ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպացի պաշտոնյան ասել է, որ Փաշինյանն Ալիևի հետ բանակցում է Արցախը Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ. Մամիջանյան (տեսանյութ) 03/02/2023 13:38 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մանրամասներ ներկայացնելով իր և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի երկխոսությունից։
«Իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին և մեր երկու պետությունների համար այլ կարևոր անվտանգային կետերին, նա՝ ուղիղ տեքստով, նայելով աչքերիս մեջ, ասաց՝ պարոն Մամիջանյան, մենք ձեր դիրքորոշումը գիտենք, բայց դրանք այս պարագայում ռելեվանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ և բանակցային տրամաբանությունն ամբողջությամբ հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի ապագային»,- նշեց Մամիջանյանը։
Նրա խոսքով`հանդիպմանը ներկա են եղել նաև այլ պատգամավորներ՝ զգուշացնելով, որ եթե գործող իշխանությունները փորձեն ինչ-որ կերպ հերքել այս տեղեկությունները, ինքը պատրաստ է անուններ հնչեցնել։ Մամիջանյանը խոսեց նաև Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի մասին, որը գաղտնազերծում է տվյալ պահին ՀՀ իշխանությունների բանակցային տրամաբանությունը։
Նրա փոխանցմամբ՝ ներկայացված լինելով միջազգային տարբեր հարթակներում երբևէ իշխանական պատգամավորների շուրթերից չի լսել «Արցախի ինքնորոշման իրավունք»-ի մասին, իսկ մնացած բոլոր ձևակերպումները՝ մարդու իրավունքներ, արցախահայության հետագա անվտանգություն եզրույթները «լղոզոցի են», որոնցով փորձում են խաբել Արցախի և ՀՀ–ի ժողովրդին։
«Արցախի անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես ինքնորոշման իրավունքի իրացումը և կարգավիճակի ապահովումը»,- հավելեց պատգամավորը
Նշենք, որ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում հայ-ադրբեջանական բանակցություններից հրապարակել էր փաստաթուղթ, որտեղ նշվում էր, որ խաղաղության պայմանագրի դրույթներից մեկով նախատեսվում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջակնությունը։
Փաստաթղթում խոսվում է նաև Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին՝ Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին համապատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից