ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ու Ադրբեջանի միջև շփումներում ներգրավված մարդիկ լիազորված չեն քաղաքական հարցեր քննարկել. Դավիթ Բաբայան 02/27/2023 14:09 | ԼՐԱՀՈՍ
Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կենսական նշանակության հարցերի շուրջ տեղի ունեցող շփումները բանակցություններ որակելը ճիշտ չէ։ Շփումները, հանդիպումներն սկսվել են 2020թ. պատերազմից հետո, երբ մեր տղաների մարմինները պետք է օկուպացված տարածքներում որոնվեին կամ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ էին առաջանում և այլն։ Առանց դրանց, ցավոք, հնարավոր չի Արցախում բնականոն կյանքն ապահովել, քանի որ, մասնավորապես, ենթակառուցվածքները նրանց վերահսկողության տակ անցած տարածքներով են անցնում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Ադրբեջանցիների հետ մեր շփումները, հանդիպումները տեղի են ունենում միջնորդավորված, այսինքն՝ պարտադիր դրանց մասնակցում են նաև ռուս խաղաղապահները։ Պետք է նկատի ունենալ, որ դրանք բանակցություններ չեն պետական, քաղաքական մակարդակով, Արցախի ապագային կարգավիճակին վերաբերող քննարկումներ չեն լինում։ Երկու կողմից էլ մարդիկ, որոնք մասնակցում են շփումներին, լիազորված չեն քաղաքական հարցեր քննարկել։ Արցախի նախագահը վերահսկում է այդ ամենը, բայց կախված, թե ինչ հարց պետք է քննարկվի, համապատասխան մարմինների ներկայացուցիչներ են մասնակցում։ Բնականաբար, կան կառույցներ, օրինակ, Անվտանգության խորհուրդը, որը միշտ ներկա է լինում քննարկումներին»,-ասաց Բաբայանը։
Բարձր գնահատելով միջազգային տարբեր կառույցների ներգրավվածությունը՝ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ էյֆորիայի մեջ պետք չի ընկնել՝ առավելևս, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել Արցախի կյանքի ճանապարհը ապաշրջափակելու կոչերը։
«Միջազգային կառույցների ակտիվությունը, շահագրգռվածությունը՝ կապված Լաչինի միջանցքի հետ, շատ կարևոր է, ու մենք բարձր ենք գանահտում այդ ջանքերը։ Չնայած Ադրբեջանն անտեսում է նրանց հայտարարությունները, չպետք է դադարեցնել միջազգային կառույցների ուշադրությունը խնդրի վրա պահելու աշխատանքը։ Միջազգային ատյաններում պետք է խոսել, բոլորի հետ աշխատել՝ առանց որևէ մեկիրց նեղանալու կամ մեղադրելու։ Հայությունը միասնական պետք է լինի Արցախի հարցում. այդ դեպքում արդյունքի կհասնենք»,-նշեց Բաբայանը։
Թերևս, Հաագայի միջազգային դատարանի այն հայտարարությունն է անհասկանալի համարում Բաբայանը, որ Արցախի գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանման հարցում ձեռնպահ է մնացել դրա՝ Բաքվից ուղղորդվելու մասին հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ