ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղությունը խոստումով չէ, ոչ էլ՝ թուղթ-թանաքով 03/02/2023 21:50 | Վերլուծություններ
Հիմա շատերն են ասում՝ մինչև կրակոցները չգան, չհասնեն Երևանին, հնարավոր չէ, մինչև երևանցիները թշնամու շունչը Երևանի մատույցներում չզգան, Սարդարապատ չի լինի։
Այսօր մենք ընդհուպ այդ սահմանին ենք հասել, բայց դեռ Սարդարապատի ընկալումը չկա։ Փոխարենը՝ գնալով խորանում և ահագնանում է երկրում ատելությունն ու առճակատումը, զուգահեռաբար էլ,՝ իշխանությունը չի դադարում թշնամու հետ ինչ-որ երևակայական խաղաղության օրակարգի մասին ամենուր հայտարարելը։ Տպավորություն է, որ թուրքադրբեջանական և փաշինյանական եղբայրությունը մրցակցության մեջ է՝ թե ամսվա ընթացքում ո՞վ ավելի շատ հղում կանի «խաղաղության օրակարգ»-ին։
Նաև տպավորություն է, թե՝ խաղաղություն բառը այն վարագույրն է, որի տակ ահավոր հանցագործություններ կարող են թաքցվել։ Օրինակ, ազարբայջանը կարող է ասել՝ մենք խաղաղություն ենք ուզում, բայց Հայաստանը չի ընդունում մեր պայմանները։ Միաժամանակ, կարող է դիվերսիոն գործողություններ իրականացնել ՀՀ-ի նկատմամբ և երևակայական խաղաղության սույն կողմնակիցները կարող են պարտակել դիվերսիան։ Կարող են։ Մենք էլ կասկածելու իրավունք ունենք։
Իրականում՝ խաղաղություն չի կարող լինել, երբ դիմացինդ փակում է քո և զավակներիդ կյանքի, ապրելու ճանապարը, երբ պարբերաբար կրակ է բացում հայ զինվորի դեմ՝ խախտելով պայմանավորված հրադադարը, երբ զանգվածային ցեղասպանություններ իրականացնելով անցյալ դարասկզբին՝ 1905-1921-ին՝ Անդրկովկասում և Արևմտյան Հայաստանում և դարավերջին՝ 1988-ին՝ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, այլ վայրերում, այսօր էլ՝ Բերձորի միջանցքն է փակում՝՝ բարբարոսություններին զուգահեռ նոր տիպի՝ հոգեբանական ցեղասպանություն կիրառելով․․․
2018-ին, երբ հրապարակի հսկայածավալ ժողովրդին գլխավոր հերոսից և հիմնական ուղղորդողներից մոլեգին կոչեր էին փոխանցվում այն ժամանակվա իշխանության հանդեպ վրեժի թույնով լի և ժողովուրդը հեշտորեն տրվում էր դրան, ես սարսափում էի դեստրուկտիվիզմի կուտակումից, ներքին երկպառակությունների հնարավորությունից, ի վերջո, դրանից մեր թշնամի պետությունների օգտվելուց, անգետներ կային, որ խորագետ կարծելով իրենց համարում էին, թե այլևս զենքով մարդիկ անցյալ են, թե՝ Հայաստանը աշխարհաքաղաքացիության ճանապարհն է բռնելու և շուտով երկնքից մանանա է թափվելու։
Պատերազմի գործոնով իշխանության եկողների ժամանակն անցել է՝ շատ ինքնավստահ ասում էին իրենց հետևողական պացիֆիստ համարողներ ու մնում էր զարմանալ, թե՝ ո՞նց կարելի է այնքան կույր լինել, որ մեր տարածքի քարտեզն ու աշխարհագրությունը չտեսնել։
Առաջ էլ, հիմա էլ երբ պատերազմի հավանականության մասին հարց է հնչում, այլ պատասխան, չկա, քան՝ պատերազմները միշտ են հնարավոր։ Ժողովուրդների պատմությունն, ընդհանրապես, պատերազմների պատմություն է։ Եվ եթե մտածում ենք, թե՝ աշխարհի ազգերի շարքում դեռ լինելու ենք և առաջ գնանք, ուղղակի հստակ պիտի հասկանանք ու պատկերացնենք՝ պատերազմներն այդ ընթացքի անբաժան մասն են, անխուսափելի են։
Եվ վերջապես՝ դարեր շարունակ պատերազմ սանձազերծող և հարևանի հողի վրա իրենց հորինված պատմությունը գրող պետությունների խաղաղության կեղծապատիր խոստումներով կամ նույնիսկ՝ թղթի վրա թանաք դնելով չէ խաղաղությունը գալու։
Ասված է՝ խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվի՛ր պատերազմի։ Պատրաստ եղիր․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից