ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը լինի, թե մեկ ուրիշը, Արցախը իր չէ, որ հանձնեն. Սամվել Բաբայան . Aravot.am 02/27/2023 18:04 | ԼՐԱՀՈՍ
«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը
-Որպես ռազմական եւ քաղաքական գործիչ՝ ի՞նչ գործողություններ եք պատրաստ անել, եթե ՀՀ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնական փուլ է մտցնում Արցախի հանձնումը Ադրբեջանին:
-Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե մեկ ուրիշը, Արցախը իր չէ, որ հանձնեն։ Երկրորդ՝ Արցախը իր անկախությունը ձեռք է բերել միջազգային և սովետի բոլոր օրենքներին համապատասխան և դա քննարկման ենթակա չէ։ Ես ասել եմ՝ Արցախը լինելու է անկախ և անվտանգ պետություն և դրան մենք պետք է գնանք բոլոր ճանապարհներով՝ Ադրբեջանի հետ բանակցություններ տանելով, միջազգային իրավական ատյաններում և անվտանգային։ Հայաստանը և Արցախը պետք է գործեն Թուրքիայի և Ադրբեջանի նման «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Այսինքն՝ Հայաստանը ապահովում է Արցախի սոցիալական կայունությունը, մնացածը Արցախն է որոշում, Հայաստանն էլ օգնում է նրան։ Եվ իմ ամբողջ ջանքերը ուղղված են լինելու հենց սրան։
-Արցախի հեռուստատեսությանը տված Ձեր վերջին հարցազրույցում՝ խոսելով Ադրբեջանի հետ փոխվստահության մասին, ասում եք՝ «ամեն ինչ չի, որ արտահայտվում է բարձրաձայն, հասկանում եք՝ ինչ եմ ուզում ասել». անկեղծ ասած՝ տպավորությունս է, որ համաձայն եք՝ Արցախն Ադրբեջանի կազմում տարբերակով ապրելուն, եւ դա փոխհամաձայնության հանձնաժողովը կկարգավորի: Ընդ որում, բացահայտ հայտարարում եք, որ ձգձգելը Ադրբեջանի օգտին չի: Այդ տպավորությունն է ամրապնդում նաեւ Կաշենի հանքի վերաբերյալ արված Ձեր հայտարարությունն այն մասին, թե տարբերություն չեք տեսնում՝ հանքի սեփականատերը անգլիացի՞ է, ադրբեջանցի՞, թե՞ թուրք:
-Նախ՝ Դուք աղավաղում եք իմ արտահայտությունները։ Հարցազրույցում ես հստակ ասել եմ, որ Արցախը պետք է լինի ազատ և անկախ։ Ապա ավելացրել եմ, որ որպեսզի ուրիշի ձեռքին գործիք չդառնանք, պետք է ուղիղ բանակցություն սկսել Ադրբեջանի հետ և մեր շահերից բխող խնդիրներ լուծել։ Փոխվստահություն բառը կոնտեքստից մի կտրեք և ինտեգրացիայի տեղ մի ներկայացրեք։ Դրանք տարբեր բաներ են։ Կաշենի վերաբերյալ էլ եք կոնտեքստից կտրված հարցեր տալիս կամ էլ ուշադիր չեք նայել, թե ես ինչ եմ ասում։ Ես ասել եմ, որ Կաշենն Արցախի սեփականությունն է։ Սահմանադրության մեջ էլ պիտի փոխվի, որ ընդերքը ժողովրդին է պատկանում, ոչ թե պետությանը։ Հետո՝ Կաշենի հումքը տանում եք Ալավերդի, այնտեղ մշակում, տանում դուրս։ Ադրբեջանը հիմա փակել է ճանապարհը և թույլ չի տալիս, որ այդ հումքը Արցախից հանեք։ Ես էլ առաջարկել եմ տնտեսությունը աշխատեցնելու համար տեղում կաˊմ մենք պղնձաձուլարան կառուցենք, կաˊմ իրենք կառուցեն, կաˊմ դրսից ներդրում անեն, ժողովուրդը գործ ունենա, հարկերը մեզ մուծեն, վերջնական ապրանքը ստանանք Արցախում, վաճառենք Ադրբեջանին։ Նաև մոռանում եք, որ ես ասել եմ՝ դա իմ տեսակետն է, որը պետք է հղկել քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ, բերել վերջնական տեսքի և այդ փաստաթղթով խոսել Ադրբեջանի հետ։ Հանքի սեփականատերերի մասով էլ ես Ձեզ հարց տամ․ արտասահմանյան ընկերությունը, որ հիմա օգտագործում է Կաշենը, հիմնադիրը կամ սեփականատերը ո՞վ է, գիտե՞ք (Կաշենի հանքը շահագործում է Արցախում գրանցված «Բեյզ Մեթըլս» («Base Metals») ՓԲԸ-ն: ՓԲԸ-ն գործարար Վալերի Մեջլումյանին պատկանող «Վալլեքս» խմբի ընկերություններից է. «Առավոտ»)։
-Իսկ 1990-ականներին ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի համանման առաջարկը մերժեցիք:
-Տեր-Պետրոսյանի առաջարկը չեմ մերժել։ Ընդհակառակը՝ 1997թ․ անձամբ ես եմ հանդիպել, փոխանցել ամբողջ փաթեթը քարտեզով, թե մենք ինչպես ենք պատկերացնում՝ ինչ տարածքներ պիտի մնան և ինչ պիտի տանք։ Մենք խոսում էինք, որ Լաչինն ու Քելբաջարը պետք է ընդգրկված լինեն էդ փաստաթղթի մեջ և մենք պետք է 12․700-ից 8․000 պատմական տարածք պահենք՝ հաշվի առնելով այդ տարածքների ռազմավարական կարևորությունը։
-Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանին հաղթած հրամանատարներից մեկն եք, 1994-ի հրադադարից հետո նաեւ բազմաթիվ շփումներ եք ունեցել ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների հետ, 2020-ի պատերազմի ժամանակ Արցախում ԱԽ քարտուղարի պաշտոնն էիք զբաղեցնում. Ձեր կարծիքով Ալիեւն անկե՞ղծ է, երբ խոսում է Արցախի հետ ուղիղ բանակցությունների մասին՝ մշտապես հայտարարելով, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Ի դեպ, նա չի խոսում Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին, այլ «Ղարաբաղի հայերի որոշված ներկայացուցիչների» հետ բանակցությունների մասին, իսկ այդ ներկայացուցիչներին կարծես ինքն է որոշում. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը դրա դրսեւորումներից չէ՞։
-Նախևառաջ ես ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպել եմ մի անգամ. 1994թ․ հանդիպել ենք մեծ պայմանագիր կնքելու համար, Ադրբեջանի պատվիրակությունը թողել, հեռացել է։ Փոխվստահությունը հենց դա է, որ հանդիպել, ներկայացնել մեր պահանջները, մեզ համար հստակեցնելու խնդիր ունենք՝ անկե՞ղծ են, երբ ասում են պատրաստ ենք խոսել։ Բազմաթիվ անգամ ասել եմ, որ Արցախը հետ չի կանգնելու իր անկախությունից և ինքնիշխանության շուրջ է տանելու իր բանակցությունները։ Կրկնում եմ՝ որպեսզի Ադրբեջանը վասալ չդառնա, այսինքն՝ որպեսզի պահպանի իր անկախությունը, պետք է զիջումների գնա Արցախի հարցում։ Իրենք էլ են դա գիտակցում, դրա համար էլ ուզում են մեր հետ խոսեն։ Դրա համար էլ ուղիղ պիտի բանակցենք, դրա հետ միասին էլ միջազգային դատարաններ մտնենք, մեր հարցերը իրավունքով և օրենքով առաջ տանենք։ Չեմ համարում, որ Ռուբեն Վարդանյանի հարցը Ձեր ասածով է։ Ադրբեջանը նրան համարում է Ռուսաստանի ներկայացուցիչ, որը սառեցնում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը։ Դրա համար էլ վակուում են առաջացրել այնքան, որ Արցախի իշխանությունը ազատվի նրանից ու գնա բանակցության։
-Ո՞վ է փակել Բերձորի միջանցքը. օրինակ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ ՌԴ-ն է փակել:
-Դա եմ ասում՝ Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը, որ ճնշում գործադրի, իր հարցերը լուծի։ Ռուսաստանն էլ չկարողանա պրոցեսի վրա ազդի և դրանով էլ Ադրբեջանը մեզ ցույց տա Ռուսաստանի թուլությունը, մեզ այլընտրանք չթողնի, որ մենք էլ ուզած-չուզած խոսենք հետը։ -«Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»,-մեջբերումը Ձեր վերջին հայտարարությունից է. սպառնում եք, փաստորեն, ո՞ւմ։
-Որևիցե մեկին չեմ սպառնում։ Ես կարծիք եմ ասել։ Երկիրը թալանածները ինձ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ և դա անում են ֆեյքերով և լրատվական աղմուկով։ ՌԴ-ն պիտի ապահովեր անվտանգություն, չի կարողանում ՝ ինչպես տեսնում եք։ Երկու տարի է այս վիճակին բերողներից առաջարկ չեմ լսում, հիմա էլ ոռնում են, թե բա ՝ եկավ, մեզ կերավ, մեզ հանձնեց։ Ես էլ ասել եմ՝ պատասխանատվության ենթարկվելու եք, բայց, արխային մնացեք, Բաքվին չենք հանձնելու։
– Բոլորը՝ այդ թվում Դուք եւ Ռուբեն Վարդանյանը, հայտարարում եք, որ խնդիրը Արցախը փրկելն է. այդ դեպքում ինչո՞ւ չստացվեց Ձեր եւ Ռուբեն Վարդանյանի համագործակցությունը: Դուք ի սկզբանե վերապահումով էիք արտահայտվում նրա՝ Արցախ գալուն:
-Որպես անհատ և պառլամենտական երկրորդ ուժի ղեկավար, պատրաստ եմ եղել աջակցել Ռուբեն Վարդանյանին։ Պետնախարար նշանակվելուց հետո նրա հետ հանդիպել եմ, պայմանավորվել ենք ծրագրային աշխատել։ Ես իմ մասը արել եմ, ծրագրեր եմ ներկայացրել, ասել եմ՝ կուսակցությունը քեզ աջակցելու է, բայց իր կողմից գործնականում ոչինչ չի արվել։ Համարում եմ պատճառը նա, որ չի կարողացել ազատ գործել այն մարդկանցից, ովքեր իրեն քավոր են կանգնել Արցախում։ Ինքը, օրինակ, հայտարարում էր, որ խորհրդակցում է նախկին նախագահների հետ, նրանց հետ կանգնում էր միևնույն շարքում և այլն։ Դա էլ նրանց վերարտադրվելու հույսեր էր տվել։ Իմ դեպքում այլ է՝ ես որ գամ, բոլորը պիտի պատասխան տան, թալանածը հետ տան մեր ժողովրդին։ Իր վերջին հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը ասել է, որ չի կարողացել կառավարման համակարգում բան փոխել, որովհետև նախագահի և իր մոտեցումները չեն համընկել։ Հիմա ես էլ ասում եմ՝ բա քեզ ո՞վ է խանգարել հենվել մեր կուսակցության վրա, որպեսզի սաղ ռեֆորմը անես։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ