունն ապահովելու փոխարեն պաշտոնական Բաքուն առաջարկել է սեփական խոսույթը, որպեսզի արդարացնի սպանությունները՝ դրանք ներկայացնելով որպես արձագանք Երևանից դեպի Արցախ «ռազմական տեխնիկա, զինամթերք և անձնակազմ փոխադրելու» փորձին: Նշենք, որ Հայաստանի պաշտոնյաներն առաջարկել են մի քանի անգամ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ՝ նաև վերահսկելու ենթադրյալ սպառազինությունների մատակարարումը: 

Նման բռնի դեպքերը կրկնվելու են, քանի դեռ չկան մշտադիտարկման և փաստահավաք առաքելությունները, որպիսիք Հայաստանի Հանրապետության և Արցախի իշխանություններն շարունակաբար պահանջում են: Նման ծանր հանցագործությունները կարող են կրկնվել նաև այն պատճառով, որ նախագահ Ալիևը նախընտրել է անտեսել միջազգային հանրությանը՝ բացեիբաց նշելով, որ. «Կարող են լինել կոչեր, կարող են լինել որոշ հայտարարություններ, բայց մենք կարիք չունենք ուշադրություն դարձնելու դրանց: Մենք պատասխանում ենք այս կոչերին քաղաքավարությունից ելնելով, բայց սա ոչ մի կերպ չի փոխում մեր դիրքորոշումը»: Իրականում սա նշանակում է, որ միջազգային հանրության կողմից դատապարտումը բավարար չէ – Ադրբեջանի և նրա պաշտոնյաների համար պետք է լինեն միջազգային կոնկրետ հետևանքներ:

Հատկանշական է, որ արյունալի հարձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումից ավելի քան տասն օր հետո, որով Դատարանը պարտադրում է Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել իր հնարավորության սահմաններում բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձանց, մեքենաների և բեռերի անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Դատարանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ որոշումից հետո նախագահ Ալիևը ոչ միայն չի ապահովում այդ որոշման կատարումը, այլև չի վարանում արյունոտ միջոցների դիմել՝ Արցախի ժողովրդին սարսափի մեջ պահելու համար: Վերջերս ադրբեջանական զինված ուժերը կրակ են արձակել գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող քաղաքացիների ուղղությամբ: Արցախից ստացված պաշտոնական հաղորդագրություններում նաև ասվում է, որ ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է, որ կամ Արցախի ժողովուրդը «ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրները լուծում չեն ստանա, ընդհակառակը, կլինեն ավելի կոշտ և ավելի կտրուկ քայլեր»:

Տարածաշրջանում կան ոչ միայն ռազմական էսկալացիայի, այլև էթնիկ զտումների լուրջ և ակնհայտ մտադրության բոլոր վաղ նշանները:  Եթե ժամանակին և պատշաճ կերպով արձագանք չտրվի դրանց, ապա շուտով Արցախը կավելանա մարդկային ողբերգությունների ցանկին և կգրանցվի որպես միջազգային հանրության մեկ այլ ձախողում։

Միջազգային գործընկերները պետք է իրենց տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական և իրավական միջոցները կիրառեն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները խստորեն դատապարտելու և Ադրբեջանից պահանջելու համար.

- ապահովել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք և Արցախ՝ գնահատելու տեղի հայ բնակչության մարդու իրավունքներն ու անվտանգության վիճակը,

- անվերապահորեն իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ վերականգնելով Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով,

- անհապաղ բացահայտել 2023 թվականի մարտի 5-ի սպանությունը կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել նրանց:

Եթե այդ օրինական պահանջները չեն բավարարվում, ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերներն օգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող իրավական գործիքները՝ ստեղծելու համար արդյունավետ մեխանիզմներ արցախցիների կյանքի անօտարելի իրավունքը պաշտպանելու համար:

 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Հանուր հավասար իրավունքների ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:15 07/03/2023  |  ՔաղաքականԱրցախում մի խումբ երիտասարդներ արգելափակել են խաղաղապահների ղեկավարության ելումուտը
17:59 07/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախը հրաժեշտ տվեց մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության զոհ դարձած ոստիկանության ծառայողներին
15:15 07/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ջերմոցային տնտեսությունները զարգացնելն առաջնահերթությունների շարքում է
11:45 07/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված ոստիկանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. Արցախի ԱՆ
07:34 07/03/2023  |  ՄամուլԱռաջիկայում պատրաստվում են Անդրեյ Վոլկովի հրաժարականը ․ «Հրապարակ»
23:30 06/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱյդ հասարակության ներսում սկսում են լուրջ կասկածներ ի հայտ գալ այդ «բանակի» և դրա «հրամանատարի» իրական կարողությունների վերաբերյալ․ Ոսկանյան
21:53 06/03/2023  |  ԼՐԱՀՈՍՆԱՏՕ-ում մտահոգություն են հայտնել երեկ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած դիվերսիայի կապակցությամբ
20:21 06/03/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլը շատ կցանկանար չմտնել այս խաղերի մեջ․ Զաքարյան
19:17 06/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի զինվորականները մարտի 5-ին գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների ավտոմեքենան․ ՌԴ ՊՆ-ն հաստատել է
17:52 06/03/2023  |  ՔաղաքականՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ. պաշտոնական

Արխիվ

[]