ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մա՛րդ մնալ, ահա՛ ամենակարևոր պաշտոնը. «Փաստ» 03/04/2023 08:07 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Կարծես Մաքսիմ Գորկին է ասել. «Հրաշալի պաշտոն է մարդ լինելը»: Կարելի է զարգացնել կամ լրացնել այդ միտքն ու հավելել. մա՛րդ մնալ, ահա՛ ամենակարևոր, ամենաբարձր պաշտոնը: Մա՛րդ մնալ կյանքի բոլոր հանգամանքներում: Եկեք միասին դիտարկենք հետևյալը: Օրերս՝ փետրվարի 28-ի կեսգիշերին մոտ, Հունաստանում խոշոր ու ահավոր վթար է տեղի ունեցել. միմյանց են բախվել մարդատար և բեռնատար գնացքները, ինչի հետևանքով ավելի քան 40 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ: Ի՞նչ է եղել հետո: Իսկ հետո եղել է այն, որ Հունաստանի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:
Տեղեկանալով կատարվածի մասին՝ Հունաստանի նախագահն ընդհատել է Մոլդովա կատարած այցն ու շտապել է աղետի վայր: Մայրաքաղաքում բողոքի հախուռն ցույցեր են եղել նաև: Բնականաբար, վթարի պատճառների հետաքննություն է սկսվել: Բայց, չսպասելով այդ քննության ավարտին, Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է, որ ստանձնում է տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը, և հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Ի՞նչն է հատկանշական. Կոստաս Կարամանլիսը նաև հայտարարել է. «Նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա չի եղել»:
Չէ, դուք հասկանո՞ւմ եք, որ մարդը, անկախ այն բանից, թե կոնկրետ ինքն ինչ չափով է մեղավոր կոնկրետ ողբերգության համար, իր վրա է վերցնում պատասխանատվությունը և ընդգծում, որ նման եղելությունից հետո անհնար է ապրել՝ ձևացնելով, թե բան չի եղել: Հունաստանի տրանսպորտի նախարարն իրականում ինչ-որ մի արտառոց բան չի արել կամ ասել, նա իրեն մարդավարի ու մարդավայել է պահել: Ընդամենը: Բայց նրա այդ պահվածքի խորապատկերում է՛լ ավելի է աչք ծակում Հայաստանի ներկա իշխանությունների անպատկառությունն ու թքածունեցածությունը: Զինվորական կացարանի տակ հարմարեցված կառույցում ողջ-ողջ 15 զինվոր այրվեց:
Ո՞վ հրաժարական տվեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունից: Ի՞նքը, իր պաշտպանության նախարա՞րը: Ո՛չ: Անգամ սուգ չհայտարարեցին... Հրահրիչ ու անպատասխանատու կոչերով և վարած քաղաքականությամբ երկիրը տարան պատերազմի, որտեղ հազարավոր զինվորականներ զոհվեցին, ի լրումն՝ հազարավոր ընտանիքներ հայրենազրկվեցին, ահռելի տարածքային կորուստներ ունեցանք: Ո՞վ է հրաժարական տվել, ո՞վ է պատասխանատվություն վերցրել: Հակառա՛կը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր մերձավորները, թե՛ ՔՊ-ն՝ ամբողջ կազմով, իրարահաջորդ ողբերգություններից հետո շարունակում են ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել, ավելի ճիշտ՝ ի՜նչ է եղել, որ...
Իրենք ո՛չ հրաժարական են տվել, ո՛չ էլ տալու են, որովհետև, պետք է ենթադրել, որ է՛ն գլխից հրաժարական են տվել ամենաբարձր ու ամենակարևոր պաշտոնից, այն է՝ մա՛րդ լինելը, մարդ մնալը: Մինչդեռ իրենք գերադասում են... իշխանություն մնալ, թեկուզ Հայաստան «գնացքն» անդունդը գցեն, միայն թե՝ իշխանություն մնան...
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 04․ 03․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից