ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սումգայիթի ոճրագործությունը համակարգված, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի ոչնչացմանը. Արցախի ՄԻՊ 02/28/2023 12:06 | Մեկնաբանություն
Սումգայիթի ոճրագործությունը համակարգված, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի ոչնչացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«1988թ. փետրվարի 27-29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իշխանությունների համակարգմամբ և իրավապահ մարմինների ամենաթողության հետևանքով իրականացվել է քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր:
Սումգայիթում տեղի ունեցածը ցանկացած անաչառ դիտորդի մոտ պետք է ձևավորի այն համոզմունքը, որ այն համակարգային, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացմանը, ինչը միջազգային իրավունքով ունի հստակ սահմանում՝ ցեղասպանություն։
Սումգայիթյան ոճրագործությունը սկիզբ դրեց Խորհրդային Ադրբեջանի մյուս բնակավայրերում՝ Բաքվում, Կիրովաբադ-Գանձակում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում և այլուր հայերի էթնիկ զտումներին և զանգվածային ջարդերին, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, իսկ հարյուր հազարավոր հայեր՝ բռնի տեղահանվեցին իրենց օրրաններից։
Ադրբեջանի կողմից սկիզբ առած ցեղասպանական գործողությունները նպատակ ունեին ճնշելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու և սեփական ինքնությունը որոշելու անօտարելի իրավունքի իրացումն ու դրա համար սկիզբ առած քաղաքակիրթ պայքարը։
Համամարդկային այս իրավունքների իրացման հայ ժողովրդի պարզագույն ու ընկալելի ձգտմանն ադրբեջանական ղեկավարությունը պատասխանեց հավաքական պատժի քաղաքականությամբ՝ իրագործելով մարդկության դեմ ուղղված բազմադրվագ հանցագործություններ։
Սումգայիթից հետո էթնիկ ատելության ու խտրականության դրսևորումները ոչ միայն չպատժվեցին Ադրբեջանում, այլև դարձան պետության կողմից խրախուսվող քաղաքականություն, որով ադրբեջանական իշխանությունները շարունակում են թունավորել սեփական հասարակությանը։ Ոճիրի առերևույթ արդարացումն ու դրանց իրականացման համար պատասխանատվության բացակայությունը հիմք հանդիսացան էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների շղթայական հանցագործությունների համար, ինչպիսիք են արցախյան ազատամարտի տարիներին Մարաղայի և այլ բնակավայրերի խաղաղ բնակչության ջարդերը, հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմները և դրանց ընթացքում իրագործված բազմաթիվ պատերազմական հանցագործությունները։
Հրադադարի հաստատումից հետո պարբերաբար իրականացվող հանցավոր գործողությունները և Արցախի 80 օր շարունակվող անօրինական շրջափակումը ամենավառ ապացույցն են այն բանի, որ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների անպատիժելիությունը կանաչ լույս է վառում ագրեսորի համար՝ մղելով նրան նորանոր հանցագործությունների։ Հաշվետվողականության և արդարության ապահովման համար խիստ կարևոր է միջազգային հանրության հասցեական իրավական ու քաղաքական գնահատականը ադրբեջանական ավտորիտար իշխանությունների հանցավոր վարքագծին, և այն զսպելու համար գործնական քայլերի իրականացումը։
Հենց նման պայմաններում է, որ իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետությունների հանրությունը պետք է ապացուցի մարդու իրավունքներին իր հավատարմության իսկությունը՝ ապահովելու համար, որ մեղսակցությանը հավասարազոր անտարբերության և լռության պատճառով մարդկության դեմ նոր հանցագործություններ և ցեղասպանություններ տեղի չունենան»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ