ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին միջազգային հանրությունը պետք է պատասխանի հստակ ու գործնական հակադարձող քայլերով՝ պատժամիջոցներ կիրառելով. Արցախի ՄԻՊ 03/04/2023 15:22 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի և Հայաստանի կողմից իրավիճակի մասին միջազգային հանրության պատշաճ իրազեկվածության ապահովման ուղղությամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ՝ համադրելով երկկողմ և բազմակողմ դիվանագիտության, միջազգային իրավապաշտպան և լրագրողական համայնքների ներգրավման հնարավորություններն ու ջանքերը։
Այս ընթացքում Ադրբեջանի ապօրինի գործողության հասցեական դատապարտմամբ հանդես են եկել բազմաթիվ երկրների գործադիր և օրենսդիր մարմիններ, միջազգային կառավարական կազմակերպությունների՝ ինչպիսիք են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ, միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների՝ Human Rights Watch, Amnesty International, Freedom House, Lemkin Institute for Genocide Prevention-ի պատասխանատուներ և միջազգային հանրության այլ կառույցներ ու դերակատարներ:
Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր հայտարարությունների, ադրբեջանական կողմը դիտավորյալ ու անմարդկայնորեն անտեսել է բոլոր կոչերն ու շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի խաղաղ բնակչությանը։
Իրավիճակի հանգուցալուծման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովման համար՝ գործարկվել են միջազգային իրավական մեխանիզմներ։
2022 թ․ դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով, միջանկյալ միջոցներ կիրառելով՝ պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել «Լաչինի միջանցքը»։
ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 21-ի որոշմամբ մասնակի բավարարել է Հայաստանի Հանրապետության պահանջը՝ միջանկյալ միջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
2022թ․դեկտեմբերի 29-ին՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա) Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կիրառել միջանկյալ միջոց և պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել «Լաչինի միջանցքի» շրջափակումը և ապահովել միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը։ 2023 թվականի փետրվարի 22-ին Դատարանը որոշել է բավարարել Հայաստանի պահանջը և պարտադրել Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։
Հարկ է հիշեցնել, որ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Հարկ է ընդգծել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել ԱՄԴ վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում: Իսկ եթե գործի մասնակից կողմը թերանում է իրականացնել դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ, որը անհրաժեշտ համարելու դեպքում կարող է հանձնարարականներ տալ կամ որոշել այն միջոցառումները, որոնց հարկավոր է դիմել դատարանի վճիռն ի կատար ածելու համար։
Դատարանի որոշմանն անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ հայտարարելով, որ ԱՄԴ որոշումները պարտադիր են Կողմերի կատարման համար ներառյալ որոշումը, որը վերաբերում է «Լաչինի միջանցքով» երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումներին:
Դատարանի վճիռը հրապարակվելուց հետո անցել է 10 օր, որի ընթացքում Ադրբեջանը որևէ գործնական քայլ չի արել դրա կատարման ուղղությամբ և, որպես հետևանք, մարդիկ շարունակում են ենթարկվել զրկանքների և տառապանքների, բախվել մարդու իրավունքների համատարած խախտումների, այդ թվում՝ հունվարի 9-ից շարունակվող՝ Հայաստանից դեպի Արցախ էլեկտրամատակարարման դադարեցմանը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից։
Ադրբեջանը, իրեն վեր դասելով միջազգային իրավունքից և օգտվելով անպատժելիության ստեղծված իրավիճակից, շարունակում է անտեսել Դատարանի որոշումը՝ անարգելով Աշխարհի Դատարանի բարձր հեղինակությունն ու կայացրած որոշումը։
Ադրբեջանի նմանօրինակ անպատժելի վարքագիծը այլևս լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար, այլև ողջ միջազգային համայնքի համար։ Այս իրավիճակի հանդուրժումն անդառնալի և հեղինակազրկող հարված է տարիներ շարունակ հետևողականորեն զարգացած Մարդու իրավունքների միջազգային ճարտարապետության և դրա երաշխավորման համար ձևավորված իրավական մեխանիզմների համար։
Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը արդեն որերորդ անգամ ապացուցվող փաստ է, որին միջազգային հանրությունը պետք է պատասխանի հստակ ու գործնական հակադարձող քայլերով՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և ամենաբարձր միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը դարձնելով հակամարտության կարգավորման հետագա գործընթացների հիմնական տարր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի