ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամուց ավելի համառ. ադրբեջանցիների գողացած կովերի տեղը կութեցիները լրացնում են 03/04/2023 13:53 | ԼՐԱՀՈՍ
Մեկուկես տարի անց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հինգ ընտանիքներին պետությունը փոխհատուցել է կորցրած անասունների համար։ 2021թ. հունիսի 5-ին ադրբեջանցիները կրակել էին գյուղի անասուններն արածացնող հովվի ձիու վրա և առևանգել 81 խոշոր եղջերավոր անասուն։
Տուժողներից մեկը տիկին Գայանեն էր. 81 կովերից 19-ն իրենցն էին։
«Փոխհատուցումը՝ ամեն մի անասունի համար 280 հազար դրամ, անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 30-31-ին, տվեցին վերջապես։ Մինչ այդ, մի կերպ յոլա ենք գնացել։ Մեր ընտանիքից ոչ ոք չի աշխատում. ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է։ Մնացել էին 5-6 կով. դրանք կթում, թշնամու առևանգած կովերի հորթերին կերակրում էինք։ Պետությունը 150 հազար դրամ միանվագ օգնություն էր տվել, որ հորթերի համար կաթ առնենք։ Կաթի փոշի առանք այդ գումարով, բայց դրանով, իհարկե, չէինք կարող հորթերին պահել։ Կթած կաթն էլ էինք համարյա լրիվ տալիս հորթուկներին։ Հիմա էդ հորթուկներից 3-4-ն են մնացել, մյուսները վաճառել ենք, որ կարողանանք յոլա գնալ։ Արդեն երինջներ են, մյուս տարի դրանք էլ կծնեն, էն 10 գլուխ երինջն էլ, որոնք փոխհատուցման գումարով առել ենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է տիկին Գայանեն։
Նախքան ադրբեջանցիների սադրանքը, տիկին Գայանեենք օրական 170-180 լիտր կաթ էին մթերում, վաստակած գումարով ձեռք բերում այն ամենն, ինչի կարիքն ուներ ընտանիքը։ Հիմա օրական հազիվ 40-45 լիտր կաթ են կթում։ Ասում է՝ շատ էինք չարչարվում, բայց նորմալ ու անվտանգ ապրում էինք, հիմա գյուղում բոլորը մտահոգ են։
«Անվտանգություն պետք է լինի, որ կարողանանք անասպապահությունը զարգացնել ու այստեղ ապրել։ Հատկապես սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագերսիայից հետո վիճակը շատ է վատացել. խոտհարքերի ու արոտավայրերի մեծ մասը նրանց վերահսկողության տակ է անցել, մնացածն էլ դիտարկվում է։ Սպասում ենք գարունը բացվի, տեսնենք կարողանում ենք ինչ-որ կերպ արածացնել անասուններին։ Հո չենք կարող ամբողջ տարին գոմում պահել։ Գյուղում ապրողը եթե աշխատանք չունեցավ, գոնե անասուն պիտի պահի։ Միայն տնամերձ հողատարածքը մշակելով չես կարող ապրել»,-ասում է տիկին Գայանեն։
Նույն մտահոգությունն էլ Վաչիկ Չիտչյանն ունի։ Ասում է՝ ոչ խոտհարք է մնացել, ոչ էլ՝ արոտավայր, հրաշքի սպասումով ապրում են, որ մի տեղից լույս կբացվի՝ թշնամին հետ շպրտվի ու նորից կկարողանան անվտանգ ապրել ու Կութը շենացնել։
«Ամենավատն ու մտահոգիչն այն է, որ անվտանգություն չկա։ Բոլորիս հուզող միակ խնդիրը դա է։ Գյուղացի ենք, չարչարվելով կապրենք՝ միայն թե անվտանգություն լինի։ Ես 17 կով էի կորցրել, փոխհատուցումը որ տվեցին, 5 կով, մի 4 էլ խոզ ձեռք բերեցի։ Կով պահելը մեզ մոտ ձեռնտու էր. արոտավայրերը կային, խոտհարք կար, բայց հիմա է՛լ պայմաններ չկան անասուն պահելու, դրա համար էլ ստիպված խոզ էլ եմ առել։ Չգիտեմ՝ ոնց կլինի։ Գարունը բացվի, գուցե մի լույս կբացվի։ Այդ հույսով ենք ապրում»,-մեզ հետ զրույցում ասում է Վաչիկը։
Հարցին, թե ինչ են անելու, եթե չարդարանան հույսերը, Վաչիկը պատասխանում է. «Անասուններին լրիվ կվերացնենք ու ջերմոցային տնտեսությունը կզարգացնենք. այլ տարբերակ, ուղղակի, չեմ տեսնում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից