ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չզարմանաք, որ նման բանակցությունների վերջում պարզվի, որ Նիկոլը Ալիևին սրտիկներ, պաչիկներ և այլ սրտաճմլիկ էմոջիներ է ուղարկել. Աշոտյան 02/27/2023 16:29 | Քաղաքական
Երեկ հայկական տեղեկատվական դաշտը, տարվելով հայտնի ընտանեկան զույգի կողմից հրապարակված ցածրաճաշակ ֆոտոաղբով, ուշադրություն չդարձրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարության վրա, որ բանակցային գործընթացն այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ, թևակոխում է օնլայն դիվանագիտության տիրույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ու պարզաբանել.
«Հասկանանք ինչ է սա նշանակում։
Քիչ թե շատ աշխատանքային փորձ ունեցող մարդիկ լավ գիտեն, որ օնլայն ձևաչափով փաստաթղթերի վրա կարելի է աշխատել միայն այն դեպքում, երբ համաձայնեցված են այդ փաստաթղթերի հիմնական սկզբունքները, նշաձողերը և նպատակները։
1. Հարց, եթե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը թևակոխում է օնլայն տիրույթ, ո՞ր սկզբունքների շուրջ են համաձայնվել կողմերը։
Կրկին հիշեցնում եմ իմ կողմից հրապարակված փաստաթղթի գոյության մասին, որտեղ ամենակարևոր սկզբունքներից էր Ադրբեջանի կազմ Արցախը մտցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։
(Տես այստեղ՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=10228739223803597&id=1177137998&mibextid=Nif5oz)
2. Մենք բազմիցս ականատես եք եղել, որ մեզ ներկայացնող ոհմակն անգամ հանրային տիրույթում, հրապարակային խոսքում չի կարողանում կամ չի ուզում հավուր պատշաճի ներկայացնել մեր շահերը, մեր մոտեցումները։
Իր երբեմնի ճարտասանությամբ փայլող Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ղեկավարի հետ բանակցություններում պարբերաբար հայտնվում է խորը փոսերի մեջ։ Նույն իրավիճակում են հայտնվում նաև իր մնացած բոլոր մյուս բանակցողները։
Հարց՝ եթե իրենց՝ «լեզվին տալու» վարպետությամբ Նիկոլն ու իր ոհմակը «տակ են» տալիս բանավոր բանակցությունները, ի՞նչ եք կարծում, գրավոր խոսքում, գրավոր հիմնավորումներում, գրավոր տեսքով ինչպե՞ս են ներկայացվելու հայկական շահերը։
3. Կենդանի շփումների ժամանակ բոլոր տեսակի բանակցություններում կան միջնորդներ, որոնց գոյությունը կարելի է օգտագործել առավել բարենպաստ բանակցային բովանդակություն ստեղծելու համար։
Հասկանալի է, որ օնլայն նամակագրության ժամանակ ադրբեջանական կամ հայկական կողմերը կարող են CC , անգամ՝ BCC դնել իրենց մեյլերի վրա, բայց արդյո՞ք բանակցային գործընթացից միջնորդների վերջնական վերացումը Հայաստանի թույլ դիրքերի պարագայում էլ ավելի չի թուլացնելու բանակցությունների ընթացքում Հայաստանի հնարավորությունները։
4. Օնլայն ձեւաչափով նման լրջագույն բանակցությունների շուրջ շփումները վկայում են նաև այն մասին, թե ինչ downgrade է եղել բանակցային գործընթացը։
Չէ որ նման լրջագույն հարցով բանակցային գործընթացը ոչ շոփփինգ է, ոչ սթրիմինգ, ոչ գեմբլինգ, ոչ դեյթինգ, ոչ էլ բենկինք։
Սրանից այն կողմ կարելի է մեկ էլ SMS տարբերակով որոշել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը։
Չզարմանաք, որ նման բանակցությունների վերջում պարզվի, որ Նիկոլը Ալիևին սրտիկներ, պաչիկներ և այլ սրտաճմլիկ էմոջիներ է ուղարկել։
Ի մի բերելով ասեմ՝ Նիկոլն ու Ալիեւը ահավոր շտապում են, եւ օնլայնի անցնելը դրա վառ ապացույցներից է»,-գրել է Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ