ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սումգայիթյան ջարդերից տուժածներն ու նրանց հետնորդները պետք է ճանաչվեն «ցեղասպանությունը վերապրածներ». Ալավերդյան 02/27/2023 15:30 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ոչ միայն սումգայիթյան ջարդերի 35-ամյակն է, այլ Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ իրականացվող շարունական ցեղասպանության տարելիցը։ Հայաստանի նորագույն պատմության մեջ 35 տարի առաջ սկսած ցեղասպան գործողություններն Ադրբեջանն այսօր էլ շարունակում է իրականացնել բացահայտ՝ քաղաքակիրթ աշխարհի ու միջազգային հանրության աչքի առաջ։ Բերձորի միջանցքի շրջափակումը ադրբեջանական հայատյաց ձեռագրի արտացոլումն ու ամենաթարմ օրինակն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
«Բոլորը պետք է ունենան առնվազն մեկ կարգախոս, այն է՝ Սումգայիթից Բերձորի միջանցքի շրջափակում՝ ադրբեջանական հանցավոր ցեղասպանության արտացոլումն է։ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ ենթակետը հստակ սահմանում է, որ միտումնավոր որևէ ազգային կամ այլ հատկանիշներով խմբի դեմ կատարված գործողությունները, որոնք տանում են կամ նպատակ ունեն ամբողջովին կամ մասնակի ոչնչացնել կամ էթնիկ կամ ռասայական զտման ենթարկել այդ խմբին, ևս ցեղասպանություն է»,- նշեց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ արդեն 35 տարի մարդկության դեմ կատարվող հանցագործություններն անպատժելիության հետևանք են. չպատժված ցեղասպանին (Ադրբեջանին)պետք է պատասխանատվության կանչել և բոլոր տուժածներին ճանաչել որպես ցեղասպանության վերապրածներ։
«Մեր խնդիրը պետք է առնվազն 2 հարթակում տեսնենք, առաջինը՝ պատասխանատվության կանչել Ադրբեջանին իր գործած և շարունակվող ցեղասպանական գործողությունների համար, և երկրորդը՝ բոլոր այն անձանց, ովքեր առավելագույնս տուժել են այդ հանցագործությունից, դա Ռաֆիկ Թովմասյանի ընտանիքն է, դա Մեջլումյաններն են, դա Մելքումյաններն են և մի շարք այլ ընտանիքներ, որոնք ականատես են եղել կամ տուժել են այդ գործողություններից, ճանաչեն որպես ցեղասպանության զոհեր, որպես ցեղասպանությունից մազապուրծ փրկված, «survivor» (անգլ.) այսինքն՝ ողջ մնացած»,- ընդգծեց Ալավերդյանը։
ՀՀ նախկին ՄԻՊ-ը ցավով է արձանագրում՝ մինչ այսօր ՀՀ ԱԺ-ն չի ընդունել որևէ օրենք կամ հայտարարություն, որը կդատապարտի Ադրբեջանի գործողությունները, որը մեր թշնամին անշեղորեն կատարում է դեռ 1918-ից։
Նա հիշեցնում է՝ 1988-1992 թվականին ավելի քան կես միլիոն հայեր բռնի հայրենազրկվել են։ Նրանք բնակվում էին անօրինաբար Ադրբեջանին հանձնված տարածքներում՝ իրենց պատմական հայրենիքում։ Ադրբեջանական խաղաղության մասին թեզերն էլ ամբողջովին կեղծ են, Ադրբեջանն ամեն ինչ անում է ավարտին հասցնելու Արցախից հայերի հայաթափումը կամ վերջնական ոչնչացումը, որը թուրք-ադրբեջանական մեծ ծրագրի մաս է կազմում։
«1918 թվականին Թուրքիայի արտգործնախարարը՝ դիմելով թուրքական բանակին ասում էր՝ շարունակելով գլխատել հայերին և եվրոպացիներին, մենք պետք է ավարտին հասցնենք մեր նպատակը, այն է ՝ հայերի հավաքական և ֆիզիկական ոչնչացումը»,- ասաց Ալավերդյանը։
Ալավերդյանն ասում է՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի նպատակներն ու երազանքը, ավելի քան 100 տարի անց, շարունակում է ՀՀ գործող վարչապետը, այլապես, ինչպես հասկանալ վերջինիս հակահայ հայտարարությունները և այն, որ 44-օրյա պատերազմը հնարավոր էր կանխել առանց զոհերի, բայց ինքը դա չարեց, որ իրեն չասեին «դավաճան»։ Ստացվում է՝ պատերազմում հայ զինծառայողներին զոհելը ևս նպատակային է արվել, ավելին՝ այն ևս ծրագրված է եղել։
Ալավերդյանի դիտարկմամբ՝ ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Փաշինյանը ևս Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, երկուսն էլ չեն խոսում Արցախի կարգավիճակի և Արցախը հայկական պահելու և Ադրբեջանի օկուպացրած տարածքները վերադարձնելու մասին, փոխարենը՝ ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում թմբկահարում են ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին՝ կասկածի տակ դնելով Արցախի իրավական սուբյեկտության հարցը։
Հիշյալ իրողությունների պայմաններում ակնկալել, որ Ադրբեջանը կարող է կանգ առնել, առնվազն միամտություն է. միակ ճանապարհը դիվանագիտական հարթակներում տասնամյակների հանցագործությունները պատշաճ ներկայացնելն է և պատժամիջոցների կիրառումը։
«Մինչև Եվրոպան կամ միջազգային հանրությունն Ալիևների և Փաշաևների կլանի դեմ պատժամիջոցներ՝ ֆինանսական զգալի սահմանփակումներ չկիրառեն, Ադրբեջանը մի պահ անգամ չի դադարեցնելու իր ցեղասպան քաղաքականությունը, ռազմական հանցագործությունները, խաղաղության դեմ հանցագործությունները, մարդասիրության դեմ հանցագործությունները, պարզապես փոփոխելու է մեթոդները»,- եզարափակեց ՀՀ նախկին ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվեց զանգվածային թալանով և վայրագություններով:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը