Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   13:36 Եթե Պուտինը գար Հայաստան՝ ՀՀ իշխանությունները արևմուտքի ճնշման տակ կհայտնվեր. Դրա համար էլ խնդրել են, որ ԵԱՏՄ նիստը ՌԴ-ում լինի. Խաչատրյան 11/27/2024   13:34 Գեղամ Նազարյանի մանդատը վայր դնելու հարցը քննարկվելու է. Խաչատրյան 11/27/2024   13:31 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում.ԱՆ 11/27/2024   13:26 Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել դեռահասների համար սոցիալական ցանցերի արգելքին 11/27/2024   13:24 Տեղումները կշարունակվեն. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով 11/27/2024   13:18 Լիբանանը զինվորականներ է տեղակայում երկրի հարավում՝ Իսրայելի և Հեզբոլլահի միջև զինադադար ապահովելու համար 11/27/2024   13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ 11/27/2024   12:59 Գևորգ Պապոյանը տեղյակ չէ, որ Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Փաշինյանի խնդրանքով անցկացվելու է ՌԴ-ում 11/27/2024   12:53 Ալեքսանդր Սիրունյանին՝ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը 11/27/2024   12:51 Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տվյալներ ունի, որ ԱՄՆ-ն մտադիր է ամբողջապես ենթարկեցնել Հայաստանին 11/27/2024   12:48 2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 11/27/2024   12:43 Գյումրիում հաղթած ուժը անպատասխանատվություն է դրսևորել, ստիպված ենք ԺՊ նշանակել. Պապոյան 11/27/2024   12:35 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11/27/2024   12:32 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 11/27/2024   12:25 Աղետ է, երեխաները ճարպակալում են. էներգետիկների վաճառքը սահմանափակելու նախագիծ՝ ԱԺ-ում ուղիղ 11/27/2024   12:19 ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 11/27/2024   12:12 Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը 11/27/2024   12:10 Հանրապետության ողջ տարածքում առատ ձյան տեղումներ են դիտվել. ձյան ծածկույթը հասել է մինչև 30 սմ-ի 11/27/2024   12:07 Սպիտակի ոլորանների ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար 11/27/2024   12:00 Սևաստոպոլի մոտ 4 ԱԹՍ է խոցվել 11/27/2024   11:51 Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին 11/27/2024   11:45 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է 11/27/2024   11:41 Պատահար Քանաքեռավանում. բախումից հետո մեքենաներից մեկն այրվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա վիրավոր. shamshyan.com 11/27/2024   11:40 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 11/27/2024   11:33 Վրաստանում հայտնել են նախագահի թեկնածուի անունը 11/27/2024   11:32 Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով' իմպոտեն. Դանիելյան 11/27/2024   11:27 ՔԿ քննիչ է ձերբակալվել՝ կոռուպցիոն գործով 11/27/2024   11:24 ՔԿ ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը. Աբրահամյան 11/27/2024   11:20 Արմեն Չարչյանը կմնա ազատության մեջ. Դատախազի բողոքը մերժվել է.փաստաբան 11/27/2024   11:15 Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. ՆԳՆ 11/27/2024   11:12 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 11/27/2024   11:07 Ալեն Սիմոնյանը չի սպառնացել ու չի ճնշել Հովիկ Աղազարյանին․ ԱԺ նախագահի խոսնակը հերքում է լուրերը 11/27/2024   08:27 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին 11/27/2024   08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» 11/27/2024   08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ» 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/27/2024   08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ» 11/27/2024   08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» 11/27/2024   08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ» 11/27/2024   08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ» 11/27/2024   08:00 Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» 11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»

Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և խափանման միջոց կալանքի հետ համատեղելիության առնչությամբ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է 03/06/2023   13:11  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթով Արթուր Սարգսյանի վերաբերյալ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կողմից կեղծ եզրակացություն տալու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Արթուր Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2016թ. դեկտեմբերի 23-ին, ստացվել է հրատապ իրազեկում այն մասին, որ կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:

Քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 26-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի) հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»:   Հաշվի   առնելով,   որ   կոնսիլիումի   եզրակացությամբ   Արթուր   Սարգսյանի  մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու մասին:

2017թ. հունվարի 23-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության միջգերատեսչական եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանը տառապում է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությամբ, ինչպես նաև այլ հիվանդություններով, չի կարող պատիժը կրել ՔԿ հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում:

Նախաքննության ընթացքում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով 2017թ. հունվարի 31-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարման համար ձևավորված հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նույն ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 3 փորձագետ, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան» պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, նույն բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավարը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգը:

Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով նրա մոտ կենդանության օրոք հաստատված՝ հենաշարժական ապարատի ֆունկցիայի խանգարումով ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարումը, առանց վերջինիս օբյեկտիվ զննության ենթարկելու, հապշտապ՝ 2017թ. փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, ընդամենը մեկ անգամ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 12:20-ից մինչև 14:00-ը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կայացած լիակազմ նիստի արդյունքում եկել են հետևության: Գիտակցելով, որ ՀՀ քրեական դատավարության 135-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի է առնվում մեղադրյալի առողջական վիճակը՝ նրանք տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերված հիվանդությունները, այդ թվում՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը («Բեխտերևի» հիվանդությունը) ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

2017թ. փետրվարի 9-ին, ընտրված խափանման միջոցի պայմանը խախտելու հիմքով Արթուր Սարգսյանը ձերբակալվել է և նույն օրը նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Դրանից հետո նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, և վերստին արգելանքի վերցվելու կապակցությամբ հայտարարել է հացադուլ:

2017թ. մարտի 15-ին շտապ օգնության բրիգադի կողմից Արթուր Սարգսյանը տեղափոխվել է «Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս հոսպիտալացվել է և ենթարկվել է վիրահատական բուժման: Հաջորդ օրը՝ ժամը 12:30-ից սկսած, վերակենդանացման բաժանմունքում Արթուր Սարգսյանի վիճակը վատացել է, սակայն կատարված ինտենսիվ թերապիայի միջոցառումները եղել են անարդյունավետ և ժամը 15:40-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

2018թ. հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննություների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Ստացված եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշման՝ պատիժը կրելուն խոչնդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված հանձնաժողովի 6 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին:

Նրանցից մեկը ներկայացված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քրեական oրենuգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով դադարեցնելու մասին, որը բավարարվել է:

Քրեական վարույթով մեղադրյալներից երկուսի՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ հանձնաժողովի մյուս երեք անդամների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]