ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում Վազգեն Սարգսյան է պետք. Արցախը հայկական պահելու հնարավորությունները քիչ են, բայց կան. Վահրամ Բալայան 03/07/2023 15:28 | Քաղաքական
Արցախում կա ներքին համերաշխություն և պատասխանատվություն՝ գնալու բացառապես ինքնորոշման ճանապարհով։ Երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող, համենայնդեպս, ես իմ ողջ կյանքի ընթացքում չեն հանդիպել մեկին, ով կասեր, թե որևէ կերպ պատկերացնում է մեզ Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Արցախի նախագահը՝ ասելով «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել...», բայց կրկնեմ՝ Արցախի ընդդիմադիր ուժերը բազմիցս են շեշտել, որ միակ ընդունելի ճանապարհն ինքնորոշումն է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը։
«Ես քննարկման մանրամասներին ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ նախագահը նկատի է ունեցել այն, որ դաշտն ազատ է, եթե իրավիճակից դուրս գալու այլ տարբերակներ տեսնողներ կան, կարող են արտահայտվել։ Մի բան հստակ է՝ խոսելով ինտեգրման մասին՝ Ադրբեջանը նույն էթնիկ զտման իր քաղաքականությունն է առաջ տանում, ուղղակի, քաղաքավարի ձևով»,-ասաց Բալայանը։
Արցախի ԱԺ պատգամավորը վստահեցնում է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և Արցախը հայկական պահելու հնարավորություններ քիչ են, բայց կան։
«Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր ՀՀ ղեկավարությունը մի կողմ է քաշվել ու արցախահայության խնդիրներն իրենը չի համարում։ Մտածել, թե այդպես Ադրբեջանի հետ խնդիրներ ՀՀ-ն չի ունենալու, սխալ է. Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ և դա չի էլ թաքցնում։ 1990-ականներին Հայաստանն ու Սփյուռքն Արցախի կողքին են եղել, միասնական էինք ու կարողացանք հաջողել։ Հիմա ևս կենսական անհրաժեշտություն է այդ միասնությունը։ Ցանկալի արդյունքին հասնելու հարցում ՀՀ դիրքորոշումը շատ կարևոր է, ի վերջո, Հայաստանն է հայության կենտրոնը։ Ասել կուզեմ, որ Հայաստանում Վազգեն Սարգսյան է պետք»,-նշեց պատգամավորը։
Միաժամանակ, ըստ Բալայանի, միջազգային կառույցների ու դերակատարում ունեցող երկրների հետ աշխատելն է կարևոր՝ այն առումով, որ ներկայացվի արցախահայության իրական պահանջը՝ ապրել սեփական հայրենիքում։
«Ես թերահավատ եմ, որ միայն Արևմուտքի կամ այլ երկրների հետ աշխատելով շոշափելի արդյունք կունենանք, բայց որ նրանց հասցնել ու հասկացնելն է պետք մեր ցանկությունը, որն, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է միջազգային իրավունքի շրջանակում, միանշանակ է»,-նշեց Արցախի ԱԺ պատգամավորն ու հավելեց, որ անկախ ամեն ինչից, սեփական ուժերին պետք է ապավինենք, մոբիլիզացնենք մեր ռեսուրսները։
«Դրանք քիչ են, բայց կան, ուղղակի, կազմակերպել է պետք»,-եզրափակեց Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
- 01/17/2025 13:26 «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի