ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գիժը» դարանակալել էր, «Գրիզլին»՝ կրակահերթ արձակել. սպանության գործով մեկ անձի՝ «Ուջանիկի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան 02/28/2023 16:23 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մեկ անձի մասով ավարտվել է 2022թ․ օգոստոսի 18-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Վաղարշապատի բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում:
Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց շրջանակը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները, դրանց տրվել է քրեաիրավական գնահատական:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվեվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի մի խումբ երիտասարդներ վիճաբանել են համաքաղաքացի 21-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը՝ «Կարատեիստ Հապետ» մականունով Էջմիածնի 43-ամյա բնակիչ Հ.Կ.-ն, ծեծել է վերջինիս, ինչի մասին երիտասարդը տեղեկացրել է 27-ամյա եղբորը, ով, ի պատասխան եղբոր նկատմամբ կիրառված բռնության, իր հերթին ծեծել է հիշյալ Հ.Կ.-ին:
Դեպքից օրեր անց վիճաբանության մասին տեղեկացել են նաև վիճաբանող կողմերին քաջ ծանոթ անձինք, ովքեր փորձել են կողմերին հաշտեցնել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել, և 21-ամյա երիտասարդի և հասակակիցների վիճաբանությունը վերաճել է երկու խմբավորումների միջև հակամարտության, որի կարգավորման համար նշված անձինք դիմել են այլ՝ «Ուջանիկ» մականունով Ա.Մ.-ին և «Գրիզլի» մականունով հայտնի Է.Մ.-ին:
Շարունակելով ագրեսիվ վարքագիծը՝ 27-ամյա երիտասարդն իր ընկերոջ հետ կրկին հանդիպել է եղբորը ծեծի ենթարկած Հ.Կ.-ի և Ա.Մ.-ի հետ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ դարձյալ ծեծի են ենթարկել նրանց: Չհանդուրժելով իրենց նկատմամբ նման վերաբերմունքը՝ վերջիններս որոշել են վրեժխնդիր լինել 27-ամյա երիտասարդից:
Այդ նապատակով Ա.Մ.-ն, 27-ամյա երիտասարդի և վերջինիս ընկերոջ կողմից ծեծի ենթարկվելուց հետո ձևավորված լարված և թշնամական հարաբերությունների պատճառով առաջացած վրեժի շարժառիթով, նախապես վարձակալված տանն ընկերների հետ պլանավորել է համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու ծրագիրը, կատարել դերաբաշխում։ Ըստ դրա՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենան պետք է վարեր ինքը, «Գիժ» մականվամբ Ա.Բ.-ն՝ հսկեր տարածքը, իսկ Է.Մ.-ն պետք է իրականացներ 27-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու ծրագիրը, ապա 2022 թվականի օգոստոսի 18-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Էջմիածին քաղաք, որտեղ դարանակալել և սպասել են 27-ամյա երիտասարդին:
Ժամը 21:10-ի սահմաններում, երբ 27-ամյա երիտասարդն ընկերոջ կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հասել է Էջմիածին քաղաքի
Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Է.Մ.-ն իր կողմից ապօրինի կրած «AK» տեսակի ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, նշված փողոցում գտնվող տներից մեկի դիմաց, ավտոմեքենայից դիմահար կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա երիտասարդի ընկերը՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում, հիվանդանոցում մահացել է, իսկ 27-ամյա երիտասարդը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մահացած երիտասարդին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել էր Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում՝ ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին բախված: Կատարված զննությամբ հիշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել էին ատրճանակ, արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ, որոնք, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, հետևանք էին Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում արձակված կրակահերթի:
Այնուհետև, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, հանցագործությունը թաքցնելու նպատակով, հիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին գտնվող «Մատուռ» կոչվող հուշահամալիրի հարակից տարածքում այրել էին: Զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել էին ինքնաձիգ՝ այրված վիճակում, կրակված պարկուճներ, փամփուշտի գնդակ, չկրակված փամփուշտներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Վերջինիս մասով քրեական նախաքննությունն ավարտվել է և անջատված մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացոությամբ, ուղարկվել են դաատարան:
Ա.Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Է.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հիշյալ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից