ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առկա ձևաչափով քննարկումներն ադրբեջանական կողմի հետ լավագույն տարբերակը չեն. պիտի ձգտենք քաղաքական բանակցություններ լինեն միջազգային կառույցի հովանու ներքո. Գեղամ Բաղդասարյան 03/02/2023 14:28 | Մեկնաբանություն
Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների՝ ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ նորերս կայացած հանդիպումներն ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է քարոզչական նպատակներով, շրջանառելով իր ապակառուցողական քարոզչական թեզերը ու կատարվածը բնորոշելով որպես հանդիպումներ «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյան տեղաշրջանում ապրող հայերի ներկայացուցիչների հետ»։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել լրագրող, «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։ «Ու հավելում է, որ իբր նախնական քննարկումներ են եղել հայերին Ադրբեջանում ինտեգրելու շուրջ՝ Ադրբեջանի սահմանադրության ու օրենսդրության համապատասխան։
Ինչ խոսք, Արցախի նախագահը, նախագահի աշխատակազմը, ինչպես նաև արցախյան ԱԳՆ-ն փաստարկված մեկնաբանություններ են տվել այս առնչությամբ, ու այդ շրջանառված տեքստերը բավականին հաջող են։ Սակայն դրանք որոշակիորեն ուշացած են, քանի որ պաշտոնական Բաքուն արդեն հասցրել էր տեղեկատվական նախաձեռնությունն իր վրա վերցնել, ավելին՝ նույնիսկ եվրոպական որոշ պաշտոնյաների դրական արձագանքը կորզել։
Քանի որ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու՝ կարծում եմ, որ կարելի է արցախյան կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակել ու հստակ ձևակերպել նրա առաքելությունը, ասենք՝ Ադրբեջանի Հանրապետության հետ պաշտոնական բանակցությունների գծով Արցախի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ։ Ու որպեսզի ներկայիս՝ տնտեսական հարցերով քննարկումները չներկայացվեն որպես կողմերի համապարփակ շփումներ՝ կարծում եմ, որ կարելի է երկու հատուկ ներկայացուցիչ նշանակել, մեկը՝ տնտեսական հարցերով, մյուսը՝ քաղաքական։
Բնականաբար, պաշտոնական Բաքուն չի համաձայնվելու մեր նշանակած՝ քաղաքական գծով հատուկ ներկայացուցչի հետ շփվել, բայց խնդիրն այն է, որ մեզ համար ևս առկա ձևաչափով ու ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ քննարկումները, մեղմ ասած, լավագույն տարբերակը չեն։ Պիտի ձգտենք, որպեսզի քաղաքական բանակցություններ լինեն միջազգային կառույցի հովանու ներքո, ավելին՝ պիտի խստորեն հետևողական ու անզիջում լինենք այս հարցում։ Մեր նշանակած՝ տնտեսական հարցերով հատուկ ներկայացուցիչը կզբաղվի առկա ձևաչափով օրախնդիր հարցերով, իսկ քաղաքական ներկայացուցիչը կնախապատրաստվի միջազգային հովանու ներքո բանակցություններին ու այդ ընթացքում հստակ ուղերձներ կհղի միջազգային կառույցներին։
Ու մի բան էլ։ Կարծում եմ, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները չպիտի բարձրաստիճան պաշտոնյաներ լինեն, կարելի է նշանակել պետական կառավարման համակարգի միջին օղակներից։ Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչն այդ երկրի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովն է»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ