ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Ալիևն ասել է... Բաքվի բռնապետի դեմ ծուղակ լարելու տրամաբանությունը. Պետրոսյան 03/06/2023 11:59 | Մեկնաբանություն
Հաշվի առնելով Ադրբեջանում իշխող վարչակարգի բնույթը՝ Արցախի և Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր գործողությունները հաշվարկելու համար պետք է հիմք ընդունել բռնապետ Ալիևի հռետորաբանության նրբությունները։ Երևույթի ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է՝ «ամբողջ աշխարհն էլ դեմ կանգնի, Մուհամմադ մարգարեն էլ երկնքից իջնի, ես իմ ասածն անելու եմ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Եթե Ալիևն ասել է... Բաքվի բռնապետի դեմ ծուղակ լարելու տրամաբանությունը
Հաշվի առնելով Ադրբեջանում իշխող վարչակարգի բնույթը՝ Արցախի և Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր գործողությունները հաշվարկելու համար պետք է հիմք ընդունել բռնապետ Ալիևի հռետորաբանության նրբությունները։ Երևույթի ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է՝ «ամբողջ աշխարհն էլ դեմ կանգնի, Մուհամմադ մարգարեն էլ երկնքից իջնի, ես իմ ասածն անելու եմ»։
Ի դեպ, այս իրողությունը քայլ առ քայլ բյուրեղացել է Բաքվի բռնապետի կառավարման ողջ ընթացքում, որի գագաթնակետը դարձավ 44-օրյա պատերազմում արձանագրված հաղթանակը։
Հետևաբար, եթե Ալիևի շուրթերից հնչել է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հրաժարական տա, նա ամեն ինչ անելու է՝ սեփական խոսքի հանդեպ հետևողականությունը ցույց տալու համար։ Եվ արեց. Վարդանյանի հրաժարականից հետո արցախահայության հետ երկխոսության բեմադրություն ցուցադրեց, ապա կրկին դիմեց ագրեսիայի։ Քանի որ վերջնանպատակն Արցախի հայաթափումն է։
Եթե Ալիևն ասել է, թե Քաշաթաղի/Լաչինի միջանցքը փակ չէ, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը չէ, «Ալլահն էլ իր երկնային դատաստանով» չի կարող հակառակն ապացուցել, ավելին՝ արդարությունը վերականգնել։
Եթե Ալիևի շուրթերից հնչել է, որ Քաշաթաղի/Լաչինի միջանցքում անցակետ պետք է տեղադրվի, ապա Ադրբեջանն ամեն բան անելու է՝ միջանքցի վերահսկողությունն իրականացնող Ռուսաստանից անցակետի հնարավորությունը «գնելու» համար։
Եթե Ալիևն ասել է, թե «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնալու, նա Ադրբեջանը չէ, պատրաստ է անգամ ամբողջ տարածաշրջանը տանել արկածախնդրության՝ ասածն իրականություն դարձնելու համար։
Եթե Ալիևն ասել է, թե Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումն Իրանի իշխանությունների թողտվությամբ իրականացված ահաբեկչություն է, ամբողջ աշխարհի լավագույն փորձագիտական խմբերն անգամ չեն կարող հակառակն ապացուցել։
Այս շարքը կարելի է երկար շարունակել՝ ալիևյան մի քանի այծ մեծ և մանր հայտարարություններ հիշատակելով։ Բայց կարևորը դա չէ։
Կարևորը՝ հասկանալ երևույթի տրամաբանությունը և Բաքվի բռնապետին ներքաշել «փոքր թեմայով մեծ արկածախնդրության» մեջ։
Հակառակ տրամաբանությունը՝ «քայլ առ քայլ» զիջումների տեսքով, միմիայն ավելի է գրգռելու նրա ախորժակը՝ առավել անզիջում և վտանգավոր դարձնելով ամբողջ տարածաշրջանի համար»,- գրել է Արմեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից