ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համ հռչակում ենք դատավորին անկախ, համ՝ չենք սիրում անկախ դատավորին. Դա է մեր դառը իրականությունը. Պարգև Օհանյան 02/28/2023 20:20 | ԼՐԱՀՈՍ
Անհնազանդ դատավորներին պատժելու տենդենցը միշտ էլ եղել է՝ սկսած իմ դեպքից։ Այսինքն, բոլոր իշխանությունները միշտ ձգտում են հնազանդեցնել դատական իշխանությանը։ Դա միշտ եղել է, ցավոք, այդպես էլ մնալու է, որովհետև օրենսդրությունը չի ապահովում դատական իշխանության ակնախության երաշխավորումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով դատավորների նկատմամբ վերջին շրջանում կարգապահական վարույթների և դատավորների լիազորությունների դադարեցման դեպքերի աճին։
Օհանյանն ընդգծեց՝ տենդենցը, իհարկե, լավը չէ, ապա արձանագրեց, որ այդ միտումը միշտ է եղել։ Նրա խոսքով՝ դատական իշխանության անկախությունը պետք է նախ երաշխավորվի օրենքով և առաջին հերթին Սահմանադրությամբ, մինչդեռ, Սահմանադրական ամեն փոփոխությամբ դատավորների անկախությունն ավելի ու ավելի վնասվել է։
«Եթե Սահմանադրությամբ ամրագրում ես, որ դատավորը չի կարող պատասխանատվության կանչվել իր կայացրած դատական ակտի համար, բայց հետո հակասելով շարունակում ես՝ բացառությամբ, եթե թույլ է տվել քրեական կամ կարգապահական խախտում պարունակող արարք, դրա տակ ինչ ասես կարելի է մտցնել, նույնիսկ՝ քրեական, հեռացնեն, հետո կարճեն, բայց որպես կանոն, կիրառվում է, այսպես ասած՝ կարգապահականի հիմքը, ինչն ամբողջությամբ սխալ է։ Այդ «կարգապահական» բառի փոխարեն Սահմանադրության վերջին նախագծում «վարչական» բառն էր, ես էլ ամեն տեղ գովում էի, որ վերջապես դատավորների անկախությունն ապահովվում է, վերջին պահին փոխել են։ Միշտ հեգնանքով ասում եմ ՝ փաստորեն դատավորները վարչական իրավախախտում կատարելու իրավունք են ստացել Սահմանադրությամբ։ Այսինքն, եթե դատավորները, օրինակ, երթևեկության կանոնները խախտեն, պատասխանատվության ենթակա չեն, բայց, իհարկե, ո՞վ է դրա հետևից ընկնում»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ պետք չէ անձնավորել։
Դիտարկմանը, որ դատավորների լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցնում է, փոխարենը, առաջացած թափուր տեղերը լրացնելու համար արագացված կարգով դատավորների նշանակման հեշտացված կարգ է սահմանվել, որով Արդարադատության ակադեմիայում կրթությունն այլևս պարտադիր չէ, Օհանյանն արձագանքեց՝ նշելով, որ նախապայմաններն այնպիսին են, որ, կարելի է ասել, հավասարեցվում է ակադեմիայի կրթությանը, պահանջ կա առնվազն ութ տարվա մասնագիտական ստաժի կամ գիտական աշխատանքի ստաժի։
«Ես դրան դեմ չեմ։ Դատավորի էությունը և բովանդակությունն այնքան կրթությունից չէ կախված, ինչքան՝ արդարամտությունից»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ մասնագիտական որակները, փորձը կարևոր են, բայց առավել կարևորը մարդու կենսագրությունն է սակայն, բնութագրերի ինստիտուտ, ցավոք, չունենք. «Ստացվում է՝ մոտավոր ընտրություն՝ հետագայում պատժելու երաշխիքով, այսինքն, լավ՝ անցկացնենք, լավ կլինի՝ լավ կլինի, վատ լինի՝ կհեռացնենք։ Հիմքերը լավ չեն դրված»։
Դիտարկմանը, որ դատավորների թեկնածուների ցուցակում են հայտնվում մարդիկ, որոնք բազային կրթությամբ իրավաբան չեն, մարդիկ կան, որոնք երբևէ նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, որ կարող են դատավոր նշանակվել, իրենք իրենց «պարտավորված» չե՞ն զգալու, արդյո՞ք դրանով ավելի կախյալ չենք դարձնում դատական համակարգը, Օհանյանը պատասխանեց՝ գուցե ինչ-որ տեղ՝ այո, ինչ-որ տեղ՝ ոչ, այդ ռիսկերը միշտ են եղել և կան, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով են դարձել։
«Նույն տրամաբանությամբ, եթե նախկինում արդարադատության նախարարն էր կազմում ցուցակը և ներկայացնում նախկին ԲԴԽ-ին, այսինքն՝ Արդարադատության խորհրդին, կարելի էր ասել, որ դատավորները կախված են գործադիր իշխանությունից, և, իսկապես, կարելի էր ասել, որ մասամբ այդպես էր, բայց դա անձից է կախված։ Ով կախված էր իրեն զգում կամ «պարտական», ապա այդպես, իսկ ով անկախ էր իրեն զգում՝ անկախ էր և իր վարքով ապացուցում էր իր անկախությունը»,- նշեց Օհանյանը, ապա շարունակելով միտքը անդրադարձավ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումը, արձանագրեց. « Զարուհի Նախշքարյանին հիշում եմ, նա պարկեշտ անձնավորություն է։ Որքանո՞վ է նրա խախտումը համապատասխանում իրականում խախտման հատկանիշներին՝ չեմ կարող ասել, ես գնահատող չեմ, բայց որ նա և նրա նմաններն անկախ են և անկախ են իրենց զգում, դա փաստ է և երևի դա էլ ի վնաս իրենց է աշխատում։ Իշխանությունները չեն սիրում այդպիսիններին։ Համ հռչակում ենք դատավորին անկախ, համ՝ չենք սիրում անկախ դատավորին, այսինքն, դու ով եղար, որ անկախ ես քեզ զգում։ Դա է մեր դառը իրականությունը»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից